Լրահոս
2022-02-10
-
ՀասարակականՀՀ-ն գտնվում է խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ. իրականությունը դառն է, արդյունքները վատն են. Հրանտ ԲագրատյանԱՎԾ-ն հրապարակել է 2021թ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։ Տնտեսական աճը 2021թ. կազմել է 5.8% (այս պահին ՀՆԱ ցուցանիշը չկա և ուրեմն, նկատի ունենալով նախորդ տարիների փորձը իբրև տնտեսական աճի ցուցանիշ դիտարկոմւ ենք ՏԱՑ-ը)։ Բայց չ՞է որ 2020-ին անկումը կազմել էր 7.5%։ Ուրեմն 2021-ին չեն կարողացել նույնիսկ վերականգնել 2019-ի մակարդակը։ Եվ ընդհանրապես, 2018-2021թթ ՀՀ տնտեսությունն աճել է 11.4%-ով կամ ունեցել է տարեկան 2.85% հավելաճի տեմպ։ Սա վատագույն քառամյակն է սկսած 1994թ-ից։ 2021-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1684 մլրդ դրամ և 2020-ի նկատմամբ աճել 7.9%-ով։ Սակայն եկամուտների աճի 91%-ը եղել է գնաճի հաշվին (գնաճ՝ 7.2%)։ Նորմալ պայմաններում բյուջեի հավելաճը պետք է լիներ 13% (7.2 + 5.8)։ Արդյունքում պետական բյուջե/ՀՆԱ հարաբերակցությունն իջել է։ Ավելի խայտառակ վիճակ է գրանցվել պետական բյուջեի ծախսերի մասով։ 2021-ին դրանք կազմել են 1988 մլրդ դրամ և ավել են 2020-ի համեմատ սոսկ 4.9%-ով։ Նկատի ունենալով 2021-ի 7.2%-ոց գնաճը, ստացվում է, որ 2021-ի բյուջեի իրական ծախսերը 2020-ի համեմատ ... պակասել են 2.3%-ով։ Անհասկանալի է, թե ի՞նչն ենք գովում։ Բյուջեի իրական եկամուտների անկումը պայմանավորված է տնտեսական աճի կառուցվածքով. այստեղ դրայվերներն են ծառայությունների ոլորտն ու առևտուրը, որտեղ հարկման մակարդակը տնտեսության միջին հարկային ծանրաբեռնվածությունից ցածր է։ Մեկ տարում պետական պարտքն ավելացել է 265 մլրդ դրամով (համարյա 550 մլն դոլարով)։ Բայց ՀՆԱ-ն համադրելի (2020թ) գներով ավելացել է սոսկ 308 մլրդ դրամով կամ 640 մլն դոլարով (մեր գնահատականն է, իրականում կարող է լինել մի 0.5%-ի տարբերություն)։ Պետական պարտքի ավելացման նման ցածր արդյունավետություն ՀՀ-ն չի ունեցել վերջին 28 տարիներին։ Եթե 1 դոլար պարտք ենք վերցնում որպեսզի մոտավորապես 1 դոլարով էլ ՀՆԱ-ն աճի, ապա ավելի լավ է ոչ պարտք վերցնենք, ոչ էլ ՀՆԱ-ն աճի։ Արդի դրույքների պայմաններում պարտքի սպասարկումը հնարավոր է, եթե միավոր պարտքը հանգեցնում առնվազն 1.65 միավոր ՀՆԱ աճի։ 2021-ին ևս 73571 ՀՀ քաղաքացի լքեց Հայաստանը։ 21-րդ դարում մենք նման տեմպ չէինք ունեցել։ Ըստ իս, այդ մարդկանց մենք դուրս ենք մղել երկրից։ Այսպես, ըստ ԱՎԾ 2021-ի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը 19%-ից իջել հասել է 15%-ի։ 2021-ի հունվար սեպտեմբերին միջին հաշվով ունեցել ենք 182 հազ գործազուրկ, 2020-ի 226 հազարի փոխարեն։ Թվում է լուրջ առաջընթաց կա։ Սակայն շտապել պետք չէ։ Բանն այն է, որ այդ նույն ժամանակաշրջանում զբաղվածների (աշխատողների) թիվը 998 հազարից իջել է 981 հազարի։ Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում աշխատուժը 1224 հազ մարդուց դարձել է 1161 հազարի. հիմնականում մարդիկ հեռացել են երկրից։ Այսինքն, գործազրկությունն իջել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, այլ գործազուրկներին երկրից դուրս մղելու պատճառով։ Կառավարության ղեկավարի խոսքերն առ այն, որ գրանցված աշխատողների թիվն աճում ոչ մի կապ չունի խնդրի իրական կողմի։ Գրանցվածների թիվն անընդհատ աճելու է նույնիսկ գործազրկության մակարդակի շեշտակի ավելացման պարագայում։ 2021-ին երկրում անվանական աշխատավարձն ավելացել է 7.6%-ով, իսկ գներն աճել են 7.2%-ով։ Ստացվում է աշխատողների իրական եկամուտների սոսկ 0.4% աճ։ Բայց եթե իբրև աշխատավարձ ու դրան հավասարեցված միջոց վճարած գումարներից հանենք իշխանավորներին տրված պարգևավճարները, ապա ունենք իրական եկամուտների ավելի քան 2%-ոց անկում։ Բացի այդ, միջին իրական եկամուտների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև կենսաթոշակները, նպաստները և այլն։ Այստեղից, անկումն իրականում շատ ավելի մեծ է։ Ի վերջո, պետք է նկատի ունենալ այն ահռելի ծախսերը, ոըը բնակչությունն անում է պանդեմիայից բուժվելու, պաշտպանվելու ու թեստավորման վրա։ Շատ անմխիթար վիճակ է բանկերում։ Տարվա ընթացքում ԿԲ պահուստները պակասեցին մոտ 200 մլն դոլարով։ ԿԲ-ն ապարդյուն փորձում էր փողի զանգվածի և բազայի արդյունավետ կառավարման միջոցով զսպել գնաճը։ Տարեվերջին կտրուկ բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնաճը չզսպվեց, բայց տնտեսության վարկավորումը սահմանափակվեց։ Մարտ-դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը կրճատվեց 150 մլրդ դրամով։ Ուրախանալու որևէ առիթ չկա նաև արտաքին հատվածում։ Արտահանումն ընթացիկ դոլարային գներով աճել է 19.1%-ով։ Ավաղ, սա չի նշանակում, որ այստեղ աճ կա։ Բանն այն է, որ, նախ, 2020-ին այն կրճատվել էր 4%-ով և ապա դոլարային ընթացիկ գների պարագայում չենք կարողանում չեզոքացնել դոլարային գնաճը։ Արդեն 24 տարի է ՀՀ ԱՎԾ-ն հրաժարվում է սիստեմատիկաբար հրապարակել արտահանումն ու ներմուծումը մշտական դոլարային գներով։ Բոլորովին տխուր է պատկերը ժողովրդագրական ցուցանիշների մասով։ 2020-ի պատերազմից հետո ակնկալվում էր ծնելիության աճ։ Ավաղ, 2021-ին ծնվել է 36585 երեխա 2020-ի 36353-ի դիմաց (չնչին աճ)։ Մահացածների թիվն էլ էականորեն չպակասեց (34658 մարդ)։ 2021-ին 32.3%-ով ավելի մարդ է մահացել, քան 2019-ին։ Ինքնասպանությունների ցուցանիշով ՀՀ-ն վերջին տարիներին ընհուպ մոտեցել է դեպրեսիվ երկրների մակարդակին. 20-25 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ 100 հազ. բնակչի հաշվով։ Ուրախացնում է ամուսնությունների թվի աճը։ Բայց արի ու տես ինչքան ամուսնություններն ավելացել են, այդքան էլ ամուսնալուծություններն են աճել։ Իրավախախտումները 2021-ին աճել են 14.2%-ով (30245 2020-ի 26468-ի դիմաց)։ Եվ ընդհանրապես, 2017-2021թթ. իրավախախտումներն ավելացել են 49%-ով։ Լավ բան գրեթե չկա։ Կառավարությունն ու ոստիկանությունը ինչքան խստացնում են ՃՏՊ-երի դեմ պայքարն, այնքան վիճակն ավելի է ծանրանում։ Այսպես, 100000 բնակչի հաշվով Հայաստանում մահացությունն ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ (ՀՀ - 20, Վրաստան - 12.4, ՌԴ - 12, Ուկրաինա - 10,2, Լիտվա 8.1, Մոլդովա - 7.3, Ադրբեջան - 6.7 և այլն)։ Մինչդեռ 2005-ին, օրինակ, երբ այդ սարքերը չկային, Լիտվայում, Լատվիայում, ՌԴ-ում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում վիճակը շատ ավելի վատ էր, քան Հայաստանում։ Աշխարհում էլ մեր ցուցանիշը վատագույններից է. Թուրքիա - 7, ԱՄՆ - 7.5, Գերմանիա - 3.7, Ինդոնեզիա - 13.1, Չինաստան - 18 և այլն։ Ամեն տարի Հայաստանում ՃՏՊ-երի արդյունքում մահանում է 550-600 մարդ։ Իրավիճակի կտրուկ վատացում է նկատվում հատկապես 2018-ից հետո։ Սա էլ մեր տեսանկարահանող սարքերի միջոցով պատահարների վերասկողության "արդյունավետությունն" է։ Ինչ-որ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ ժամանակն է, որպեսզի վարորդներին պատժելու փոխարեն մի քիչ էլ մտածել դասընթացների, երթևեկության կանոնները բարելավելու, ճանապարհները բարեկարգելու, ճանապարհահանգույցներ, թունելներ կառուցելու մասին։ Շատ կարևոր է Երևանի կենտրոնից կարմիր գծերը հանելը և փողոցների եզրերը իբրև կայանատեղի օգտագործումն արգելելը։ Կարմիր գծերը հակասության մեջ են մտնում արագաչափային կարգավորման հետ և ՃՏՊ-երի պատճառ դառնում։ Կենտրոնի մերձակայքում պետք է կառուցել բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկանգառներ։ Կենտրոնի ներսում մարդիկ կարող են երթևեկել հասարական տրանսպորտով, ինչպես նաև սեփական մեքենաներով առանց կայանման իրավունքի։ Այս տխուր պատկերին ավելացնենք ԱՎԾ կողմից թվերի կեղծումները, մանիպուլյացիաները։ Արդյոք հնարավո՞ր է ՀՆԱ 5.8% ավելացում, էլեկտրաէներգիայի -0.6% անկման պարագայում։ Ի՞նչ է, մեկ տարում միավոր ՀՆԱ էլեկտրաէներգատարությունը իջել է -6.4%-ով? Սա անհնարին բան է և չի կարող բացատրվել տնտեսության ինչ-որ կառուցվածքային փոփոխություններով։ Իրականում էլեկտրաէներգիայի արտադրության թիվը հստակ ֆիքսվում է, իսկ ահա ՀՆԱ և մյուս մակրոտնտեսական թվերի հիմքում ԱՎԾ գեղանկարչական վրձինն է։ Այսպիսով, հանրապետությունը գտնվում է խորը տնտեսական, իրավական, սոցիալական ճգնաժամի մեջ։ Սրան ավելացնենք ռազմաքաղաքական ճգնաժամը։ Ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ինչ-որ կառավարական ծրագիր այդ քաոսից դուրս գալու մասով։Ավելին12:3210.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Լրտեսական ցանց՝ Հայաստանում. ԱԱԾ-ն հորդորում է չծանոթանալ «կասկածելի անձանց» հետԱվելին12:3010.02.22 -
ՀասարակականՄեր քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ ԱԽ քարտուղարՄենք պարբերաբար մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված՝ քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման փաստին։ Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց, թե հրապարակային կամ ոչ հրապարակային արձագանք, այնուամենայնիվ, եղե՞լ է Հայաստանի կողմից այս հռչակագրին, թե՞ ոչ։ «Ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին», - եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշի քաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։Ավելին12:2610.02.22 -
ՀասարակականՈրքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով. Վանեցյանը՝ ԱԱԾ բացահայտման մասինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը: Հ.Գ. Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով: Ապրեք տղե՛րք...»։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն չեզոքացրել է ՀՀ-ում գործող լրտեսական ցանցի գործունեությունը. զինվորականները գաղտնի տեղեկություններ են հաղորդել, ձերբակալվել է 19 մարդ։Ավելին12:1910.02.22 -
ՀասարակականՌուսաստան-Ուկրաինա դիմակայությունը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ. ԱբրահամյանԵվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միայն տվյալ երկրի խնդիրը չեն, դրանք ուղղակի և անուղղակի առնչություն ունեն Հայաստանի հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս պահին նմանատիպ խնդիրներից է Ռուսաստան–Ուկրաինա դիմակայությունը, ինչը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ։ Այս բոլոր պրոցեսներն անվտանգային առումով նաև լուրջ սպառնալիքներ են Հայաստանի համար։ Երբ մենք խոսում ենք անվտանգության համակարգի և միջավայրի մասին, դրա կարևորագույն ուղղություններից մեկը նաև կենսունակությունն է։ Ցավոք սրտի` այսօր առկա թուրք-ադրբեջանական սպառնալիքին անուղղակի կերպով գումարվում է մեծ ռեգիոնում տեղի ունեցող իրավիճակը»,– նշեց Աբրահամյանը։ Նա ընդգծեց, որ հնարավոր են նաև «պայթյուններ», որոնք բավականին կծանրացնեն ստեղծված իրավիճակն ու ևս մեկ անգամ կփոխեն տարածաշրջանի հավասարակշռությունը։Ավելին12:1610.02.22 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումներըՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված համատեղ ծրագրերը: Մասնավորապես, «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում իրականացվել են կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ իրազեկումներ ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով: Նշված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար վերազինվել է կայքեջը: Նորացված կայքը տալիս է նոր հնարավորություններ՝ տեղեկությունների մատչելիության առումով հատկապես: Նույն ծրագրի շրջանակում ստեղծվել է բջջային հեռախոսի հավելված ինչպես IOS, այնպես էլ Android համակարգերի համար, որը բեռնելով քաղաքացիները կկարողանան ծանոթանալ ինչպես Պաշտպան գործունեությանը, այնպես էլ ստանալ իրազեկման բնույթի նյութեր։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Պաշտպանը ներկայացրել է «Դեմ եմ բռնությանը» կոչի ներքո իրականացված իրազեկման արշավը, որ ժամանակ նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը: Դեսպան Լին Թրեյսը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը պաշտոնավարման ողջ ընթացքում և համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։Ավելին12:1510.02.22 -
ՀասարակականԴավթաշենում ծառեր են հատումSHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի 41 շենքի բնակիչներից, որ գիշերը ինչ-որ վանդալներ շենքի դիմացի տարածքում հատել են երկու ծառ։ Ըստ բնակիչների՝ այս գործընթացը դարձել է շարունակական։ Նման մի դեպք էլ արձանագրվել էր 2021-ին, երբ կրկին մի առավոտ բնակիչները պարզել էին, որ երկու տարեկան ծառ է հատվել։ Թե ինչն է առաջնորդում ուղեղները թափած ստահակներին, կփորձենք պարզել առաջիկայում, մինչ այդ հրավիրում ենք քաղաքապետարանի, թաղապետարանի և իրավապահների ուշադրությունը։Ավելին12:1210.02.22 -
ՀասարակականԿոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է. ՓաշինյանԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատավարձերի բարձրացումն իրենց օրակարգում է: «Այո, առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի բարձրացումներ, ընդհանրապես, մեր օրակարգում կա դատավորների աշխատավարձը բարձրացնելու թեման, նաև դատախազական, քննչական մարմիններում», - ասաց նա: Փաշինյանը նշեց, թե կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա, բոլորը գիտեն: «Ճգնաժամ է նաև այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից ու այդպես շարունակ, պատշաճ աշխատավարձ չեն ստանում, դա արդեն ճգնաժամ է ու մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր երկրում զինվորից ու փրկարարից սկած՝ ստանան բարձր աշխատավարձ, սա մեզ համար քաղաքական նպատակ է», - հայտարարեց վարչապետը:Ավելին12:0710.02.22 -
ՀասարակականՄեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն․ Վահե ՀակոբյանՄեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, և դատավոր Բորիս Բախշիյանի (նա քննում էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը) կալանավորումը վերջին մեխն էր այն դագաղի վրա, որն այսօր անվանում ենք դատական համակարգ և արդարադատություն, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով դատական համակարգին։ Նա նաև ընդգծել է, որ իրենց շատ հետաքրքիր է, թե ԵՄ կառույցների կողմից լռության գինը որն է, ինչ են խոսք տվել ներկա իշխանությունները։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Չարյանն էլ նշել է, որ Բախշիյանի կալանավորումը շատ լուրջ ու վատ նախադեպ էր։ Պատգամավորը հույս է ունեցել, որ իր կամ այլ անձանց նկատմամբ ապօրինի որոշումներ կայացրած դատավորները ներողություն կխնդրեն, սակայն նրանք միայն կալանավորում են։ «Սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, որն ինձ կալանավորելու որոշում էր կայացրել։ Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակում են, իսկ Մխիթարյանի գործողությունների ապօրինությունն ապացուցվել է Սահմանադրական դատարանի կողմից»,- ասել է Չարչյանը։Ավելին11:5710.02.22 -
ՀասարակականՔաղաքապետը մասնակցել է Երևանի 36 մանկապարտեզի վերաբացմանըԵրևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից առաջինն արդեն պատրաստ է: 1970-ական թվականներին շահագործման հանձնված հ.36 մանկապարտեզը երբևէ չէր հիմնանորոգվել: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:Ավելին11:5510.02.22 -
ՀայաստանԴատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանանԿառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, թե այս նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն ու կարգավորումը: «Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը. մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը», - ասաց նա: Նախարարի խոսքով՝ այս նախագիծը բխում է նաև դատավորների անկախությունը ընդգծող մի շարք միջազգային փաստաթղթերից, ուսումնասիրվել է միջազգային պրակտիկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կենսաթոշակային ապահովման այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են կենսաթոշակները:Ավելին11:4110.02.22 -
Հասարակական«Ջրից չոր դուրս գալու» համար բանակին, զինվորականին «զոհասեղանին մատուցածները» կպատժվեն. Տիգրան Աբրահամյան«Անորակ հրթիռների» գործը, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը, ԳՇ արդեն նախկին պետ Ստեփան Գալստյանը, ավիացիայի նախկին պետը և որքան հասկանում եմ՝ մի խումբ նախկին և գործող զինվորականներ, ուշագրավ է ոչ միայն կոնկրետ խնդրահարույց թեմայի ու դրա 44-օրյա պատերազմի վրա հնարավոր ազդեցության մասով, այլ դրանում ներգրավված անձանց թվով, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Այս թեման ունի նաև այլ առանձնահատկություն, որը պետք է հաշվի առնել։ Եթե Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի գործոնը մի կողմ դնենք, ապա այս գործով չպետք է անցնեն զինվորականներ, որոնց Փաշինյանը որպես «զոհ» մատուցի հանրությանը։ Պարզ ասած, պետք է ամեն ինչ անել պաշտպանելու այն զինվորականներին, ովքեր այս գործում «մասովկի» կամ փաշինյանական սուտը ճոխ ներկայացնելու համար են ներգրավել։ Սա միայն մի խումբ զինվորականների խնդիր չի, սա բանակի շարքերին ուղղվող ազդակ է առ այն, որ նրանցից որևէ մեկը պաշտպանված չէ և կարող է իշխանության քմահաճույքի զոհը դառնալ։ Մեկի դեպքում «անորակ հրթիռի գործն է», մյուսի դեպքում՝ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստը, երրորդի դեպքում՝ 44-օրյա պատերազմը ու շղթան երկար շարունակելելի է։ Ովքեր չարաշահումներ են թույլ տվել՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ զինվորական լինի, թե քաղաքացիական անձ, սա քննարկելի էլ չէ։ Գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները, ովքեր «ջրից չոր դուրս գալու» համար բանակին ու զինվորականին են «զոհասեղանին մատուցում», դեռ իրենց արժանի պատիժը կստանան», - գրել է Աբրահամյանը:Ավելին11:3210.02.22 -
ՀասարակականՍԿԱՆԴԱԼ. Ինտեգրացիոն դադար. ի՞նչ է կատարվում ԵԱՏՄ տեղեկատվական համակարգի հետ«Եվրասիական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ երկար սպասված գործարկումը 2022 թ-ին, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Թեև կա բավարար ֆինանսավորում։ ԵԱՏՄ նոր նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վարոս Սիմոնյանն անսպասելի կերպով փոխել է ԵՏՀ-ի ենթակա ՏՏ վարչության աշխատանքի սխեման, այն է՝ գնումների ու կապալառուների հետ մրցույթների մեխանիզմը»- «Lenta.ru» -ն https://bit.ly/3uCmo8H մեջբերում է պետդումայի պատգամավոր Անտոն Տկաչովի ՖԲ-յան գրառումը եւ մանրամասնում, Վարոս Սիմոնյանի բարեփոխումը փաստացի կանգնեցրել է 2014 թ-ից մշակվող համակարգը։ Ըստ պարբերականի, նրա որոշումը լրջորեն մտահոգել է ԵՏՀ իրավաբաններին, քանի որ այն կարող է հանգեցնել նոր՝ չարդարացված ծախսերի եւ անորոշ ժամանակով հետաձգել ԵԱՏՄ տեղեկատվական համակարգի ամբողջական գործարկումը, նաեւ խնդիրներ առաջացնել արդեն իսկ գործարկված հատվածներում։ Այն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ անդամ երկրների պետական փաստաթղթաշրջանառության միասնական բարդ համակարգ , որի միջոցով իրականացվում է մաքսային աշխատանքների, ներմուծման մաքսատուրքերի գրանցման, վիճակագրության հավաքագրման, անասնաբուժասանիտարական և կարանտինային միջոցառումների կիրառման, ֆինանսական շուկաների, դեղերի և բժշկական սարքերի շրջանառության եւ այլնի թվային ապահովումը։ «Lenta.ru» -ն նշում է, որ Վարոս Սիմոնյանը պաշտոնին նշանակվել է անցած տարեվերջին ու դատելով կենսագրությունից, չունի ՏՏ ոլորտի մասնագիտական փորձ ու կրթություն։ Համակարգի խաթարման հետևանքներից մեկը, ըստ պարբերականի, կարող է լինել Վրաստանի տարածքով Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ կապող երթևեկության դադարեցումը։ Հայաստանի ապրանքաշրջանառության գերակշիռ մասն իրականացվում է Վերին Լարսի մաքսակետով, և այդ ճանապարհի կանգնեցումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի տնտեսության համար։Ավելին11:1910.02.22 -
ՀայաստանԽախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ Թաթոյան2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ: Փաստաբանների բողոքից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ պարզաբանումներ են պահանջվել փաստաբաններ բարձրացված հարցերի առնչությամբ, տեղի է ունեցել քննարկում փաստաբանի հետ, ուսումնասիրվել է ՀՀ դատավորների միության նախագահի հայտարարությունը: Այնուհետև, նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ: Պաշտպանի աշխատակազմը մանրամասն հետևել է դատավորի հետ կապված իրադարձությունների զարգացմանը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 7-ի որոշմամբ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանի և Արսեն Սարդարյանի հետ: Քննարկումից հետո՝ նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղի է ունեցել առանձնազրույց Բորիս Բախշիյանի հետ: Փետրվարի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պատշաճ ստացվել և ուսումնասիրվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, ինչպես նաև ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության փետրվարի 1-ի հրապարակային հայտարարությունը Բ.