Լրահոս
Արցախ
13:00
10.02.22
147

Դանակահարություն՝ Ստեփանակերտում. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ կեսին

Img default alt hy

Փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ա.Ա.-ն մեքենայում պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Գ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինս ծակած-կտրած թափանցող վերք, մինիմալ հեմոպնևմաթորաքս, ձախ թոքի սալջարդ ախտորոշմամբ ընդունվել է հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից:

Արցախի  ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության հետքերն ամրագրելու և անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու ուղղությամբ: