Լրահոս
Հասարակական
12:51
10.02.22
349

«Սևան» ՔԿՀ-ում դիակ է հայտնաբերվել

Img default alt hy

Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի դիակ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

«Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։