Լրահոս
Հայաստան
13:52
10.02.22
153

Տավուշում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 10-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Ջանվելյանը, հայտնում է Գագիկ Շամշյանը։

Տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ փետրվարի 9-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ 

Ջամվելյանը վարելիս է եղել Opel մակնիշի ավտոմեքենան։  

Երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և  Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն: