Լրահոս

2022-02-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Եվ, այնուամենայնիվ, նա չի կարող վարչապետ լինել. Գեղամ Նազարյան
    Ազգային ժոողովում հերթական հարց ու պատասխանը, որից հետո էլ ավելի ես համոզվում, որ նա, ով այսօր զբաղեցնում է պետության թիվ մեկ պաշտոնը՝ վարչապետի պաշտոնը, ոչ միայն չպետք է այնտեղ հայտնվեր, այլ ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը; «Տիեզերական, քաղաքագիտական բոլոր օրենքներին դեմ էր, որ 44-օրյա արյունալի պատերազմից հետո նա շարունակեր պաշտոնավարել: Բոլոր օրենքներին դեմ էր, որ նա եւ իր գլխավորած թիմը մասնակցեին, եւ առավել եւս առաջին տեղում հայտնվեին 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ավելին, տիեզերական, քաղաքագիտական, աստվածային բոլոր օրենքներին դեմ է, որ նա շարունակի պաշտոնավարել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, չպետք է լիներ: Չպետք է լիներ, բայց լինում է: Չպետք է լիներ եւ պատերազմը, բայց եղավ՝ ամենածանր եւ ողբերգական հետեւանքներով: Չպետք է լիներ եւ լինի այն ամենը, ինչ լինում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց լինում է՝ կրկին մարդկանց եւ երկրի համար ամենածանր հետեւանքներով: Վերադառնանք 2022 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանին: Հարց ու պատասխան, որը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու այն, ինչի մասին արդեն նշեցի վերեւում: Եւ այսպես. առաջին հարցը հնչում է կառավարող ուժը ներկայացնող խմբակցության կողմից եւ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի հասցեին հնչած վիրավորական արտահայտություններին: Հարցին պատասխանում է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց տալիս այնպիսի պատասխան, որից Բելառուսում, եւ ոչ միայն Բելառուսում կարող են եզրահանգել, որ Հայաստանը պատրաստ է կուլ տալ հերթական վիրավորանքները: Բայց այստեղ ոչ այնքան պատասխանն է կարեւոր, այլ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ցնորամիտ նախագահը բազմաթիվ անգամ ծաղրել է Հայաստանի վարչապետին, վիրավորել հայ ժողովրդին, բայց այդ ամենը որեւէ արձագանք ՔՊ խմբակցությունում եւ կառավարությունում չի գտել: Ալիեւին պատասխանել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց ոչ ՔՊ-ն եւ նրա առաջնորդը: Միայն այս փաստը բավական է հայտարարելու համար, որ նա, ով զբաղեցնում է վարչապետի աթոռը, պետք է հեռանա: Նա, ում վիրավորել են, ծաղրել են, ու որը որեւէ կերպ չի պատասխանել, չի կարող երկիր ղեկավարել, առավել եւս իրեն վիրավորողի եւ ծաղրողի հետ բանակցություններ վարել: Մի՞թե այս պարզ ճշմարտությունը դեռ հասու չէ բոլորին: Մի՞թե կարող է վարչապետ աշխատել մի մարդ, որը այդպես էլ չի տարբերում, թե ինչ է միմյանց անկախությունը ճանաչելը սահմանների ճանաչումից: Իսկ եթե տարբերում է, բայց հանրությանը դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում, սա արդեն բոլորովին այլ թեմա եւ հարց է: Այնպիսի տպավորություն է, որ նա ցանկացած առիթ օգտագործում է ադրբեջանական կողմի տեսակետներն ու դիրքորոշումը Հայաստանում եւ աշխարհում բարձրաձայնելու համար: Եւ կրկին հարց. մի՞թե կարող է թիվ մեկ պաշտոնը զբաղեցնել մի մարդ, որի կառավարման օրոք Հայաստանի A բնակավայրը B ին կապող ճանապարհին հայտնվում է ադրբեջանական մաքսակետ եւ բենզալցակայան, այն դեպքում, երբ նույն այդ ճանապարհով ադրբեջանական ոչ նախկին, ոչ ներկա երկու բնակավայր, անգամ յայլա, միմյանց չեն կապվում: Նա, ով հիմա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի թաքցնում, որ ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի առաջնորդի հետ, այն առաջնորդի, որը Բաքվում ռազմական հանցագործության վերաբերյալ թանգարան է բացել եւ հպարտանում է դրանում, այն մարդու հետ, որն անդադար ծաղրում է իրեն եւ սպառնում հայ ժողովրդին, ընդ որում քննարկում հումանիտար բնույթի հարցեր, այնպես, կարծես Բաքվում դեռ հայ գերիներ չկան: Հիմա հարց. մի՞թե նա իրավունք ունի զբաղեցնել պետության թիվ մեկ աթոռը: Եւ այսքանից հետո, երբ լսում ես, որ նրանք միմյանց հետ ուղիղ շփման մեջ են, չես կարող չմտածել, որ մեր բանակի 30-ամյակի կազմավորմանը նվիրված միջոցառումը հետաձգվեց եւ այդպես էլ տեղի չունեցավ ոչ թե կորոնավիրուսի, այլ նույն այդ կապի ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումից հետո: Եթե ես սխալ եմ, ապա արեք այդ միջոցառումը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Նույն այդ հարց ու պատասխանի ժամանակ մենք համոզվեցինք, որ իրականում ոչ թե պայքար է մղվում կորոնավիրուսի դեմ, այլ ամեն ինչի, բայց ոչ այդ վիրուսի: Անհասկանալի