Լրահոս
Հայաստան
12:38
10.02.22
124

Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա․ ԱԽ քարտուղար

Img default alt hy

Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը և ի՞նչ դիրքորոշում ունի, Արթուր Գրիգորյանը պատասխանել է․

«Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա։ Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և պետք է այդպիսին մնա»։