Լրահոս

2022-02-08
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար հարկավոր է կիրառել անվաշղթաներ: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
    17:48
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոստիկանապետն ու ԱՄՆ դեսպանը հանդիպել են
    Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Վահե Ղազարյանը կարևորելով դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ընդլայնելու համար։ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։ Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։ Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
    17:45
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել
    Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը։ «Նարեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գրավի գումարը 1 միլիոն դրամ է կազմում»,–ասաց Պողոսյանը։ Նա հայտնեց նաև, որ Նարեկ Երիմյանի վրա մինչև հիմա ադրբեջանական գերությունից «մնացած» հետքեր և կապտուկներ կան։ Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 3-ն (ներառյալ Նարեկ Երիմյանը) արդեն ազատության մեջ են։ Նարեկից բացի, հայտնի է, որ ազատ են արձակվել նաև Սերժիկ Ամիրխանյանը և Արեն Արամյանը։
    17:41
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե
    Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել Է բելառուսական սահմանը: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել Է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն: «Փետրվարի 8-ի առավոտյան բելառուսցի սահմանապահները գրանցել են Լատվիայի կողմից Բելառուսի օդային տարածության խախտում: Ան-2 թեթեւշարժիչավոր ինքնաթիռը Բելառուսի օդային տարածք Է մտել 300 մետր խորությամբ եւ, շրջանցելով Ուրբանի անցակետը, վերադարձել Լատվիա»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է նրա Telegram-ալիքում: Սահմանապահ կոմիտեում ընդգծել են, որ սա Բելառուսի օդային տարածության խախտման առաջին դեպքը չԷ: 2021 թվականի դեկտեմբերի 4-ին ուկրաինական ուղղաթիռը Բելառուսի օդային տարածքով թռել Է Նովայա Ռուդնյա (Գոմելի մարզ) անցկետի շրջանում, իսկ այս տարվա հունվարի 24-ին Մալորիտի շրջանի (Բրեստի մարզ) Խմելիշչե գյուղի շրջանում գրանցվել Է սահմանի խախտում ուկրաինական անօդաչու թռչող սարքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    17:39
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի հետ չեք կարող խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ․ Մամիջանյանը՝ Լուկաշենկոյին
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը հայտարարել էր, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը»: Նա նշեց, թե բոլորը վրդովված են Լուկաշենկոյի խոսքերից, մինչդեռ, պետք է հասկանալ դրա պատճառները, իսկ պատճառները հասկանալու համար պետք է լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ: «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»,-ասաց պատգամավորը: Մամիջանյանը նշեց, որ Բելառուսի նախագահը իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի են: «Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին, Հայաստանը հստակ նպատակներ ունի, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման ու երաշխավորն ու աջակիցը, մեր երկիրը ոտքի է կանգնելու ու մաքրվելու է կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից: Մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով ու դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարիչը միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի, իբր, պարզաբանում պահանջող, իսկ, իրականում, «լայքեր» մուրացող հայացքով»,-հայտարարեց Հայկ Մամիջանյանը: Նա կոչով դիմեց Ալեքսանդր Լուկաշենկոյին: «Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին ու երբեք չկարծեք, որ Հայաստնի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
    17:31
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հաճախ հնազանդվում են արդարադատություն իրականացնողները, բայց արդարությունը` երբեք․ Մխիթար Զաքարյան