տրամաբանությամբ մարդաշատ առեւտրի կենտրոններ, խանութներ, տրանսպորտ կարող են մուտք գործել առանց այդ տխրահռչակ QR կոդերի, իսկ թանգարան, թատրոն, սրճարան եւ ռեստորան՝ դրանցով: Ի դեպ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, փոքրիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 9 հազարից ավելի մարդ: Ողբերգություն է, որ 44-օրյա արյունալի պատերազմից, Ադրբեջանի կողմից իրականացված հակամարդկային հանցագործություններից հետո Հայաստանի ԱԺ-ում թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից լսում ես հետեւյալ արտահայտությունը. «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»: Հասկանո՞ւմ եք. ստացվում է, որ դրական արձագանքը ուշանում է Բաքվի կողմից: Ինչ վերաբերում է «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի հայտարարությանը, ապա միայն կարող եմ ասել՝ լավ էլի, իրո՞ք, հերիք է, իրոք ամոթ է: Միայն այդ հայտարարությունից ժամեր առաջ եւ րոպեներ հետո Հայաստանում տեղի են ունեցել եւ տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք միայն ապացուցում են, որ Հայաստանը ժողովրդավարության հետ որեւէ կապ եւ առնչություն չունի: Առուշ Առուշանյանն ապօրինաբար կալանավորված է, նույնը կարելի է ասել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մասին, նույնը՝ դատավոր Բորիս Բախշիյանի մասին: ԱԺ երեք պատգամավորներ «ժողովրդավար» Հայաստանում ապօրինաբար կալանավորված են: Թվարկումը, հարուցված քրեական գործերի շարանն անվերջ կարող ենք թվարկել ու թվարկել: Ոչ, Հայաստանի բրենդը ժողովրդավարությունը չէ, այլ սուտը եւ կեղծիքը, նվաստացումն ու ստորացումը: Եւ մեկ անգամ եւս ասում եմ ու պնդում՝ 44-օրյա պատերազմից հետո նա, ով այսօր դեռ վարչապետ է աշխատում, այդ շենք մտնելու որեւէ իրավունք չուներ: Հայաստանը որեւէ հաջողության, առաջընթացի չի կարող հասնել, քանի դեռ մենք կռիվ ենք տալիս համատիեզերական եւ համամարդկային ու նաեւ քաղաքագիտական պարզ օրենքների դեմ: Հայաստանում պարտության դեմքը պետք է փոխվի Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք: Ընդ որում, այս փաստը առաջինը պետք է հասկանան, գիտակցեն եւ իրենց առաջնորդին փոխանցեն հենց ՔՊ-ականները: Այդպես ավելի ճիշտ կլինի: Վերջում մի հորդոր եւ խորհուրդ, երբ գիտելիքների պակասի պատճառով պնդումներ են անում, իսկ հետո համոզվում, որ սխալ են եղել, գոնե ներողություն են խնդրում, իսկ ներողություն խնդրելուց հետո անում այն, ինչ անում են ժողովրդավարական երկրներում նախագահները, վարչապետները կամ նախարարներն ու պատգամավորները: Իսկ գիտելիքների պակասի պատճառով ձեր սխալներից մեկի հետեւանքը դարձավ չորս հազար զոհը, կործանված Շուշին ու Հադրութը»:
    14:39
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Սուրճը կարող են վերցնել «տանելու բաժակով», 10 րոպե քայլել մինչև մոտակա ծխելու տեղը․ Քերոբյան
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում համաձայնեց, որ բացօթյա սրճարաններից օգտվող ծխող քաղաքացիների համար ծխախոտի օգտագործման արգելքը հավելյալ խնդիրներ կառաջացնի։ Սուրճի հետ մի գլանակ ծխախոտ վայելելու ցանկություն ունեցողները, Քերոբյանի խոսքով, կարող են սուրճը սրճարանից գնել, դրսում խմել։ «Կարելի է սուրճը վերցնել «տանելու բաժակով» և փողոցում խմել», - ասաց նա։ Կասկադի տարածքում և Սարյան փողոցում իրար չափազանց մոտ գտնվող սրճարաններից օգտվողները, նույնիսկ սրճարանի տարածքից դուրս ծխելու դեպքում, ակամայից հարևան սրճարանում են հայտնվում, նկատեցին լրագրողները։ «Կասկադում ընդամենը փողոցի հակառակ կողմում արդեն սրճարանի տարածք չէ, այգու տարածքում հանգիստ կարելի է ծխել։ Իսկ Սարյանի վերաբերյալ, այնտեղ պետք է նայել․ կարող են խնդիրներ լինել, բայց որևիցե խնդիր չկա․ 10 րոպե կամ 3 րոպե քայլեն մինչև մոտակա ծխելու տեղը», - ասաց Քերոբյանը։ Նա հասկանում է, որ անհարմարություններ են առաջանում ծխողների համար, բայց փակ և բացօթյա ռեստորան-սրճարաններում ծխելն արգելելու շարժառիթն այն է, որ ծխողներն սկսեն քիչ ծխել։
    14:23
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Վրացական մածոնին ընդդեմ մածունի»-ն տեխնիկական սխալ էր․ վրացական հեռուստաալիքը ներողություն է խնդրում
    Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։ «Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը»։ Այսօր «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել, որում, մասնավորապես, ասված է․ ««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար «Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել է տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։
    14:13
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի հայտարարությունը նշանակում է` պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները. Աբրահամյան
    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վստահ է` օրերս 44-օրյա պատերազմից 8 գերի վերադարձնելը եղել է հստակ քաղաքական գործարքի դիմաց, թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին հայտարարել էր, որ այդ քայլն Ադրբեջանի կողմից եղել է առանց նախապայմանների ու որպես բարի կամքի դրսևորում։ «Որքան էլ թեթևությամբ է ներկայացվում, որ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հանգամանքը որևէ խնդիր չի ներկայացնում կամ Հայաստանի համար միևնույնն է` դրանք կվերադարձվեն, թե ոչ, դա այքան էլ այդպես չէ։ Դրանց փոխանցումը հեշտացնում է Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների գործունեությունն ու ենթակառուցվածքների հիմնումը»,– նշեց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով` Փաշինյանի երեկվա հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները և դրա դիմաց որևէ սպասելիք չունի։
    14:04
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քանի որ ես արդեն պաշտոնյա չեմ, կարող եմ որոշ փակագծեր բացել. Տաթևիկ Հայրապետյան
    «Քանի որ ես արդեն պաշտոնյա չեմ, կարող եմ որոշ փակագծեր բացել այն ժամանակվանից՝ մնալով էթիկայի սահմաններում: Խոսքը գաղափարական խնդիրների մասին է: Հենց պատերազմից հետո կային բավականին տարբեր գաղափարական մոտեցումներ՝ իրավիճակի հաղթահարման հետագա քայլերի հետ կապված, և թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ թիմակիցները ծանոթ էին դրան: Ես անձամբ Փաշինյանին պատերազմից հետո ասել եմ՝ ինչ դիտարկումներ ունեմ, ինչպես եմ տեսնում դուրս գալը իրավիճակից, նաև նշել եմ, որ համարում եմ, որ թե՛ ինքը, թե՛ իշխող թիմը պետք է կազմակերպեն արտահերթ ընտրություններ, նաև՝ չմասնակցելով դրան, որովհետև այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը, և հնարավոր չէ հետագա քայլերը առաջնորդել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: Նա նշել է, որ թիմում եղել է բավականին ընդգծված քննադատություն, բայց թիմից դուրս զերծ է մնացել դրանից, որովհետև դա էթիկապես սխալ է համարել. «Այդ փուլում, երբ նախապատրաստվում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մյուս կողմում, այսպես ասած, գտնվում էին քաղաքական ուժեր, որոնց մերժմանը ինքս եմ մասնակցել, դրա համար նման ձևակերպումներով հանդես եկա՝ զերծ մնալով այլ հնարավորություններից: Ես հիմա էլ կարծում եմ, որ փոփոխության ճանապարհն ընտրությունն էր, ուղղակի հաշվի առնելով հանգամանքները, պետք է թեկուզ, եթե անգամ ՔՊ-ն որոշել էր մասնակցել, դա չաներ Փաշինյանի դեմքով: Այդ գաղափարական հակասությունները հաշվի առնելով՝ ի սկզբանե որոշել էի չմասնակցել ընտրություններին, բնականաբար, չսատարելով որևէ քաղաքական ուժի»: Տաթևիկ Հայրապետյանը հիմա այն կարծիքին է, որ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի թեզերը շատ վտանգավոր են, դառնում են միջազգային դիսկուրսի մաս: Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսից հետո Հայրապետյանը գրել էր, որ ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ՝ փորձելով հավասարության նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամյակներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականության և 90-ականների հանրային խոսքում հնչած հատուկենտ արտահայտությունների միջև: «Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատվում էր իր դիրքորոշման համար, որ պատերազմից հետո գնում է փուլային տարբերակով խնդրի լուծման, և դա եղել է իր հրաժարականի պատճառը: Ռոբերտ Քոչարյանը գնում էր Քի Վեսթում համաձայնության Հեյդար Ալիևի հետ: Սերժ Սարգսյանը պատրաստ էր Կազանյան փաստաթուղթը ստորագրել: Այսինքն՝ յուրաքանչյուրն արտահայտել է մաքսիմալ կառուցողական դիրքորոշում, նույնիսկ քննադատվել դրա համար: Եվ հիմա կանգնել՝ նման համեմատություններ անցկացնել ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև վնասում է մեր պետությանը, արձակում է Ադրբեջանի նախագահի ձեռքերը: Ինչպե՞ս կարող են Ալիևի ելույթները էմոցիոնալ որակվել. hետպատերազմական շրջանում դրանք է՛լ ավելի ագրեսիվ են դարձել, և առավոտից երեկո կրկնում է, որ դուք հավերժ կապրեք՝ որպես պարտված ժողովուրդ: Չգիտեմ՝ ինչու, ո՛չ պետության ղեկավարը, ո՛չ իշխանության ներկայացուցիչները հարկ չեն համարում անդրադառնալ այդ ելույթներին»,- ընդգծել է նախկին պատգամավորը:
    13:59
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տավուշում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է
    Այսօր՝ փետրվարի 10-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Ջանվելյանը, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ փետրվարի 9-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Ջամվելյանը վարելիս է եղել Opel մակնիշի ավտոմեքենան։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն:
    13:52
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Կոմայի մեջ գտնվող զինվորը, լսելով մոր ձայնը, արտասվել է
    Ժամկետային զինծառայող Տիգրան Արշակյանը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում: 5 տարվա սպասված երեխա էր, մանկուց շատ աշխույժ էր ու ժպտերես: Քույրը «irakanum.am»-ին պատմել է, որ Տիգրանը շատ ոգևորված էր բանակ զորակոչվելուց, այդ փաստը նրան հպարտություն էր պարգևում։ Տիգրանը ուներ բազում նպատակներ ու երազանքներ, որոնցից ամենակարևորը, թերևս, սիրած աղջկա հետ նշանվելն էր. «Ընկերուհու հետ շփվել էին 2 տարուց ավելի, բայց վիճեցին ու այդպես էլ չհասցրեցին հաշտվել: Տիգրանը շատ էր սիրում ընկերուհուն, նույնիսկ, երբ եկել էր արձակուրդ, ասում էր՝ պիտի նշանվեմ, նոր գնամ բանակ»: Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն և քայլ առ քայլ կհասներ իր բոլոր երազանքներին, բայց ավաղ պատերազմը փոխեց բոլորի ճակատագրերը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ: Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը նա բեկորային մահացու վիրավորում էստանում: Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է։ Իսկ երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին թեև կոմայի մեջ է եղել, բայց լսել է մոր ձայնը։ Դա ապացուցում է այն, որ նրա աչքերից արցունքներ են հոսել։
    13:48
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կհավաքվեն փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների մասին․ Թաթոյան
    Մեր աշխատակազմով Գեղարքունիքի մարզում ենք` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի հասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։ Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։ Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը»։
    13:44
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կինը դյուրավառ հեղուկը լցրել է ամուսնու վրա և հրկիզել
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կնոջ կողմից ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Գորիս քաղաքի 30-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու արտամուսնական կապի մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ամուսնուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցնելով բենզինով լցված շիշ և լուցկի, գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ, որտեղ աշխատել է ամուսնու ընկերուհին: Այնտեղ հանդիպել է վերջինիս ու ամուսնուն, նրանց միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում կինը դյուրավառ հեղուկը լցրել է ամուսնու վրա և հրկիզել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ տղամարդը վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի միջոցով մարել են կրակը, ապա տեղափոխել բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    13:35
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները չեն բարձրանում․ Փաշինյանը պարզաբանում է
    Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչպետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան շահառուների որոշակի խմբերի՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլն: «Այստեղ պետք է խոստովանել, որ այստեղ կա նաեւ տեխնիկական պատճառ, որովհետեւ մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա իհարկե, մեր պարտավորությունն է եւ մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»:
    13:28
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես մշտապես քայլում եմ, մարդիկ մոտենում, շնորհակալություն են հայտնում. Քերոբյան
    Ես շատ հաճախ մետրոյով երթևեկում եմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, իսկ ոտքով քայլելը ամենօրյա, բավական երկար տարածություններ քայլում եմ։ Ես մշտապես քայլում եմ, քաղաքացիները մոտենում, հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են հայտնում և այլն»։
    13:23
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ պարզելու 44-օրյա պատերազմի հանգամանքները
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով, տեղեկացնում է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
    13:17
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԽ քարտուղարն անդրադարձել է զորքերի հայելային ձևով հետքաշմանը
    Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե, «ի տարբերություն Ադրբեջանի», որը սահմանազատման ու սահմանագծման հարցում «նախապայմաններ առաջ չի քաշում», Հայաստանը հնչեցնում է նախապայմաններ։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը պարզապես պահանջում է կյանքի կոչել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի», - ասաց նա։ ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը։ «Երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժեերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա և սրացումներ լինեն։ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցկացնել, և այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել», - ասաց նա։
    13:09
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Դանակահարություն՝ Ստեփանակերտում. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ կեսին
    Փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ա.Ա.-ն մեքենայում պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Գ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինս ծակած-կտրած թափանցող վերք, մինիմալ հեմոպնևմաթորաքս, ձախ թոքի սալջարդ ախտորոշմամբ ընդունվել է հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի դատախազությունից: Արցախի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության հետքերն ամրագրելու և անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու ուղղությամբ: Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:
    13:00
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհերի անունները հրապարակելը կփակի բոլոր թեմաները. Տիգրան Աբրահամյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտ է համարում Արցախյան 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն–ազգանունները հրապարակելը։ Նա այդ մասին ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ` վստահեցնելով, որ դա կփակի առաջացած բոլոր թեմաները։ «Այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, և տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը դեռևս այնքան ժամանակ հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են»,– նշեց Աբրահամյանը։ Նա հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր, որ ունեցել ենք 100-ից ավելի զոհ, որն իրականության հետ որևէ կապ չուներ. այդ պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ։
    12:55
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սևան» ՔԿՀ-ում դիակ է հայտնաբերվել
    Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի դիակ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։ «Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում»,– նշված է հաղորդագրության մեջ։ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
    12:51
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չորս տարի առաջ թողել եմ ծխելը․ Վահան Քերոբյան
    Ես 4 տարի առաջ թողել եմ ծխելը, մինչև այդ ծխում էի օրական 3 տուփ ծխախոտ, խորհրդարանում չեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ Էկոնոմկիայի նախարար վահան Քերոբյանը; «Երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելը արգելված էր հանրային օբյեկտներում, ես ստիպված մեկ տուփ էի ծխում։ Օրվա ընթացքում անհարմարություն էր լինում, բայց օրվա վերջում, երբ դուշատ ավելի քիչ ես ծխում քան սովորականը, քեզ ավելի լավ ես զգում։ Սրանով մենք ծխողներին էլ ենք օգնում՝ ավելի քիչ ծխեն, և իրենց լավ զգան, առողջությանն ավելի քիչ վնաս հասցնեն»։
    12:42
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի արտգործնախարար. Ղարաբաղում մի քանի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։ «Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե ​​Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։ «Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե ​​Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։
    12:41
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա․ ԱԽ քարտուղար
    Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը և ի՞նչ դիրքորոշում ունի, Արթուր Գրիգորյանը պատասխանել է․ «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա։ Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և պետք է այդպիսին մնա»։
    12:38
    10.02.22
    Ավելին