Լրահոս
2022-02-17
-
ՄիջազգայինՆԱՏՕ-ն սադրում է չեզոք դիրքորոշմամբ երկրներին՝ թակելու իր «բաց դռները»․ ԼավրովՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկերոջ՝ Լուիջի Դի Մայոյի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ին քննադատել է «Բաց դռների» քաղաքականության անվան տակ՝ այլ նպատակներ իրագործելու մեջ։ Նա, մասնավորապես, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծամիտ ու սադրիչ կեցվածք ունի, իր «բաց դռների քաղաքականությամբ» չեզոք դիրքորոշում ունեցող երկրներին դրդում է միանալ իրեն։ «ՆԱՏՕ-ի այդ մեծամիտ կեցվածքը նաև սադրիչ բնույթ ունի, քանի որ նպատակն է դրդել չեզոք երկրներին՝ թակելու այդ «բաց դռները»,- նշել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին մեղադրել է նաև անվտանգության անբաժանելիության սկզբունքն իրավաբանորեն ամրագրելու Ռուսաստանի ցանկությունը մերժելու համար, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, խնդրի շուրջ քննարկումներից խուսանավելու բազմաթիվ փորձերից հետո, մերժել է Մոսկվային։ «ՆԱՏՕ-ականներն ասացին՝ դա բացառվում է, որովհետև անվտանգության իրավական երաշխիքներ կարող են տրամադրվել միայն ՆԱՏՕ-ի շրջանակում, և ուրիշ ոչ ոքի»,- ասել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Ռուսաստանին․ զինուժ է կուտակում ռուսական սահմանների մոտ։Ավելին21:1517.02.22 -
Տարածաշրջան«Հայաստանի հետ սկսված գործընթացը կարևոր է». թուրք գործիչ«Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Այս համատեքստում նա, ի թիվս Արաբական Միացյալ Էմիրություններր, Իսրայելի և մյուս երկրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող երկխոսության գործընթացին: «Հայաստանի հետ սկսված գործընթաց կա: Դա էլ է կարևոր: Միայն Ծոցի կամ ԱՄԷ-ի պրիզմայով չնայենք: Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Իսրայելը, Լիբանանը բոլորը միասին դիտարկենք, ապա դա գործարար աշխարհի ճանապարհը բացող մոտեցում կլինի»,- ասել է Օլփաքը:Ավելին21:1217.02.22 -
ՀասարակականՄենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր շահերով. Թևան Պողոսյանը՝ Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասինՀայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն ստեղծելու թեզի մասին Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ - Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու հնարավորությունը։ - Գոյություն ունի Միութենական պետություն, որի մասին փաստաթուղթը վաղուց է ստորագրվել Բելառուսի և Ռուսաստանի միջև։ Շատ երկար ժամանակ այն միս ու արյուն չէր ստանում. հիմա, համաձայն Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների, սկսում է միս ու արյուն ստանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ ճանապարհ է ընտրել։ Հայաստանին առաջարկ արվե՞լ է միանալու։ Սա նույն է, թե ինչ-որ մեկն առաջարկ է արել մեզ, մենք էլ մտածում ենք՝ ընդունե՞նք, թե՞ չընդունենք։ Ես դեռ չեմ տեսել բացահայտ առաջարկի խնդիր։ Նույնիսկ Լուկաշենկոն իր պատասխանի մեջ, երբ ուրիշների մասին էր խոսում, Հայաստանի անունը չէր էլ տալիս։ Եթե չլիներ լրագրողի ճշտող հարցը, նա Հայաստանին նույնիսկ չէր էլ անդրադառնալու։ Այս ամենի մեջ մենք ինչպե՞ս խոսենք, երբ չգիտենք, թե ուր ենք գնում։ Վաղը մեզ կարող են ասել՝ «Եկեք, միացեք այլ միավորի»։ Պարզապես պետք է գնա՞նք։ Մենք պետք է հաշվարկենք՝ առաջինը՝ դա մեզ ի՞նչ է տալիս, ի՞նչ չի տալիս։ ՀԱՊԿ-ին որ միանում էինք, բոլորս գիտեինք, որ Հայաստանն ունի մարտահրավեր Թուրքիայից, և թուրքական այդ վտանգի «դեմը պահելու» համար Հայաստանին պետք էր ՀԱՊԿ-ին անդամակցել, դրա հետ միասին կարողանալ սպառազինություն ձեռք բերել ՌԴ-ի ներքին շուկայի գների համաձայն։ Հիշո՞ւմ եք ԵԱՏՄ գնալու գործընթացն ինչպիսին էր. ինչ-որ ճնշումներ եղան, որ Հայաստանն ասոցացման