Լրահոս
Հասարակական
21:13
08.02.22
341

Երևանը կմասնակցի՞ Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Img default alt hy

Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու թուրքական կողմի հրավերին, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ լրագրողների հետ զրույցում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Չավուշօղլուն նշել է, որ մարտի 11-13-ը Թուրքիայում կայանալիք ֆորումին մասնակցելու հրավերներն ուղարկվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

«Երևանը դեռ չի հաստատել մասնակցությունը համաժողովին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։