Լրահոս
Հասարակական
13:28
10.02.22
1 316

Ինչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները չեն բարձրանում․ Փաշինյանը պարզաբանում է

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչպետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան շահառուների որոշակի խմբերի՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլն:

«Այստեղ պետք է խոստովանել, որ այստեղ կա նաև տեխնիկական պատճառ, որովհետև մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, և այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաև հասկանանք ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: 

Դա իհարկե, մեր պարտավորությունն է և մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաև քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»: