Լրահոս
Հասարակական
20:58
08.02.22
91

Համաձայնության ենք եկել «Թալիբանի» հետ՝ Աֆղանստանի 4 օդանավակայանները շահագործելու հարցում․ Չավուշօղլու

Img default alt hy

Թուրքիան ու Քաթարը սկզբունքային համաձայնության են եկել «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչների հետ՝ Աֆղանստանի 4 օդանավակայանները շահագործելու հարցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

TRT հեռուստաալիքի համաձայն՝ Չավուշօղլուն ասել է, որ Աֆղանստան կատարելիք իր այցը կախված է թալիբների և օդանավակայանները շահագործող համատեղ ընկերության միջև վերջնական պայմանավորվածության ամրագրումից։

«Գուցե հնարավոր լինի այդ համաձայնագիրը ստորագրել Թուրքիայի և Քաթարի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Այդպիսի առաջարկ կա Քաթարից, ես համաձայնել եմ»,- ասել է Չավուշօղլուն։

Օդանավակայանների շահագործման խնդրի շուրջ բանակցությունները վերջին անգամ անցկացվել են են Ստամբուլում, ձեռք են բերվել սկզբունքային պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են 4 օդանավակայաններին։ Սկզբում համատեղ շահագործումը կիրականացվի Քաբուլի օդանավակայանում, 6 ամիս անց՝ Մազարի-Շարիֆի օդանավակայանում, ևս 6 ամիս անց՝ Կանդագարի, ևս 6 ամիս անց՝ Հերաթի օդանավակայանում»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։