-
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26 -
Քաղաքական
Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
14:3907.07.26 -
Քաղաքական
Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
14:1607.07.26 -
Քաղաքական
Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
13:4907.07.26 -
Միջազգային
Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
13:3007.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
12:5507.07.26 -
Իրավական
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
12:4507.07.26 -
Միջազգային
Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
12:3507.07.26 -
Միջազգային
Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
12:1507.07.26 -
Իրավական
Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
11:2507.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26 -
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26
Եվ, այնուամենայնիվ, նա չի կարող վարչապետ լինել. Գեղամ Նազարյան
Ազգային ժոողովում հերթական հարց ու պատասխանը, որից հետո էլ ավելի ես համոզվում, որ նա, ով այսօր զբաղեցնում է պետության թիվ մեկ պաշտոնը՝ վարչապետի պաշտոնը, ոչ միայն չպետք է այնտեղ հայտնվեր, այլ ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը;
«Տիեզերական, քաղաքագիտական բոլոր օրենքներին դեմ էր, որ 44-օրյա արյունալի պատերազմից հետո նա շարունակեր պաշտոնավարել: Բոլոր օրենքներին դեմ էր, որ նա և իր գլխավորած թիմը մասնակցեին, և առավել ևս առաջին տեղում հայտնվեին 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ավելին, տիեզերական, քաղաքագիտական, աստվածային բոլոր օրենքներին դեմ է, որ նա շարունակի պաշտոնավարել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, չպետք է լիներ: Չպետք է լիներ, բայց լինում է: Չպետք է լիներ և պատերազմը, բայց եղավ՝ ամենածանր և ողբերգական հետևանքներով: Չպետք է լիներ և լինի այն ամենը, ինչ լինում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց լինում է՝ կրկին մարդկանց և երկրի համար ամենածանր հետևանքներով:
Վերադառնանք 2022 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանին: Հարց ու պատասխան, որը գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու այն, ինչի մասին արդեն նշեցի վերևում:
Եվ այսպես. առաջին հարցը հնչում է կառավարող ուժը ներկայացնող խմբակցության կողմից և վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի հասցեին հնչած վիրավորական արտահայտություններին: Հարցին պատասխանում է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց տալիս այնպիսի պատասխան, որից Բելառուսում, և ոչ միայն Բելառուսում կարող են եզրահանգել, որ Հայաստանը պատրաստ է կուլ տալ հերթական վիրավորանքները:
Բայց այստեղ ոչ այնքան պատասխանն է կարևոր, այլ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ցնորամիտ նախագահը բազմաթիվ անգամ ծաղրել է Հայաստանի վարչապետին, վիրավորել հայ ժողովրդին, բայց այդ ամենը որևէ արձագանք ՔՊ խմբակցությունում և կառավարությունում չի գտել: Ալիևին պատասխանել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց ոչ ՔՊ-ն և նրա առաջնորդը:
Միայն այս փաստը բավական է հայտարարելու համար, որ նա, ով զբաղեցնում է վարչապետի աթոռը, պետք է հեռանա: Նա, ում վիրավորել են, ծաղրել են, ու որը որևէ կերպ չի պատասխանել, չի կարող երկիր ղեկավարել, առավել ևս իրեն վիրավորողի և ծաղրողի հետ բանակցություններ վարել:
Մի՞թե այս պարզ ճշմարտությունը դեռ հասու չէ բոլորին:
Մի՞թե կարող է վարչապետ աշխատել մի մարդ, որը այդպես էլ չի տարբերում, թե ինչ է միմյանց անկախությունը ճանաչելը սահմանների ճանաչումից: Իսկ եթե տարբերում է, բայց հանրությանը դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում, սա արդեն բոլորովին այլ թեմա և հարց է:
Այնպիսի տպավորություն է, որ նա ցանկացած առիթ օգտագործում է ադրբեջանական կողմի տեսակետներն ու դիրքորոշումը Հայաստանում և աշխարհում բարձրաձայնելու համար: Եվ կրկին հարց. մի՞թե կարող է թիվ մեկ պաշտոնը զբաղեցնել մի մարդ, որի կառավարման օրոք Հայաստանի A բնակավայրը B ին կապող ճանապարհին հայտնվում է ադրբեջանական մաքսակետ և բենզալցակայան, այն դեպքում, երբ նույն այդ ճանապարհով ադրբեջանական ոչ նախկին, ոչ ներկա երկու բնակավայր, անգամ յայլա, միմյանց չեն կապվում:
Նա, ով հիմա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի թաքցնում, որ ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի առաջնորդի հետ, այն առաջնորդի, որը Բաքվում ռազմական հանցագործության վերաբերյալ թանգարան է բացել և հպարտանում է դրանում, այն մարդու հետ, որն անդադար ծաղրում է իրեն և սպառնում հայ ժողովրդին, ընդ որում քննարկում հումանիտար բնույթի հարցեր, այնպես, կարծես Բաքվում դեռ հայ գերիներ չկան:
Հիմա հարց. մի՞թե նա իրավունք ունի զբաղեցնել պետության թիվ մեկ աթոռը: Եվ այսքանից հետո, երբ լսում ես, որ նրանք միմյանց հետ ուղիղ շփման մեջ են, չես կարող չմտածել, որ մեր բանակի 30-ամյակի կազմավորմանը նվիրված միջոցառումը հետաձգվեց և այդպես էլ տեղի չունեցավ ոչ թե կորոնավիրուսի, այլ նույն այդ կապի ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումից հետո: Եթե ես սխալ եմ, ապա արեք այդ միջոցառումը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Նույն այդ հարց ու պատասխանի ժամանակ մենք համոզվեցինք, որ իրականում ոչ թե պայքար է մղվում կորոնավիրուսի դեմ, այլ ամեն ինչի, բայց ոչ այդ վիրուսի: Անհասկանալի տրամաբանությամբ մարդաշատ առևտրի կենտրոններ, խանութներ, տրանսպորտ կարող են մուտք գործել առանց այդ տխրահռչակ QR կոդերի, իսկ թանգարան, թատրոն, սրճարան և ռեստորան՝ դրանցով: Ի դեպ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, փոքրիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 9 հազարից ավելի մարդ:
Ողբերգություն է, որ 44-օրյա արյունալի պատերազմից, Ադրբեջանի կողմից իրականացված հակամարդկային հանցագործություններից հետո Հայաստանի ԱԺ-ում թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից լսում ես հետևյալ արտահայտությունը. «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»: Հասկանո՞ւմ եք. ստացվում է, որ դրական արձագանքը ուշանում է Բաքվի կողմից:
Ինչ վերաբերում է «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի հայտարարությանը, ապա միայն կարող եմ ասել՝ լավ էլի, իրո՞ք, հերիք է, իրոք ամոթ է: Միայն այդ հայտարարությունից ժամեր առաջ և րոպեներ հետո Հայաստանում տեղի են ունեցել և տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք միայն ապացուցում են, որ Հայաստանը ժողովրդավարության հետ որևէ կապ և առնչություն չունի:
Առուշ Առուշանյանն ապօրինաբար կալանավորված է, նույնը կարելի է ասել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մասին, նույնը՝ դատավոր Բորիս Բախշիյանի մասին: ԱԺ երեք պատգամավորներ «ժողովրդավար» Հայաստանում ապօրինաբար կալանավորված են:
Թվարկումը, հարուցված քրեական գործերի շարանն անվերջ կարող ենք թվարկել ու թվարկել: Ոչ, Հայաստանի բրենդը ժողովրդավարությունը չէ, այլ սուտը և կեղծիքը, նվաստացումն ու ստորացումը:
Եվ մեկ անգամ ևս ասում եմ ու պնդում՝ 44-օրյա պատերազմից հետո նա, ով այսօր դեռ վարչապետ է աշխատում, այդ շենք մտնելու որևէ իրավունք չուներ:
Հայաստանը որևէ հաջողության, առաջընթացի չի կարող հասնել, քանի դեռ մենք կռիվ ենք տալիս համատիեզերական և համամարդկային ու նաև քաղաքագիտական պարզ օրենքների դեմ: Հայաստանում պարտության դեմքը պետք է փոխվի Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք: Ընդ որում, այս փաստը առաջինը պետք է հասկանան, գիտակցեն և իրենց առաջնորդին փոխանցեն հենց ՔՊ-ականները: Այդպես ավելի ճիշտ կլինի:
Վերջում մի հորդոր և խորհուրդ, երբ գիտելիքների պակասի պատճառով պնդումներ են անում, իսկ հետո համոզվում, որ սխալ են եղել, գոնե ներողություն են խնդրում, իսկ ներողություն խնդրելուց հետո անում այն, ինչ անում են ժողովրդավարական երկրներում նախագահները, վարչապետները կամ նախարարներն ու պատգամավորները:
Իսկ գիտելիքների պակասի պատճառով ձեր սխալներից մեկի հետևանքը դարձավ չորս հազար զոհը, կործանված Շուշին ու Հադրութը»:
-
17:20
07.07.26
Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. «Փաստինֆո»
Կարդալ ավելին
-
16:46
07.07.26
Ո՞վ կարող է Հայաստանում առյուծ կամ վագր պահել և ի՞նչ է պահանջվում
Կարդալ ավելին
-
16:39
07.07.26
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Կարդալ ավելին
-
15:23
07.07.26
Մարտունիում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
Կարդալ ավելին