    Ելույթս ուզում եմ սկսել հռետորական հարցադրմամբ. որևէ մեկը իրապես հավատում է որ ես, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը և մեր մյուս ապօրինի հետապնդվող գործընկերները հանցագործություն ենք կատարել, ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն է ասել․ «Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իրավունքի շղարշի տակ իրականացվող քաղաքական հետապնդումները դարձել են այս իշխանությունների այցեքարտը: «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետաներ չանելու խոստմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը և ՔՊական խմբակը հակառակն ապացուցեց: Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում: Երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտն աննախադեպ է: Ինչքան շատ են ձախողվում, այնքան հիստերիայի չափաբաժինն ավելանում է: Որքան ավելանում է, այդքան աճում է քաղբանտարկյալների և քաղհալածյալների թիվը Հայաստանում: Ես ինքս, ինչպես և իմ գործընկերներ Արմեն Չարչյանն ու Արթուր Սարգսյանը, տևական ժամանակ եղել ենք կալանքի տակ, ի հեճուկս Սահմանադրության և օրենքների: Այսօր ցավոք, իմ Գործընկերներ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը կալանավորված են կրկին ապօրինաբար բայց այս անգամ նաև ի հեճուկս Սյունիքի անվտանգության: Սիրելի հայրենակիցներ, Մենք ապրում ենք մի իրողության մեջ, որտեղ իշխանության թմբուկը զարկող դատավորը կալանավորում է քաղաքական ճնշումներին դիմադրող և սեփական խղճով որոշում կայացնող դատավորին, որտեղ համայնքային ընտրություններում հաղթած բոլոր թեկնածուները պետք է անպայմանորեն կալանավորվեն, եթե իհարկե իշխանական ուժը չեն ներկայացնում: Եթե կարճ բանաձևեմ, ապա նրանք, ովքեր օրենքին ասում էին՝ «այո», իսկ Փաշինյանին՝ «ոչ», ենթարկվում են ապօրինի ու խայտառակ հետապնդումների: Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես քաղաքական ռեպրեսիա: Ընդ որում` հրապարակային, ցույց տալու համար մյուսներին, որ կամ հնազանդվում ես գործող իշխանությանն ու շարունակում ավերը, կամ քեզ նույնպես կկալանավորենք: Նժդեհը ասել է` հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք: Ես ուզում եմ ասել` հաճախ հնազանդվում են արդարադատություն իրականացնողները, բայց արդարությունը` երբեք: Ես եկել եմ ասելու` Սյունիքը չի զիջվելու»:
    17:25
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է զինված ուժերում իրավական ուսուցումը
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանը մասնակցել են զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին: ՊՆ վարչական համալիրում կազմակերպված մասնագիտական հավաքի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման կարևորությունը, բանակում մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման տեսանկյունից կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նաև անդրադարձ է կատարվել «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի արտահերթ հրապարակային զեկույցին: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացված այցերի, դրանց շրջանակներում անցկացված առանձնազրույցների արդյունքում վեր հանված գործնական խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:
    17:18
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻԵԴ-ը չի բավարարել Բոթոյանի հայցն ընդդեմ Հայաստանի
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Բոթոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) խախտում առկա չէ, ըստ էության, չբավարարելով դիմումը։ Հիշեցնենք, որ 1943 թ. ծնված Մ. Բոթոյանը դիմել էր Եվրոպական դատարան վիրահատությունից հետո։ Նա բողոքել է հիվանդանոցում իր խնամքի որակից, նշել է, որ ամբողջությամբ տեղեկացված չի եղել ռիսկերի մասին, չի ունեցել իր իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Նա նաև պահանջել էր նաև 4500 եվրոյի չափով ծախսերի փոխհատուցում։ Սակայն դատարանը չի բավարարել հայցի նաև այս պահանջը։
    17:02
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մասիս քաղաքում 11 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 9-ին ժամը 09:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:55
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարկավոր է փաստարկված հերքել մշակութային ցեղասպանության կեղծ դրույթները․ Վարդան Դևրիկյան
    Ալիևը օրերս մերկապարանոց ձևով ոչ միայն կրկնեց Արցախի մշակութային ժառանգության աղվանական լինելու մասին արդեն մաշված խոսքերը, այլև դրանցից բխեցրեց այն «դրույթը», որ այդ հուշարձանների հայերեն արձանագրությունները հետագայում են ավելացված, որոնք հարկավոր է ջնջել, գրում է բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։ «Գիտական կեղծարարությունների բազմաթիվ օրինակներ կան ոչ միայն Ադրբեջանում, այլև տարբեր երկրներում, բայց պետական մակարդակով մշակութային ցեղասպանություն իրագործելու մտադրության մասին նման ցինիկ հայտարարությունը աննախադեպ է: Բնականաբար, առավել արտառոց և աննախադեպ կլինի մեր լռությունը: Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանի գիտական հանրության կողմից ներկայացվող հիմնավորմամբ և պետական արձագանքով: Հերքումից, սակայն, շատ ավելի կարևոր է հերքման մեթոդիկան, որպեսզի հայկական կողմը չընկնի հայկականի հայկականությունը ապացուցելու ծուղակի մեջ: Ալիևյան այսօրվա անպատժելի ցինիզմին և «կառուցողական» ջարդարարությանը հակազդելու համար Արտգործնախարարության հովանու ներքո հարկավոր է շուտափույթ ստեղծել միջգիտակարգային մի աշխատանք՝   նվիրված հայ միջնադարյան կոթողների վիմական արձանագրություններին, ցույց տալով, որ Արցախի հուշարձանների համաբնույթ արձանագրությունները հայկական մշակութային ժառանգության մասն են կազմում: Գիրքը, մեր կածիքով, պետք է ունենա հետևյալ կառուցվածքը: Նախարարության կողմից ձևակերպված առաջաբանում պետք է դատապարտվեն հայկական արձանագրությունները ջնջելու փորձերը, որպես մշակութային ֆաշիզմի և պետական վանդալիզմի արտահայտություն: Բուն գրքում վիմական արձանագրությունները տարբեր տեսանկյուններից պետք է քննվեն գիտական ընդհանրացվածությամբ և հնարավորինս մատչելի շարադրանքով: Արցախի կոթողների արձանագրությունների վիմագրական քննությունը, կարծում ենք, պետք է իրականացվի ըստ հետևյալ բաժիննների. 1. Հնագրական. Նախ ներկայացվելու են վիմական արձանագրությունների գրաձևերը, հատկապես երկաթագիր և բոլորգիր: Դրանք համեմատվելու են ձեռագիր մատյանների գրաձևերի հետ: Յուրաքանչյուր արձանագրության տառաձևերը համեմատվելու են տվյալ ժամանակահատվածում գործածված գրատեսակի հետ և ցույց է տրվելու, որ արցախյան ամեն արձանագրություն գրված է տվյալ ժամանակի տառատեսակով: 2. Գրական-աղբյուրագիտական. Ցույց տալ, թե վիմական արձանագրությունները որքանով են կապված դրանց փորագրման ժամանակ ստեղծված պատմագրական երկերում հիշված իրադարձությունների հետ և ամենակարևորը. միջնադարյան պատմագրական երկերում որպես պատմական սկզբնաղբյուրներ նշվում են նաև վիմական արձանագրությունները: Այս առումով, հիշատակելի է հատկապես Սյունյաց տան 13-րդ դարավերջի և 14-րդ դարասկզբի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Վերջինս Արցախից և Սյունիքից տասնյակ վիմական արձանագրություններ է բերում որպես պատմական սկզբնաղբյուրներ, որոնք փաստում են, թե եկեղեցիներում դրանք դրոշմված են եղել արդեն 13-րդ դարում: 3. Աստվածաբանական և եկեղեցագիտական քննություն. Վիմական արձանագրությունները սկսվում են կատարված աշխատանքի փառաբանությամբ, որոնք, ուղղված լինելով Սուրբ Երրորդությանը և Քրիստոսին,  պարունակում են աստվածաբանական բանաձևեր: Վիմական արձանագրություններին զուգահեռ, ընթացող ձեռագրերի հիշատակարանները փաստում են, որ տարբեր ժամանակաշրջաններում վիմական արձանագրությունները և հիշատակարանների սկզբի փառաբանական հատվածները ունեն նույն բանաձևերը: Բանաձևային նման համընկնումները գտնում ենք նաև Արցախի արձանագրությունների դեպքում: 4. Լեզվաբանական քննություն. Ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով գրված հորինված արձանագրություն: Ավելին, լեզվական առումով կա հզոր մի զենք. ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ գրության միջավայրի լեզվական իրողությունները՝  բարբառները, արտահայտվում են շարադրանքում: Արցախին նվիրված «Դիվան հայ վիմագրության» շարքի հինգերորդ հատորում ոսկեհատիկների նման ցոլանում են արցախյան բարբառի տարրերը, այնինչ ենթադրյալ աղվաներենի կամ արաբերենի որևէ նշույլ չենք կարող գտնել: Ասվածը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մշակութային այդ ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ բարբառի տեղային իր շունչը հաղորդելով: 5. Արվեստաբանական. Թե´ ձեռագրերում և թե´ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով ոչ ճիշտ տեղերում են դրվում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային հորինվածքի և խորհրդաբանության տեսանկյունից եթե նայում ենք, ապա տեսնում ենք, որ Արցախյան նշանավոր բոլոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որում համաբնույթ արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո: 6. Պատմագիտական մոտեցում. Այն գլխավորն է, սակայն վերջում նշեցինք, որովհետև հարցի տարբեր տեսանկյուններից քննությունը գալիս և որպես ամբողջական համալիր վերլուծություն, հանգում է վիմական արձանագրությունների համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը, դրանց գրության ժամանակի պատմական միջավայրին: Հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող մի արձանագրություն, որը ստեղծվել է հետագայում, սակայն վերագրվել է ավելի վաղ շրջանին: Նման աշխատանքը պետք է կատարվի ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի տարբեր ամբիոնների ու հատկապես Աստվածաբանության ֆակուլտետի և Մաշտոցի անվան Մատենադարանի մասնակցությամբ: Նման աշխատանքը անպատկերացնելի է նաև առանց Սուրբ Էջմիածնի գիտնական վարդապետների, առավել ևս, որ հոգևոր ու իրավական առումով Մայր Աթոռն է ժառանգորդը Արցախի եկեղեցական ժառանգության: Կարելի է նաև ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո այս հարցով միջազգային հեղինակավոր գիտաժողով կազմակերպել և վերը բերված հարցադրումների դրույթները ներկայացնել որպես գիտաժողովի հայտարարություն: Խնդիրը մեկն է և շուտափույթ լուծման ձևերը կարող են տարբեր լինել, ունենալով մեկ նպատակ՝  բարբարոսի քերիչ թաթը հայկական մշակութային ժառանգությունից հնարավորինս հեռու պահել»:
    16:51
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոշիկների ներբաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ
    Սույն թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա. Հ. -ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ: ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 59,32 գրամ քաշով բուսական և 15,36 գրամ քաշով դարչնագույն, փոշենման, առանձնացված զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
    16:46
    08.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Կրեմլում բացատրել են՝ ինչու էր Պուտինի և Մակրոնի միջև սեղանն այդքան երկար
    Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների համար նախատեսված սեղանի ընտրությունը կապված է եղել աշխարհում կորոնավիրուսի հետ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Подъем»- ը Telegram-ի իր ալիքում։ «Բացառապես համաճարակաբանական միջոցառումներ»,- պարզաբանել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
    16:38
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը է ներխուժել է Վարդենիսի Սոթքի հանքավայրի մոտ գտնվող դիրքեր։
    16:36
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բորիս Բախշիյանի հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն. Գլխավոր դատախազի տեղակալ
    «Բորիս Բախշիյանի հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն, որովհետև դեռ այն փուլում, երբ ոչ մի տվյալ չէր հրապարակվել իր գործի հետ կապված և որևէ մեկը չգիտեր, թե ինչի մասին է խոսքը, հրապարակվեցին մտահոգություններ և գործը կապվեց այլ հանգամանքների հետ, Աշոտ Մինասյանի գործի հետ։ Կրկնում եմ՝ այնքանով, որքանով այդ դատողությունները չեն ներառում գործի իրական հանգամանքները՝ դրանք օբյեկտիվ լինեն չեն կարող»,-այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ իրենք Աշոտ Մինասյանի գործով դատավորի կայացրած որոշման հետ համաձայնել են և չեն բողոքարկում և Բորիս Բախշիյանի գործը կապել դրա հետ՝ անմտություն է։ «Փաստերը շրջանցում են, իսկ երբ կա դիտավորություն, ցանկացած հանգամանք կարելի է կապել ցանկացած բանի հետ։ ԲԴԽ-ում ես մասնակից եմ եղել մասնագիտական քննարկմանը։ Ցավում եմ, որ այդ քննարկման ժամանակ կոնկրետ վարքագիծ ունեցող անձինք, դրանից դուրս, հատկապես տեսանկարահանող սարքերի առաջ, անում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն համադրվում այդ վարքագծի հետ»,-նշեց դատախազի տեղակալը։ Գևորգ Բաղդասարյանն ասում է, որ եղել է իրավիճակ, որ ըստ Բորիս Բախշիյանի կայացրած որոշման՝ իրենք կարող էին կալանավորել մեղադրյալներից մեկին։ «Որ արած լինեինք այդպես, մեզ կմեղադրեիք ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Ասեմ ուղղակի, որ քրեական գործ կա հարուցված՝ կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրվելու համար»,-ասաց նա։ Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ իրենք պատրաստ են բոլոր փաստերին տալ գնահատականներ։
    16:30
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 31 տարեկան տղամարդու դի
    Երեւանում, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և 1 հատ բջջային հեռախոս։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սեյրան Գ-ն էր։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Աբովյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
    16:25
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պաշտպանության փոխնախարարը վստահեցնում է՝ զոհված զինծառայողների հարազատներին փոխհատուցում տալու հարցում «թացը չորից ջոկում են»
    Ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, թե երեք-չորս ընտանիք կա, որոնք փաստացի ամուսնության մեջ են գտնվել, բայց երեխա չեն հասցրել ունենալ, օրինակ, հուլիսին ամուսնացել են, սեպտեմբերին պատերազմը սկսվել է ու զոհվել կամ անհետ կորել են: Պատգամավորն առաջարկում է, որ այդ կատեգորիայի կանայք նույնպես մտնեն նախագծի մեջ, սակայն Պաշտպանության նախարարությունը մերժել է առաջարկը: Ըստ պատգամավորի՝ սա բարոյական առումով կարևոր էր, որովհետև կինը եղել է ամուսնացած, համատեղ կյանքով ապրել են ու եթե այդ ընթացքում չի ստացվել երեխա ունենալ, մարդու բարոյական կորուստը չի փոխհատուցվում: Հայկ Սարգսյանն ասաց, թե սկզբում այդ խմբի մարդիկ նույնպես ներառվել են շահառուների ցանկում, սակայն Պաշտպանության նախարարության ու կառավարության հետ քննարկումների արդյունքում առաջարկ է եղել, որ կետը հանվի, քանի որ «շատ է լղոզվում» ու շատ դժվար է տարանջատել կինն իրականում եղե՞լ է փաստական ամուսնության մեջ, թե՞ ուղղակի իրար հետ բնակվել են: Շիրակ Թորոսյանն էլ ասաց, թե բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, որոնցով այդքան էլ բարդ չէ «թացը չորից ջոկել»: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ արձագանքեց, թե տեղյակ է՝ ում է վերաբերում հարցը, քանի որ այդ խնդրով տվյալ զինծառայողի ազգականը դիմել է ՊՆ: «Պետք չէ զուգահեռ անցկացնել ամուսնությունը գրանցված ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջև. նրանք այս կարգավորման տրամաբանության մեջ չեն կարող ընկալվել: Մենք այս մոտեցումից հրաժարվում ենք, կոնկրետ մեկ դեպք նշեմ, երբ ունենք նման խնդիր. տվյալ անձը պնդում է, ասում է՝ իմ դուստրը ամուսնացած է եղել, մի քանի ամիս ապրել են համատեղ կյանքով, պատերազմից հետո զոհվել է ու հիմա շահառու են հանդիսանում միայն զինծառայողի ծնողները, այստեղ մենք հրաժարվել ենք հնարավորություն ընձեռելուց ու «թացը չորից ջոկելու» տրամաբանությամբ մենք շահառու ընկալում ենք միայն այն անձանց, որոնք ունեն համատեղ փաստացի բնակության կյանքում երեխաներ», - հայտարարեց Պաշտպանության փոխնախարարը: Հիշեցնենք՝ փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, եթե մյուս շահառուները համարվում են բացակայող, ինչպես նաև շահառու համարել փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:
    16:14
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Խրամորթի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա. Արցախի դատախազություն
    2022թ. փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ: Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/02/08/1246273/?fbclid=IwAR2bPHBp2LzsfhvkUYJdQ2LUJrY3yXgc5MMJxwm26pMMxmAMzDVuiG0kvYU © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    16:09
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Փայտանյութով բեռնված 2 «Զիլ». 702 000 դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք են հայտնաբերել։ Տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում կատարել` լուսանկարներ տեղադրելով։ Փետրվարի 8-ին, ժամը 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «Զիլ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերվել է 8.5 խմ և 11 խմ փայտանյութ, որի ձեռքբերման իսկությունը հավաստող փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702 000 դրամ։
    16:06
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուտինի և Մակրոնի բանակցությունների երկար սեղանը՝ մեմերի առիթ
    Երկար սեղանը, որի մոտ Պուտինն ու Մակրոնը նստել էին նախորդ օրը բանակցությունների, համացանցում դարձել է մեմերի առիթ։
    16:00
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Արշակյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
    Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել երկու ժողովուրդների բարեկամության վրա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի վերաբերյալ: Անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արշակյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում: «Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա»,-ասաց Արշակյանը: Նա հավելեց, որ տարբեր ժամանակներում տարբեր նման արտահայտություններ կամ դրան նմանվող արտահայտություններ եղել են: «Իրենց ներքաղաքական, երկրին վերաբերող հարցերի շուրջ հնչող հայտարարություններ են, որևէ կերպ նման հարցեր չեն քննարկվում Հայաստանում»,-վստահեցրեց Արշակյանը: Նա հիշեցրեց ՀՀ արտգործնախարարության պատասխան հայտարարության մասին՝ նշելով, որ իր մեկնաբանությունը չի տարբերվում դրանից:
    15:55
    08.02.22
    Ավելին