Լրահոս

2022-02-10
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաճառվել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը. հայտնի են գնորդն ու արժեքը
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալին օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: Այն վաճառվել է 5 միլիարդ դրամով, գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է: «29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 միլիարդ ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի, 1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը, 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը, 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը, 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը, 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը, Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ։ Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։ Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին»,-ասվում է հայտարարության մեջ: Նշենք, որ 2019 և 2020թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
    18:45
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գլխավոր դատախազն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:📌📌 Վերջինիս ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը, կոնկրետ ուղղություններով ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված ԱՄՆ կառավարության և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը: Հատկապես կարևորվել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման, հիպերհանցագործությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով ՀՀ դատախազների վերապատրաստումներին ցուցաբերված խորհրդատվական, տեխնիկական օժանդակությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը: Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նշվում է հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակը և փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուների զանգարցմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն են հայտնել իրավական փոխօգնության, քննչական հարցումների կատարման, էքստրադիցիայի, ՀՀ դատախազության կարիքների գնահատմամբ նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Դեսպան Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:
    18:21
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը պատասխանատվության հարցը «պարզաջրելն» է․ Աբրահամյան
    2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու տարբեր առիթներ ունեցել եմ: Քանի որ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ բազմաթիվ զանգեր եմ ստանում լրատվամիջոցների մեջ գործընկերներից՝ փորձեմ շատ կարճ վերահաստատել այն մոտեցումները, որոնք տարբեր առիթներով արդեն ներկայացրել եմ: Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում, որովետև եթե սրա նպատակը պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունն է, մեղավորներին ու պատասխանատուներին պարզելը, ապա դրա համար պետությունն ունի համապատասխան մարմիններ, մեխանիզմներ, գործիքներ և քննիչ հանձնաժողովը որևէ բացառիկ դեր այս հարցում չի կարող ունենալ: Դեռ չեմ խոսում այն մասին, որ քննիչ հանձնաժողովը որպես կանոն համարվում է ընդդիմության գործիքը, ով չի տիրապետում այն հնարավորություններին ու գործիքակազմին, ինչն ունի իշխանությունը: Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «պարզաջրել» իր պատասխանատվության հարցը, «նշանակել» մեղավորներ ու փակել թեման:
    18:15
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտի 1-ից կդադարեցվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը
    Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունը։ «Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
    17:55
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ճաշկերույթ՝ նախագահականում․ Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների
    Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։
    17:48
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Երևանյան բակերից մեկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացրել. տեսանյութ
    Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք և թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
    17:47
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան
    Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ 44-օրյա պատերազմից հետո արվող համալիր վերլուծությունների հիման վրա պետք է էապես վերանայվեն վերաբերմունքն ու մոտեցումները ռազմական կրթության հանդեպ, և որ այս ոլորտում նույնպես լրջագույն բարեփոխումներ են սպասվում։ Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված համալսարանականների հիշատակին։
    17:45
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը «տորիչելյան»-ը չի տարբերում «կոնչընի»-ից․ Ադիբեկյանին կանչել են բաժին
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ԵՄ դեսպանատան մոտից - ուղիղ Ոստիկանության Մասիվի բաժին՝ «ծանր վիրավորանքի» հերթական թեմայով։ Էս անգամ Ադիբեկյանը մի հարցազրույցում ռուբեն ռուբինյանին անվանել էր «տորիչելյան դատարկություն»։ Իրավապահներն էլ դա ընկալել էին «ԿՈՆՉԸՆԻ դատարկություն» ու արագի մեջ սկսել քրեական վարույթ։ Էդպես
    17:42
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ
    N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ փետրվարի 10-ին անցկացվել են վարժանքներ: Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
    17:41
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք շրջաններում այս պահին ձյուն է տեղում
    Փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    17:36
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Բաքվի թվերը ծիծաղելի են. Կապրիելյանը` հայկական կողմում մնացած ադրբեջանցիների դիերի մասին
    Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանն անհեթեթություն և ծիծաղելի համարեց պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող շուրջ 4000 ադրբեջանցու աճյուն մնացել է հայկական կողմում։ Նշենք, որ նման հայտարարություն փետրվարի 10-ին արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ «Այդ թիվը բացարձակ վստահություն չի ներշնչում, քանի որ տարբեր տարիների այդ պետության տարբեր պաշտոնատար անձինք թվեր են հրապարակել, որոնք իրականության հետ չեն համապատասխանել։ Կարծում եմ` դա մասնագիտական ունակությունների պակասից է, կամ գուցե ասում են ուղղակի ասելու համար։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ևս խոսում է շուրջ 3500 անհետ կորած ադրբեջանցու մասին, բայց սա այն թիվն է, որը Ադրբեջանի կողմից պաշտոնական խողովակներով է տրամադրվել իրենց»,– նշեց Կապրիելյանը։ Նրա խոսքով` նման հայտարարություններ ադրբեջանական կողմը պարբերաբար արել է, սակայն երբևէ փաստացի տվյալներ չի ներկայացրել։ Կապրիելյանը հիշեցրեց, որ այս հարցով նա զբաղվել է 12 տարի` մինչև 2018 թվականի գարուն։ ՀՀ ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավարը չբացառեց, որ նման տվյալներ հրապարակելով` ադրբեջանական կողմը հետապնդում է որոշակի քաղաքական նպատակներ։ Արդյո՞ք այս քայլով Ադրբեջանը չի փորձում խնդիր ստեղծել հայկական կողմի համար, որպեսզի չվերադարձնիԲաքվում պահվող հայ ռազմագերիներին և իրենց հսկողության տակ անցած Արցախի տարածքներում մնացած աճյունները։ «2000 թվականից ՀՀ–ում գործել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը 2018 թվականի ապրիլին կարճ ժամանակով լուծարվել է, ապա մի քանի ամսից` նոյեմբերին, կրկին վերահիմնադրվել է։ 2004-2005 թվականներից սկսած գերիների ուանհետկորածներիհարցն ամբողջովին քաղաքականացվեց, ինչի համար ես ցավում եմ։ Դա հումանիտար հարց է ու ոչ մի պարագայում չի կարելի քաղաքականացնել, ինչի մասին ասվում է նաև միջազգային օրենքում` Ժնևյան իրավունքով»,– շեշտեց Կապրիելյանը։ Վտանգն առավել քան իրական է. Վահան Հունանյանը պատասխանել է Ադրբեջանին Նշենք, որ փետրվարի 9-ին էլ նման հայտարարություն արել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը նշել էր, թե այդ պատերազմում իրենց կողմից անհետ կորածները 3890-ն են։
    17:23
    10.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Կողոպուտ ավտոբուսում. ոստիկանները կանգառում տեսել են, փախչող անձին, հետապնդել ու բռնել
    Փետրվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում կողոպուտ էր եղել: Երեկոյան թիվ 258 երթուղու ավտոբուսում մի տղամարդ ուղևորուհիներից մեկի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը, իջել Ազատության պողոտայի կանգառներից մեկում ու փախել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները կանգառում տեսնելով կողոպուտ կատարած անձին փախչելիս՝ հետապնդել էին, բռնել ու կասկածանքով բերման ենթարկել բաժին: Կասկածվողը, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչ է, փախչելիս Ազատության պողոտայում նետել էր հեռախոսը: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը: Տարածքի զննությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
    16:55
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոխվարչապետն օգնական ունի
    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը որոշում է ստորագրել՝ Կարեն Հարությունյանին իր օգնական նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Հարությունյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական»։
    16:44
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Գործարկվելու է Ջանֆիդա համայնքի շչակը
    Փետրվարի 11-ին՝ ժամը 12:15-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    16:19
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմից հետո փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ ․ ԱԳՆ
    44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։
    16:11
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք
    Փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։ Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    16:10
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Արաբկիրում կրակոցներ արձակած մարդը թաքնվել էր Ծիծեռնակաբերդում
    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին տեղեկություններ ստացան, որ ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, թաքնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում։ Նույն օրը երեկոյան հիշյալ ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ 2021 թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։ Նախ Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ռիգայի փողոցում են կրակոցներ հնչել, ապա նոր ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել նաև Հրաչյա Քոչարի փողոցում։ Ահազանգողների նշած հասցեներով մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արաբկիրի 29 փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում մի խումբ անձինք վիճել էին։ Պարզվել էր մասնակիցների ինքնությունը, նաև վեճի պատճառը. ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ էին վիճել։ Այդ ընթացքում մասնակիցներից 39-ամյա տղամարդը ապօրինի ինքնաձիգով կրակոցներ էր արձակել միջադեպի մասնակիցներից մեկի հոր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավոտմեքենայի ուղղությամբ։ Այնուհետև կրակոցներ էր արձակել դեպքի վայրից փոքր ինչ հեռանալուց հետո և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հեռացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի 10 պարկուճ: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ կրակոցներն արձակել էր 39-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 14-ին՝ դեպքից երեք օր անց, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ամիսներ տևած միջոցառումներից հետո փետրվարի 9-ին հետախուզվողը հայտնաբերվեց։ Նա ներկայացրել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Բացի այդ, նրա հայտնաբերման վայրի զննությամբ առգրավվել է «Մակարով» ատրճանակ։
    16:08
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծնվել է պատերազմում զոհված Արամ Բաղդասարյանի եղբայր Արթուրը
    Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը, տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին: Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:
    16:01
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախարարը մարտին կմեկնի Նյու-Յորք
    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2022 թվականի մարտի 13-17-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նախարարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին։ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։ Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
    15:58
    10.02.22
    Ավելին