Լրահոս
Միջազգային
21:03
08.02.22
100

Դանիան կբարձրացնի զինված ուժերի պատրաստականությունը

Img default alt hy

Դանիայի կառավարությունը, պաշտպանության նախարարության առաջարկով, որոշել է բարձրացնել զինված ուժերի պատրաստականության աստիճանը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի դանիական գումարտակի պատրաստականությունը կբարձրացվի 1-5 օրվա ընթացքում, կկատարելագործվեն օդային հարձակումը հետ մղելու հմտությունները, անհրաժեշտության դեպքում երկու F-16 ինքնաթիռներ կտեղակայվեն Բորնհոլմ կղզում։

Ըստ գերատեսչության՝ նման միջոց արդեն ձեռնարկվել է՝ «Դանիայի օդային տարածքի մոտ ռուսական ավիացիայի ակտիվացման ֆոնին»։

Ընդհանուր պատրաստականության բարձրացման պայմաններում Դանիայի զինված ուժերը, ինչպես նախկինում էր, սահմանին խնդիրների կատարմամբ և Կոպենհագենում քաղաքացիական օբյեկտների պահպանությամբ չեն զբաղվի, այդ առաքելությունը կարող է պատվիրակվել ոստիկանությանը։