Լրահոս
Հասարակական
11:28
09.02.22
149

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Img default alt hy

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։