Լրահոս
Հայաստան
18:45
08.02.22
144

Միութենական պետության մաս կազմելու հարց Հայաստանում չի քննարկվում. Հակոբ Արշակյան

Img default alt hy

Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել երկու ժողովուրդների բարեկամության վրա, լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։

Անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արշակյանն ասել է, որ նման հարց չի քննարկվում:

«Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա»,- ասել է Արշակյանը: