Լրահոս
Հասարակական
12:55
10.02.22
717

Զոհերի անունները հրապարակելը կփակի բոլոր թեմաները. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարևոր է համարում Արցախյան 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակելը։ Նա այդ մասին ասել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ` վստահեցնելով, որ դա կփակի առաջացած բոլոր թեմաները։

«Այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, և տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը դեռևս այնքան ժամանակ հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են»,- նշել է Աբրահամյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր, որ ունեցել ենք 100-ից ավելի զոհ, որն իրականության հետ որևէ կապ չուներ. այդ պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ։