Լրահոս
Հասարակական
14:04
10.02.22
291

Փաշինյանի հայտարարությունը նշանակում է` պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները. Աբրահամյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վստահ է` օրերս 44-օրյա պատերազմից 8 գերի վերադարձնելը եղել է հստակ քաղաքական գործարքի դիմաց, թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին հայտարարել էր, որ այդ քայլն Ադրբեջանի կողմից եղել է առանց նախապայմանների ու որպես բարի կամքի դրսևորում։

«Որքան էլ թեթևությամբ է ներկայացվում, որ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հանգամանքը որևէ խնդիր չի ներկայացնում կամ Հայաստանի համար միևնույնն է` դրանք կվերադարձվեն, թե ոչ, դա այքան էլ այդպես չէ։ Դրանց փոխանցումը հեշտացնում է Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների գործունեությունն ու ենթակառուցվածքների հիմնումը»,- նշել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով` Փաշինյանի երեկվա հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները և դրա դիմաց որևէ սպասելիք չունի։