Բախշիյանի գործի վերաբերյալ: Ուսումնասիրվել է նաև Դատավորների միության փետրվարի 2-ի հայտարարությունը՝ առաջ քաշված մտահոգություններով: Բ.Բախշիյանի իրավունքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանում է, որ սույն հայտարարությունը չի վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով Բորիս Բախշիյանին առաջադրված մեղադրանքի փաստերին ու դրանց նկատմամբ իրավական կանոնների կիրառությանը: Ըստ այդմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությունն ու դիրքորոշումները հանգում են հետևյալին. 1. Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների դիմումների, վերջիններիս հրապարակային հայտարարությունների, իրեն ներկայացված նյութերի հիման վրա վեր է հանել առանցքային իրավական հարց: Մասնավորապես, Բորիս Բախշիյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ. ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս ձևակերպումից ակնհայտ է, որ նշված հոդվածը որևէ մեկի մեղսագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի կալանավորումը կամ կալանքի տակ պահելը լինի ակնհայտ անօրինական, այսինքն՝ ակնհայտորեն խախտի օրենքը կամ հակասի օրենքին: Այլ կերպ ասած, Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով ամրագրած հանցակազմի հիմքում անձին կալանավորած կամ կալանքի տակ պահած անձի արարքների օրինականությունն այդ հանցակազմի առկայության անհրաժեշտ ու պարտադիր պայման է. առանց օրինականության հարցին պատասխան տալու նման հոդվածով հիմնավոր կասկածի առկայության մասին խոսք լինել չի կարող: Կոնկրետ գործի տեսանկյունից սա նշանակում է, որ Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված արարքի մեջ մեղադրելու համար նրան քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերում պետք է ցույց տրվի, որ նա թույլ է տվել անօրինական արարքներ, որոնք էլ հանգեցրել են նրա կողմից անօրինական դատական ակտ կայացնելուն: Ըստ այդմ, Բ.Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի երկու որոշումների ուսումնասիրությունից բխում է, որ ԲԴԽ-ն, հանդես գալով՝ որպես դատարան, քննարկել է Բորիս Բախշիյանի արարքները հենց նաև օրինականության տեսանկյունից և իր որոշման հիմքում դրել է հենց օրինականության հետ կապված հարցերը (մեկ այլ գործով մեղադրյալի լսվելու իրավունքը խախտելը և այլն): Հենց օրինականության տեսանկյունից են դատավոր Բորիս Բախշիյանի արարքները քննարկված նաև ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փետրվարի 7-ին ուղարկված պաշտոնական պարզաբանումներում: Ավելին, Բ.Բախշիյանը և նրա փաստաբանները (փաստաբանները նաև այս մասին տվել են հրապարակային հարցազրույցներ) Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են լրացուցիչ փաստական տվյալներ, որոնցից բխում է, որ քննիչը ԲԴԽ-ի որոշումներից հետո դատարան ներկայացված կալանքի իր միջնորդության հիմքում դրել է հիմնավորումներ, որոնք վերաբերում են Բ.Բախշյանի արարքների և նրա կայացրած ակտի օրինականությանը: Միևնույն ժամանակ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանք կիրառելու փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրված է, որ դատարանը Բորիս Բախշիյանի դատական ակտի օրինականությունը քննարկման հարց չի դարձրել և այս հիմքով չի անդրադարձել պաշտպանական կողմի այն առարկություններին, որ Բ.Բախշիյանը գործել է օրենքի սահմաններում: Բայց դատարանը ողջամիտ և իրատեսական է համարել, որ Բորիս Բախշիյանը գործել է բարեխղճորեն, անկախ և անաչառ, բայց դրանք բավարար չի համարել հիմնավոր կասկածն ի սկզբանե բացառված համարելու համար և հաղթահարված է համարել հիմնավոր կասկածի նվազագույն շեմը: Սա նշանակում է, որ մի կողմից առաջին ատյանի դատարանը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հիմքի՝ օրինականության հարցի մեջ ընդհանրապես չի մտել, մյուս կողմից, չբացառելով հիմնավոր կասկածի առկայությունը և հաղթահարված համարելով դրա նվազագույն շեմը, ըստ էության արձանագրել է, որ կարող է լինել անօրինականության հարց: Ընդ որում, այս եզրահանգումները դատարանը շարադրել է ոչ թե հաստատակամ, այլ հավանական դատողություններով: Նման պայմաններում ողջամիտ դիտորդի մոտ առաջ է գալիս հարց՝ ինչպե՞ս դատարանը որոշեց, որ հիմնավոր կասկածը բացառված չէ և հաղթահարված է նվազագույն շեմով, այսինքն որ Բորիս Բախշյանն ակնհայտ անօրինական արարք է թույլ տվել, երբ այդ հարցի մեջ չի մտել առհասարակ: Սա էլ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն համաձայնություն տալու որոշումներով օրինականության հարցը քննարկման արժանացրել է և նույն տեսանկյունից հարցը քննարկել է նաև քրեական հետապնդման մարմինը: Թե՛ Բորիս Բախշիյանը, թե՛ նրա փաստաբանները շարունակում են պնդել, որ միայն Բ.Բախշիյանի արարքների օրինականությունը քննարկելով նրա նկատմամբ կալանք կիրառած դատարանը կարող է որոշել հիմնավոր կասկած առկա է, թե ոչ: Ավելին, Բորիս Բախշիյանը քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցում նշել է, որ իրեն կալանավորած դատավորը չի մտել օրինականության հարցի մեջ, քանի որ դա կնշանակեր իրավական վեճի քննարկում, որն էլ պարզ կդարձներ, որ այդ հարցը ենթակա է Քրեական վերաքննիչ դատարանի քննությանը, եթե իր ակտի դեմ սահմանված կարգով տարբեր բողոք: Այսինքն՝ դատարանը չէր կարող մտնել օրինականության հարցի մեջ, քանի որ կապացուցեր, որ քրեական հետապնդման հիմքը բացակայում է, բայց մյուս կողմից դատարանը ստիպված է դա արել, որպեսզի ստեղծի իրեն կալանավորելու հիմք: 2. Բորիս Բախշիյանը ՔԿՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ 2022թ. հունվարի 30-ին իրեն զանգահարել են Բարձրագույն դատական խորհրդից և հրավիրել Երևան, բայց որևէ պատճառ կամ պարզաբանում չեն նշել: Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին Երևան հասնելուն պես գնացել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ցերեկը ժամը 11-12-ի սահմաններում: ԲԴԽ-ում փորձել է պարզել, թե ինչու է հրավիրվել, սակայն պատասխան չի ստացել: Ըստ Բորիս Բախշիյանի` թեև ՀՀ դատական օրենսգրքի 65-րդ հոդվածն ամրագրում է, որ դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ, սակայն ընդունելության չի արժանացել՝ չնայած իր խնդրանքին: Բ.Բախշիյանի պնդմամբ, սա ավելի է նպաստել իր համար իրավիճակի անորոշությանը: 3. ԲԴԽ-ում մոտ 1 ժամ սպասելուց հետո՝ ժամը 12-13-ի սահմաններում իրեն են տրամադրել ՀՀ գլխավոր դատախազի երկու միջնորդություններ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու և իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ՝ կից նյութերով, ու նշել են, որ նույն օրը տեղի է ունենալու ԲԴԽ նիստ այդ միջնորդությունների կապակցությամբ: Հավելյալ որևէ այլ տեղեկություն չի տրամադրվել: Ընդ որում, Բ.Բախշիյանը հատուկ է ընդգծել, որ ինքը հրավիրվել է ԲԴԽ հունվարի 30-ին, բայց Գլխավոր դատախազի միջնորդությունները ԲԴԽ են մուտքագրվել հունվարի 31-ին, դրանք նաև թվագրված են հունվարի 31-ով: Ըստ Բ.Բախշիյանի՝ սա նշանակում է, որ նախապես ԲԴԽ-ում իմացել են, թե ինչու են իրեն հրավիրում Երևան: Չնայած դրան՝ իր իրավունքներին վերաբերող կարևոր տեղեկություններն այն մասին, որ իր նկատմամբ հաջորդ օրը քննվելու են քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնություն տալու Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները, իրենից պահել են գաղտնի: Բորիս Բախշիյանի պնդմամբ՝ դրանով ԲԴԽ-ն իրեն զրկել է իր իրավունքների պաշտպանությանը նախապատրաստվելու ժամանակից ու հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքները: 4. Բ.Բախշիյանը և փաստաբանը նշել են, որ ԲԴԽ-ն առաջին միջնորդության քննարկումը՝ կապված քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հետ, սկսել է հունվարի 31-ին՝ ժանը 17-18-ի սահմաններում: Այսինքն՝ ԲԴԽ-ի երկու նիստերին նախապատրաստվելու համար Բորիս Բախշիյանն ունեցել է ընդամենը մի քանի ժամ, մինչդեռ, ինչպես նշում են Բ.Բախշիյանը և փաստաբանները, քրեական հետապնդման մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական հետապնդման գործողություններ կատարել է հունվարի 11-ից սկսած, իսկ ԲԴԽ-ն էլ նախապես իմացել է այդ մասին: Նման պայմաններում ստացվում է՝ պաշտպանության կողմը եղել է անհավասար վիճակում՝ զրկված լինելով իր իրավունքների պաշտպանության համար նախապատրաստվելու բավարար ժամանակից ու հնարավորություններից: 5. Դատավոր Բորիս Բախշիյանն իր հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ չնայած ժամանակի սղությանը և դրանով պայմանավորված՝ դժվարություններին, այդուհանդերձ, ԲԴԽ է հրավիրել փաստաբան և վերջինիս հետ միասին մասնակցել նիստին: Այդ նիստը՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցով, ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում: Դրանից հետո, ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբանների` հայտարարվել է 10-15 րոպե տևողությամբ ընդմիջում՝ մինչև ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը: Ընդ որում, Բ.Բախշիյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ ԲԴԽ-ին ինքը տեղեկացրել է, որ առաջին հարցից հետո մինչև երկրորդ՝ ազատությունից զրկելու հարցով նիստն իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և անակնկալի եկած վիճակից կարճ հանգստի համար 10-15 րոպեն բավարար ժամանակ չէ: Դրանից բացի, ինքը ցանկանում է հրավիրել ևս մեկ փաստաբան, ինչը գիշերը ժամը 23-ի սահմաններում հնարավոր չէ ԲԴԽ-ի հայտարարած ժամանակահատվածում ապահովել: Ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբանների՝ ԲԴԽ-ն ձևական պատճառաբանությամբ մերժել է խնդրանքը՝ նշելով, որ տրամադրված ժամանակն ընդամենը հայտարարված կարճատև ընդմիջումն է: Այս առնչությամբ, Բ.Բախշիյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ քանի որ առաջին նիստն ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում, այդ գիշեր ժամանակ օբյեկտիվորեն հնարավոր չէր այլ փաստաբան հրավիրել ու առավել ևս 10-15 րոպեի ընթացքում: Անգամ եթե կարողանար փաստաբան գտնել, ապա փաստաբանը չէր հասցնի ծանոթանալ գործի մանրամասներին ու նյութերին: Բ.Բախշիյանը նշել է, որ ինքը նույնպես չի ունեցել իր իրավունքների պաշտպանությանը այդ կարճ ընդմիջման ընթացքում անձամբ պատշաճ պատրաստվելու հնարավորություն: 6. Բորիս Բախշիյանի տեղեկացմամբ՝ իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցով ԲԴԽ նիստն ավարտվել և որոշումը հրապարակվել է արդեն փետրվարի 1-ին՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում: 7. Քրեական հետապնդմանը մարմինը մեղադրանքն առաջադրել է փետրվարի 1-ին և նույն օրն էլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդությունը: 8. Փաստաբանների և Բորիս Բախշիյանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է Բ.Բախշիյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելուն և հետևաբար՝ մեղադրանքի ու կալանավորման իրավաչափության բացակայությանը: Նախ, նրանք նշել են, որ թեև ԲԴԽ-ն դիրքորոշում է հայտնել, որ դատավորի նկատմամբ քրեական գործ կարող է հարուցվել միայն քրեական հետապնդում հարուցելու ԲԴԽ-ի համաձայնությունից հետո՝ որպես դատավորի իրավունքների երաշխիք, Բորիս Բախշիյանին այդ համաձայնությունից հետո քրեական գործի հարուցման որոշում չի տրամադրվել: Ըստ բողոքների՝ ԲԴԽ-ն ազատությունից զրկելու նիստի ընթացքում նույնպես այդ հարցը չի բարձրացրել և քրեական հետապնդման մարմնից այն չի պահանջել: Ըստ այդմ, Բ.Բախշիյանը նշել է, որ սա նշանակում է, որ քրեական գործ հարուցելու որոշումը կա՛մ կազմվել է նախապես՝ մինչև ԲԴԽ-ում առաջին նիստը սկսվելը, կա՛մ կազմվել է առաջին և երկրորդ նիստերի միջև 10-15 րոպե ընդմիջման ընթացքում, կա՛մ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կազմվել է ԲԴԽ երկրորդ նիստից, այսինքն՝ ազատությունից զրկելու համաձայնությունը տալուց հետո: Միևնույն ժամանակ, Բորիս Բախշիյանը նշել է, որ ինքը բացառում է, որ ընդմիջման ընթացքում կազմված լիներ նման որոշում, քանի որ չի եղել դրա տեխնիկական կամ կազմակերպական հնարավորություն և, դրանից բացի էլ, ինքը չի նկատել դա: 9. Արդար դատաքննության, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքի և անձնական ազատության իրավունքի վրա էական բացասական ազդեցություն ունեցող գործոն է այն, որ, ինչպես պնդել են փաստաբանները և հենց Բորիս Բախշիյանը, քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ԲԴԽ-ի որոշումը ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը քննարկելուց առաջ պաշտպանության կողմին չի տրամադրվել: Այսինքն՝ պաշտպանության կողմը չի տիրապետել այն հանգամանքներին կամ այն հիմնավորումներին, որոնցով ղեկավարվել է ԲԴԽ-ն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս և որոնց հիման վրա էլ սկսվել է ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկում: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել՝ այն, որ Գլխավոր դատախազի միջնորդությունները Բորիս Բախշիյանին տրվել են ԲԴԽ նիստից [մի քանի ժամ] առաջ, ընդունելի պատճառաբանություն չի կարող լինել, քանի որ խոսքը վերաբերում է համաձայնություն տալու որոշմանը, որն ունի այլ նշանակություն: Ավելին, պաշտպանության կողմի պնդմամբ՝ ԲԴԽ-ի երկու նիստերի արդյունքներով որոշումներն իրենք չեն ունեցել նաև Բորիս Բախշիյանին մեղադրանք առաջադրելու ժամանակ՝ փետրվարի 1-ին` ժամը 17-ին: Դրանից հետո՝ ժամը 17:30-ին տեղի է ունեցել Բորիս Բախշյանի հարցաքննությունը. այդ ժամանակ նույնպես չեն ունեցել ԲԴԽ-ի որոշումները: Այդ որոշումները ստացել են միայն այն ժամանակ, երբ հարցաքննությունից հետո քննիչը կալանքի միջնորդության հետ միասին կից նյութերը հանձնել է պաշտպանության կողմին: Մարդու իրավունքների պաշտպանի համար գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ պաշտպանության կողմը ԲԴԽ-ի որոշումները ստացել է ոչ թե հենց ԲԴԽ-ից, այլ քրեական հետապնդման մարմնից: Ստացվում է՝ ԲԴԽ-ն քրեական հետապնդման մարմնին իր որոշումները տրամադրել է, իսկ պաշտպանության կողմին՝ ոչ: Այսինքն՝ Բորիս Բախշիյանը իր իրավունքների նկատմամբ էական միջամտություն ենթադրող որոշումները դրանք կայացնող մարմնից չի ստացել: Մարդու իրավունքների պաշտպանի համար այստեղ կարևոր է նաև այն, որ խոսքը գործող դատավորի և այնպիսի մարմնի [ԲԴԽ] մասին է, որը Սահմանադրությամբ կոչված է երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը: Իրականում, ԲԴԽ-ն պարտավոր էր պաշտպանության կողմին տրամադրել իր կայացրած որոշումները՝ Բ.Բախշյանի արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքներն առավելագույն երաշխավորելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի համար կոնկրետ իրավիճակի պայմաններում ընդունելի չէ որևէ ձևական փաստարկ, թե օրենքը նման պարտավորություն չի ապահովում: Որևէ ձևական պաշտոնական ընթացակարգ կամ դրա բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել մարդու սահմանադրական իրավունքի ու դրա իրականացման իրական պայմանների համար: Մարդու իրավունքների պաշտպանը համաձայն է փաստաբանների և Բորիս Բախշիյանի այն պնդմանը, որ այս պայմաններում չեն ունեցել իրենց պաշտպանությունը պատշաճ նախապատրաստելու ժամանակ և հնարավորություն, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հետ: Խոսքը վերաբերում է մինչև քննիչի կողմից այդ որոշումներն իրենց հանձնելուն: Այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշատակել Լևիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշումը, որի 31-րդ կետը հղում անելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք պետության սահմանափակված լինելու սահմանադրական պահանջին, արձանագրում է, որ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող լինել վերացական: Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատված դատական պրակտիկայի պահանջ է, որ Եվրոպական կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական ու պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ գործող իրավունքներ (օրինակ՝ Արտիկոն ընդդեմ Իտալիայի (Artico v. Italy) գործով վճիռը, 1980թ. մայիսի 13, կետ 33): 10. Նշվածով հանդերձ, Բ.Բախշիյանը և նրա փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են պնդումներ այն մասին, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ լիարժեք ծավալով քրեական հետապնդում է իրականացվել. մեղադրական բնույթի բոլոր ապացույցները ձեռք են բերվել մինչև ԲԴԽ նիստը՝ հունվարի 11-ից սկսած: Դիմողներն իրենց այս պնդումը հիմնավորում են նրանով, որ ԲԴԽ որոշումներից հետո մինչև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 7-ի որոշումը, որով կալանավորվել է Բորիս Բախշիյանը, քրեական հետապնդման մարմինը որևէ նոր գործողություն չի իրականացրել: Այլ կերպ ասած՝ ԲԴԽ-ի որոշումների և Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանք կիրառած դատարանի որոշումների միջև ընկած ժամանակահատվածում հիմնավոր կասկածը կամ կալանքի հիմքերը հարստացնող գործողություններ քրեական հետապնդման մարմինը չի արել: Այս պայմաններում ստացվում է, որ դիմողների պնդումները վերաբերում են նրան, որ այս կերպ փաստացի զրոյացվել է դատավորին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված երաշխիքը և ԲԴԽ նիստերը կրել են ձևական բնույթ ու դատավորի իրավունքների պաշտպանության նպատակին չեն ծառայել: Մինչդեռ, ինչպես ամրագրել է ՀՀ վճռաբեկ դատարանը Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011թ. հոկտեմբերի 20-ի որոշման մեջ, դատավորի անձեռնմխելիությունը դատական իշխանության անկախության հանրային երաշխիք է և դա ամրագրող սահմանադրական նորմերը հետապնդում են գերակա իրավական նպատակ: Դրանից բացի, փաստաբանները, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին, բողոքներով նշել են, թե փաստացի քրեական հետապնդման մասին է վկայում նաև այն, որ մինչև քրեական գործ հարուցելը քրեական հետապնդման մարմինն ունեցել է տվյալներ, որոնք իրենց տվել են Բորիս Բախշիյանին այն արարքի մեջ կասկածելու հիմքեր, որը հիմա նրան մեղսագրված է: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս հարցը էական նշանակություն ունի անձի արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից, ուստի պետք է արժանանա մանրամասն ստուգման քրեական վարույթի ընթացքում: 11. Բ.Բախշիյանը բարձրացրել է մեկ այլ խնդիր, որ կապված է քրեական հետապնդման հետ: Մասնավորապես, ըստ նրա՝ ԲԴԽ-ն հիմնավոր կասկածի առկայության հարցին դրական պատասխան տալիս հղում է արել ցածր շեմի, այն է՝ որ «ողջամիտ դիտորդի մոտ գոյության իրավունք ունի այն վարկածը, որ դատավորը հնարավոր է որևէ առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, և որ այդ վարկածը պետք է արժանանա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության»: Ըստ դիմողի՝ վարկածը չի կարող համարվել իրավական կատեգորիա, իսկ նման ձևակերպումն էլ հիմք դառնալ քրեական հետապնդում հարուցելու և առավել ևս ազատությունից զրկելու համաձայնություններ տալու համար: Ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբան Երեմ Սարգսյանի՝ վերջին դեպքում առհասարակ խնդրահարույց է, թե վարկածի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ինչ կապ ունի ազատությունից զրկելու հետ: 12. Փաստաբանները և Բորիս Բախշիյանը բարձրացրել են նաև հարց այն մասին, որ դատախազը չի բողոքարկել Բ.Բախշիյանի այն դատական ակտը, որով նա կալանք է կիրառել այլ անձի նկատմամբ ու որի համար նա հետապնդվում է: Ըստ դիմողների՝ սա նշանակում է, որ տվյալ գործին մասնակից մեղադրող դատախազը չի համարել, թե Բ.Բախշիյանի կայացրած կալանքի դատական ակտն անօրինական է: ՀՀ դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնապես պարզաբանել է, որ քանի որ այդ որոշումն արդեն իսկ բողոքարկված է եղել Քրեական վերաքննիչ դատարան փաստաբանի կողմից, մեղադրող դատախազն այլևս բողոք չի ներկայացրել: Այստեղ ուշագրավ է «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, որի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է: Այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն ընդունելի չի համարում Դատախազության պատճառաբանությունը գործին մասնակից մեղադրող դատախազի կողմից Վերաքննիչ դատարան բողոք չտանելու հարցի վերաբերյալ: Ակնհայտ է, որ Դատախազության նման մեկնաբանությունն առհասարակ կասկածի տակ է դնում դատական ակտերը բողոքարկելու Դատախազության իրավասությունը: Ուստի, Դատախազությունը պետք է տա բովանդակային պատասխան, իսկ եթե իսկապես անօրինական է համարում Բորիս Բախշիյանի դատական ակտը, ապա գործին մասնակցող դատախազը պետք է պատասխանատվության ենթարկված լիներ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը՝ որպես օրենքով նախատեսված պարտադիր կանոն, չկատարելու համար: 13. Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ վերը նշված բոլոր խնդիրները բնույթով այնպիսն են, որ հանգեցրել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների սահմանադրական ու միջազգային երաշխիքների խախտումների: Մանրամասն քննության պետք է արժանանան նաև Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների այն պնդումները, որոնք բնույթով այնպիսին են, որ կարող են պարզվել քրեական վարույթի շրջանակում և խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից: 14. Մարդու իրավունքների պաշտպանին փաստաբան Երեմ Սարգսյանը ուղղել է մեկ այլ հարց. ըստ նրա՝ ակնհայտ է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև գոյություն ունի շահերի բախում: Այս հարցը բարձրացրել է նաև դատավոր Բորիս Բախշիյանը: Հարցն այն է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորի հայրը պաշտոնավարում է՝ որպես դատավոր Քրեական վերաքննիչ դատարանում: Ճիշտ է, վերջինը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթ չի իրականացնում, բայց միևնույն դատարանի անդամ է, ուստի դիմողները պնդում են, որ առկա է շահերի բախում և այդ հանգամանքը Վերաքննիչ դատարանն այս գործով ի սկզբանե դարձնում է ոչ պատշաճ դատարան: 15. Կանխելու համար այս հայտարարության որևէ տեսակի ոչ ճիշտ մեկնաբանություն ու առավել ևս խեղաթյուրում՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան դատարանների կողմից, բայց այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ իրավիճակի և այդ կոնկրետ իրավիճակում անձի, կոնկրետ դեպքում՝ դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքների պաշտպանությանը: Սա այնպիսի գործ է, որ պարունակում է հետագայում նաև այն դատավորների նկատմամբ տարածվելու իրական վտանգներ, որոնք կալանքից ազատել են մարդկանց: 16. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դիտարկում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության և դատավորի ինքնուրույնության համար համակարգային վտանգների տեսանկյունից: 17. Այս գործը կարևոր նշանակություն ունի նաև կոնկրետ իրավիճակում որոշում կայացնելու դատավորի իրավասության ու միևնույն ժամանակ` այդ որոշման համար իրավապահ մարմնի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափության տեսանկյունից: Սա էլ իր հերթին առաջ է բերելու մեկ այլ համակարգային հարց առ այն, թե ինչ է նշանակում «ակնհայտ անօրինական» եզրույթը ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածում: Չի կարող քրեական հետապնդումը փոխարինել դատական ակտի սահմանված կարգով բողոքարկմանը՝ անիրավաչափորեն ստորաբերելով վերջինի նշանակությունը: 18. Անհրաժեշտ է նաև ապահովել գործի քննության ընթացքում անհրաժեշտ հրապարակայնություն՝ դրա նկատմամբ առավել բարձր հանրային վերահսկողության համար և հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային արդարացի հետաքրքրությունը: 19. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքների վերաբերյալ քննարկումը:Ավելին11:1510.02.22 -
ՀասարակականՊարզվել են ՊՆ ռազաման ոստիկանության Գյումրիի բաժանմունքի պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները. ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը, վերջինս, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչը ցանկություն ունի ընդունվել ծառայության, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ: ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի միջնորդությամբ Գյումրի քաղաքի բնակիչը նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի գործավարության պետի պաշտոնում, որից հետո, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, վերջիններս հանդիպել են ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի բնակության վայրի մոտակայքում, որտեղ Գյումրու բնակիչը նրան է տվել իր պաշտոնի նշանակման համար կաշառքի առարկա հանդիսացող, խոշոր չափերի՝ 721.950 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլարը: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում, ՀՀ ՊՆ ՌՈ հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի հաստիքն ազատ է, նույն բաժանմունքի ավագ սպայի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նրան վերոնշյալ պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ: Նրա միջնորդությամբ նշված պաշտոնում նշանակվելուց հետո, վերջինիս բնակության վայրի մոտակայքում, պայմանավորվածության համաձայն, ավագ սպան նրան է տվել կաշառքի առարկա հանդիսացող խոշոր չափերի՝ 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետին և նույն բաժանմունքի գործավարության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին11:1210.02.22 -
ԱռողջապահականՄեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացիՀայաստանում փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399727 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2805028 վերջին մեկ օրում` 7636 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28040 պացիենտ: Մեկ օրում աճել է 278-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 362004 անձ` վերջին մեկ օրում 2548 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8123 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1560 է:Ավելին11:1010.02.22 -
ՀայաստանԱկանջներիդ օղ արեք, առևտրականի հոգի ունեցող ու բիզնեսը Հայրենիքից վեր դասողներ․ իրավաբանՈ՞վ է այսօր հիշում Միքայել Արամյանցին` մարդու, ով նորաոճ շենքերով զարդարեց Թբիլիսին ու Բաքուն... ոչ ոք, որովհետև դասական առումով Արամյանցն էլ բիզնեսմեն էր, ով իր ահռելի եկամուտները ներդնում էր այլուր, բացի Հայաստանից: Բայց բոլորը գիտեն, հիշում ու հարգում են Արամ Մանուկյանին, Անդրանիկին, Դրոյին, Նժդեհին ու այլոց, ովքեր փափուկ ու հարմարավետ կյանքի փոխարեն նախընտրեցին զենքով պայքարը հանուն պետականության ու Ազգի: Ականջներիդ օղ արեք, առևտրականի հոգի ունեցող ու բիզնեսը Հայրենիքից վեր դասողներ. ձեզ էլ է սպասվում Արամյանցի ու իր հայտնի դղյակի ճակատագիրը` փլվելու ու մոռացության եք մատնվելու: Ով-ով, բայց պատմությունը ոչ ոքի չի ներում ու չի խղճում, բացի հերոսներից հրամանատարներից:Ավելին11:0810.02.22 -
ՄիջազգայինԼիբիայի վարչապետի ավտոմեքենան Տրիպոլիում գնդակոծման է ենթարկվել. «Al Jazeera»Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի ավտոմեքենան Տրիպոլիում ենթակվել Է գնդակոծման: Փերտրվարի 10-ին այդ մասին հաղորդել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պատահարի առիթով պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան, Լիբիայի զանգվածային լրատվամիջոցները նույնպես ոչինչ չեն հայտնում պատահարի մաին, որը տեղի Է ունեցել փետրվարի 10-ին խորհրդարանում պլանավորված՝ վարչապետի վերընտրման նիստի բառացիորեն նախօրյակին: Լիբիայում սաստկանում Է դիմակայությունն իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ: Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) ձգտում Է հասնելու կառավարության նոր ղեկավարի ընտրման՝ պնդելով, որ Դբեյբայի լիազորությունները լրացել են տակավին դեկտեմբերի 24-ին, երբ երկրում պետք Է կայանային նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Սակայն Դբեյբան չի պատրաստվում վայր դնելու լիազորությունները՝ հայտարարելով, թե դրանք իր հաջորդին կհանձնի սոսկ երկրում ընդհանուր ընտրությունների անցկացումից հետո, որոնց ժամկետը դեռ որոշված չԷ: Նա խոսնակ Աքիլա Սալեհին մեղադրել Է երկրը կրկին պառակտելու փորձի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:0410.02.22 -
ՀայաստանԵս՝ ուր, պոպուլիզմը՝ ուր, դուք չգիտե՞ք՝ պոպուլիզմի հիմնադիրներն ովքեր են․ Աղվան ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 68 հազարից դարձնելով 100 հազար, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղը՝ այս գնաճի պայմաններում, 73 հազար 400 դրամ է։ Բայց ՔՊ-ն մերժեց այն՝ համարելով, որ ընդդիմության նախագիծը հիմնավորված չէ։ Աղվան Վարդանյանը «Հրապարակ» օրաթերթին ասել է, որ նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019 թվականին, 55 հազարից դարձավ 68 հազար դրամ, բայց այս ընթացքում գնաճը, նաեւ հոսանքի, ջրի, առաջիկայում՝ գազի գնի աճը խնդիրներ են առաջացնելու այն քաղաքացիների համար, որոնք նվազագույն աշխատավարձով են ապրում։ «Ժամանակին եղել են տարիներ, երբ նվազագույն աշխատավարձը բարձրացել է մինչեւ 250-260 տոկոսով։ Երեկ ՔՊ-ական պատգամավորներից մի տղա ասում էր՝ երբ որ պարոն Վարդանյանը նախարար էր, նվազագույն աշխատավարձը բարձրանում էր 1000-2000 դրամով։ Քանի որ նման մարդկանց համար սուտ ասելը ձեռքերը չլվանալու նման բան է, պիտի ուղղակի վկայակոչեմ, որ պարոն Վարդանյանի՝ նախարար եղած ժամանակ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 600 տոկոսով։ Այս իշխանության չորս տարիների ընթացքում բարձրացել է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ 24 տոկոսով։ Այսինքն՝ այն ժամանակ միջին տարեկանը բարձրանում էր 120 տոկոսով, այստեղ միջին տարեկանը բարձրացել է 6 տոկոսով»։ - Բայց այն ժամանակ աշխատավարձը կարող է, ասենք, 8 հազար դրամ էր, ու դարձրել եք 13 հազար դրամ՝ համարելով, որ կրկնակի բարձրացել է։ Այսինքն՝ անվանական առումով դա բան չի փոխում։ - Խոսքն ինչի մասին է․ այն ժամանակ միջին կենսաթոշակը շատ ավելի փոքր էր՝ ընդամենը 6 հազար դրամ, այնպես որ, Ձեր առարկությունը կամ դրա փորձը, կարծում եմ, տեղին չէ։ Փաստը հետեւյալն է․ այն ժամանակ՝ 600 տոկոս, հիմա՝ 4 տարում՝ 24 տոկոս։ Այսինքն՝ տարեկան միջինը 120 տոկոս, հիմա՝ 6 տոկոս։ Եվ ավելին ասեմ․ եթե կառավարությունն իր ծրագրով նախատեսել է մինչեւ 2026 թվականը նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, ապա միջինը տարեկան կլինի 4 տոկոս։ Որ սա անհրաժեշտություն է՝ փաստ է, կառավարությունն ունի իր բացատրությունը, բայց երբ որ այս նույն կառավարությունը 2019 թ․ 55 հազարը դարձնում էր 68 հազար, այն ժամանակ հիմնավորման մեջ այդ բոլոր առարկությունների հակառակն էր բերել, որ սա ռիսկեր ունի եւ այլն, եւ այլն։ Մերժեցին՝ բարի, ես խնդիր չեմ տեսնում։ Մեկ ուրիշ բան էլ ասեմ․ պատգամավորներից մեկն ասել էր, որ այս թանկացումները շատ ավելի ազդում են բարձր աշխատավարձ ստացողների վրա։ Գիտե՞ք, մարդիկ մոռանում են՝ ժամանակին իրենք ինչեր են ասել։ Դուք վաղուց եք Ազգային ժողովում, կհիշեք՝ նախկին պատգամավորներից մեկը ժամանակին մի արտահայտություն էր թույլ տվել, որ թանկացումները շատ չեն ազդում աղքատների վրա, որովհետեւ նրանք հիմնականում նույն սննդամթերքն են օգտագործում (կարտոֆիլ՝ Վ․ Մ․), եւ կհիշեք՝ ինչ աղմուկ էր, ինչ հարձակում, ամիսներով այդ մարդու հասցեին ինչ ասես՝ ասում էին։ Հիմա այս մյուս պատգամավորը, որ կարծես թե գրագետ պատգամավոր էր, նույն բանը կրկնում է։ Նույն պատգամավորը մեկ ուրիշ բան էլ էր ասել, ասել էր՝ դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով։ Մենք ո՞ր դժոխքի մասին ենք խոսում, ա՞յս դժոխքի, այսօրվա հայաստանյա՞ն դժոխքի մասին՝ այդ բոլոր ավերումների, կորուստների, աղքատության եւ այլնի մասին։ Այսինքն՝ խոսքն ինչի՞ մասին է, այս քաղաքական ուժը եկել է ամենաբարի ցանկություններով, չէ՞, հիշում եք իրենց ցանկությունները, խոստումները, եւ, փաստորեն, ճիշտ է ասում՝ ուղի են հարթել դեպի դժոխք։ Բաց ես խնդիր չեմ տեսնում, իմ ելույթի ժամանակ էլ կարճ ասացի, որ պատրաստ եմ կառուցողական աշխատանքի, շատ շուտով օրենքի նախագիծն ավելի լրամշակված եւ որոշ առաջարկություններով նորից կդրվի շրջանառության մեջ, եւ հույս ունեմ, որ այս անգամ շատ ավելի ողջամիտ կգտնվի քաղաքական ուժը։ - Բաբկեն Թունյանը, որն ասում է՝ ձեր նախաձեռնությունն ընդամենը բարի ցանկությունների շարքից է, ասում է՝ գնացեք կարդացեք նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որում նա քննադատում էր նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու որոշումը՝ համարելով, որ այն ռիսկեր է պարունակում։ - Ես, կարծեմ, Ձեր հարցին պատասխանեցի՝ նույն, ամենաբարի ցանկություններով մեզ այս քաղաքական ուժը բերել հասցրել է այս դժոխային վիճակին, ու նաեւ ասացի, որ իրենք էլ, երբ բերել էին օրենքի նախագիծ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու, բերում էին բոլորովին հակառակ հիմնավորումները, քան թե այսօր են բերում։ - Եթե Դուք լինեիք իշխանության, այս ամենը կկարողանայի՞ք հիմնավորել, եւ ֆինանսների նախարարը, օրինակ, կողմ կլինե՞ր նվազագույն աշխատավարձի նման կտրուկ բարձրացմանը։ - Ես ասացի, որ իմ՝ կառավարությունում աշխատած ժամանակ եղել է, որ 260 տոկոսով մեկ տարում բարձրացել են կենսաթոշակները։ Նախ, ես ինձ միշտ իշխանություն եմ համարել եւ երբեք տարբերությւոն չեմ դրել։ Եթե դու աշխատում ես՝ Ազգային ժողովի պատգամավոր ես, ուրեմն իշխանություն ես։ Իրենցից շատերը կարող է դեռ մնացել են ընդդիմադիր կարգավիճակի մեջ, բայց եթե մենք ունենանք պրոֆեսիոնալ, սոլիդ կառավարություն, կունենանք նույն այն ցուցանիշները, ինչ ունեցել ենք ժամանակին, ոչ թե այն, ինչ այսօր մեզ հրամցնում են։ - Կհիշեցնե՞ք՝ կոնկրետ կենսաթոշակը կամ նվազագույն աշխատավարձը Ձեր ժամանակ որքան էր եւ որքան է դարձել՝ անվանական արժեքով, ոչ թե տոկոսային։ - 2003 թվականին նվազագույն աշխատավարձը 5 հազար դրամ էր եւ դարձել է միանգամից 13 հազար դրամ։ Միջին կենսաթոշակը մոտ 6 հազար դրամ էր, 2008-ին՝ 30 հազար․ 6 անգամ է աճել։ Ձեր համեմատությունը, ես կարծում եմ, հիմնավոր չէ՝ անվանական արժեքը, գնողունակությունը եւ այլն․․․ Մենք խոսում ենք տվյալ ժամանակի ցուցանիշների մասին։ - Ես հիշում եմ, որ այն ժամանակ, երբ ընդդիմությունը քննադատում էր, թե ինչու է նվազագույն աշխատավարձն այդքան ցածր, պետք է բարձրացնել, իշխանությունն ընդդիմությանը մեղադրում էր պոպուլիզմի մեջ, որ առանց հաշվարկ անելու՝ պահանջում են աշխատավարձ բարձրացնել։ Հիմա ձեզ կարող են մեղադրել պոպուլիզմի մեջ։ - Նախորդ իշխանության նույն տարիներին ես ասացի՝ մինչեւ 2003 թվականը 5 հազար դրամ էր, 2003-ից հետո՝ 13 հազար, իսկ մինչ այս իշխանության գալը՝ 55 հազար դրամ։ Հիմա հաշվեք՝ քանի անգամ է բարձրացել։ Այո, այստեղ խնդիրներ կան, բայց կան նաեւ հիմնավորումներ, թե ինչու է անհրաժեշտ բարձրացնել։ Եվ այս իշխանությունն ընդդիմության ցանկացած նախաձեռնություն փորձելու է որակել որպես պոպուլիզմ։ Բայց ես՝ ո՜ւր, պոպուլիզմը՝ ուր։ Դուք չգիտե՞ք՝ պոպուլիզմի հիմնադիրները, պոպուլիզմով աշխատողներն ովքեր են։Ավելին10:5710.02.22