համար չգնա, բայց Հայաստանը գնաց, և այնպես ստացվեց, որ առաջարկը ոնց որ թե մենք էինք արել։ Նորից եմ ասում՝ միանալ-չմիանալու համար մենք պետք է հաշվարկենք։ Եթե վաղն, օրինակ, թուրքերն ու ադրբեջանցիները, ոնց որ ասել են, «Կամավոր չտաք Զանգեզուրի միջանցքը, ուժով ենք վերցնելու», Ալիևի ասած այդ նախադասությունը որևէ մեկը հերքե՞լ է։ Հիմա, եթե վաղը զորքերը գան, կանգնեն ու Սյունիքի ամենանեղ հատվածում որշեն կտրել, և օրինակ, գինը, որ Սյունիքը պահպանվի, լինի Միութենական պետությունը, ի՞նչ եք ընտրելու։ Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր սեփական շահերով։ Այսօր մեր պետականության, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներին դա նպաստելո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե այդ շահերից չի բխելու, եկեք այդ թեման չքննարկենք։ - Պարոն Պողոսյան, որքա՞ն իրատեսական եք համարում կարծիքները, որ ռուսական կողմը անդամակցության հարցով կարող է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ - Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումից ավելի ճնշո՞ւմ է լինելու։ Ո՞վ է մեզ ճնշելու։ Մեզ այսօր էլ ճնշում են Թուրքիան և Ադրբեջանը՝ մեր թշնամիները. հազարավոր, տարբեր տեսակի ճշումներ են գործադրում։ Դրանից ավելի՞ է ճնշում լինելու։Ավելին21:0517.02.22 -
ՀայաստանՇատին բնակավայրում շչակ է գործարկվելուՓետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:Ավելին20:4217.02.22 -
ՀասարակականԱրցախի նախագահին ձերբակալելու Ադրբեջանի սպառնալիքներն ահաբեկչական քաղաքականության դրսևորում են․ Արցախի ՀԿ-ներԱրցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ: Հայտարարությունում նշված է․ «Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում են ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում, միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի կոպտագույն ոտնահարում և հետապնդում են հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ։ Այս հանցավոր ծրագրերն նպատակ ունեն կաթվածահար անել Արցախի Հանրապետության կառավարման համակարգը, խուճապ սերմանել Արցախի հասարակության մեջ, խարխլել մեր երկրի կապը արտաքին աշխարհի հետ, խաթարել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությունը, ավարտին հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը։ Խստիվ դատապարտում ենք նման հայտարարությունները և կոչով դիմում ենք Արցախի հասարակությանն ու համայն հայությանը։ Ադրբեջանի ահաբեկչությունն ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ։ Մեր ժողովուրդը չպետք է ենթարկվի սադրանքներին, պետք է համախմբվի, հանդես գա թշնամու հանցավոր նպատակների դեմ, մի կողմ դնի առկա տարաձայնություններն ու անհամաձայնությունները։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել այն սանձելու ուղղությամբ։ Նման քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և նրա քաղաքացու, այլ ողջ քաղաքակիրթ հանրության նկատմամբ»։ Հայտարարությանը միացել են հետևյալ ՀԿ-ները 1․ «Արցախի գրողների միություն» 2. «Արցախի ժուռնալիստների միություն» 3. «Արցախի նկարիչների միություն» 4. «Մայրություն» ՀԿ 5. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» 6. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» 7. «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» 8. «Փախստականների միություն» 9. «Վերածնված Հայրենիք» ՀԿ 10. «Արցախի կույրերի միավորում» 11. «Արցախի ոստիկանության վետերանների միություն» 12. «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» 13. «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» 14. «Կանանց փախստականների միություն» 15. «Փախստականների միավորում հանուն արդարության» 16. «Իրավական աջակցություն և արդարություն» ՀԿ 17. «Մեկ ազգ, մեկ բռունցք» ՀԿ 18. «Հայկի Սերունդ» ՀԿ 19. «Առաջ Արցախ» ՀԿ 20. «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» 21. «Մտքի ուժը» ՀԿ 22. «Զարգացում» ՀԿ 23. «Ազգային Արցախ» ՀԿ 24. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» 25. «Միացյալ Հայաստան» ՀԿ 26. «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ 27. «Մեր տուն-Արցախ» ՀԿ 28. «Լուսաբաց» ՀԿ 29. «Ոգի-Նաիրի» ՀԿ 30. «Կաճառ» գիտական կենտրոն 31. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»Ավելին20:2417.02.22 -
ՏարածաշրջանԱնօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն․ ՊուտինԱնօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանում ողջունում են բոլոր նրանց, ովքեր այնտեղ գալիս են ապրելու, սովորելու, աշխատելու համար, Ռուսաստանում գտնվելու ընթացքում չեն խախտում օրենքները, հարգանք են ցուցաբերում երկրի մշակույթի և ավանդույթների նկատմամբ։ «Այդպիսի օտարերկրացի քաղաքացիներն ու արտասահմանից եկած մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան առանց բյուրոկրատական քաշքշուկի ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ «Բայց անօրինական միգրացիան, դրա վրա կառուցվող հանցավոր խմբավորումների գործունեությունը պետք է պատժվի, այդ մարդկանց նկատմամբ պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկվեն։ Ծայրահեղական, ինչպես նաև իրավակարգի խաթարմանն ուղղված դրսևորումները, անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք ծառայեն՝ այդպիսի անձանց Ռուսաստանից արտաքսելու և մեր երկիր նրանց մուտքնը ապագայում արգելելու որոշումների կայացման ու կատարման համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։Ավելին20:1517.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետը կալանավորվել է․ նա մեծ չափի գումար է յուրացրելԲաքվի ռազմական դատարանը ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ–ին։ Դատարանում քննվել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ–ում ֆինանսական խախտումների բացահայտման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Քյազիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 4 ամսով: Նրան մեղադրում են ավելի քան 1 միլիոն մանաթի` մոտ 588 հազար ԱՄՆ դոլարի յուրացման մեջ։Ավելին20:0017.02.22 -
Հայաստան44-օրյա պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին Վրաստանի ու Իրանի օդային տարածքները փակ Հայաստանի համարՔոչարյանը վստահ է՝ Երևանը ոչ թե Անկարայի, այլ Անկարա-Բաքու միավորի հետ է բանակցում և օրակարգը ձևավորում է Ադրբեջանը, ինչը շատ վտանգավոր է:Ավելին19:5917.02.22 -
ՀասարակականՈւժայիններին հրամայված է հաղորդագրություններում չօգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի անո՞ւնը168.am-ը գրել էր, որ ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել: Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին: Վերջին օրերին ուժային կառույցները խուսափում են իրենց ձևակերպումներում օգտագործել արդեն Ադրբեջանի, Թուրքիայի անունը, անգամ, երբ խոսքը պատերազմը սանձազերծողի կամ հայ ռազմագերիների պահման վայրի կամ երկրի մասին է: Ասվածի ապացույցը ԱԱԾ վերջին հաղորդագրություններն են, որտեղ նշվում է՝ «…փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ»: Այսինքն, խուսափում են նշել՝ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից…, մինչդեռ առաջին հաղորդագրության տեսանյութում լրտեսության մեջ կասկածվողը հստակ նշում է, որ սոցցանցի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ և ստացել հստակ հանձնարարություն: ԱԱԾ տարածած երկրորդ տեսանյութում դարձյալ կասկածվողները տալիս են Ադրբեջանի անունը, ինչը բացակայում է տեքստային նյութում: Պաշտպանության նախարարությունը, որը, օրինակ, ամսի 14-ին օգտագործում էր «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձում» ձևակերպումը, երեկվա հաղորդագրության մեջ նման կերպ էր ձևակերպել միտքը. «ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար»: Որտեղ պահվող, չիմացող մարդու համար տպավորություն կարող է ստեղծվել, թե Ֆրանսիայից են հայրենադարձվել: Ըստ էության, բանակի կազմավորման 30-ամյակն անտեսած, Արցախ չայցելող, Արցախից չխոսող, Արցախի հետ կապված իրադարձությունները չհիշող Փաշինյանից և նրա իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Չմոռանանք, որ ուժային կառույցների ղեկավարները, այդ թվում՝ ՊՆ-ն, ԳՇ ղեկավարությունը, հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ չհղեցին: Իսկ ամբողջ պատերազմի ընթացքում և հետո Ադրբեջանը և Թուրքիան Փաշինյանը չհռչակեց ահաբեկիչ և ցեղասպան պետություններ, փոխարենը՝ պատերազմից հետո սովորեցնում էր դադարել նրանց թշնամի ընկալել: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:Ավելին19:5017.02.22 -
ՀասարակականՏեղեկությունը, թե մենք շենք ենք կառուցում, իրականությանը չի համապատասխանում․ կառուցապատող ընկերության արձագանքը բողոքի ակցիային«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն արձագանքել է այսօր կառավարության դիմաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիային հնչած պնդումներին՝ մասնավորապես նշելով, որ իրենց կողմից կառուցվող համալիրը կենտրոնի գլխավոր մասնաշենքից ոչ թե 20, այլ 47 մետր է հեռու։ Ներկայացվել են նաև այլ հակադարձումներ։ «Այսօր ՀՀ կառավարության դիմաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մի խումբ աշխատակիցների ակցիայի մասնակիցների կողմից արված հայտարարությունը, թե մեր համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա, ապատեղեկատվություն է: Համալիրն իրենց կենտրոնի գլխավոր մասնաշենքից հեռու է 47 մ, իսկ մնացած շենքերից՝ 37 մետր: Հեռավորությունները համապատասխանում է քաղաքաշինական նորմերին: Տեղեկությունը, թե մենք շենք ենք կառուցում իրականությանը չի համապատասխանում, մենք կառուցում ենք էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Իրականացնելու ենք ոչ թե 10 միլիոն դոլարի ներդրում, այլ 10 միլիարդ դրամի, որի մեծ մասն ուղղակի օտարերկյա ներդրում է: Փոխտնօրենի հայտարարությունը, որ իրենց շանտաժ են անում, զրպարտություն է: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից որևէ ներկայացուցիչ շանտաժ չի արել հարևանությամբ գտնվող մասնաշենքերի որևէ աշխատակցի: Հայտարարության համար, թե որպես կաշառք, իրենց առաջարկել ենք շահավետ պայմաններով բնակարաններ, «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կդիմի դատարան՝ իր բարի համբավը վերականգելու համար: Մեր ընկերության ներկայացուցիչներն առաջին հանդիպման ժամանակ պարզապես ներկայացրել են, որ համալիրում երիտասարդ մասնագետների ու գիտնականների համար երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով բնակարաններ են լինելու: Ընկերությունը հանդիսանում է նշված տարածքի օրինական սեփականատերը և ունի գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք»,- նշված է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության տարածած հայտարարությունում։Ավելին19:4417.02.22 -
ԱրցախԱդրբեջանցիները նշանառության տակ են պահում գյուղացիներին. Արմեն Բաղրյան2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի հինգ գյուղ թշնամու վերահսկողության տակ է անցել, բազմաթիվ գյուղեր ոչ միայն սահմանամերձ են դարձել, այլև՝ կորցրել են վարելահողերի զգալի մասը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտունու վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արմեն Բաղրյանը։ Մասնավորապես թշնամու վերահսկողության տակ են անցել Բերդաշենի , Ճարտարի, Աշանի, Գիշի, Խնուշինակի և այլնի վարելահողերը։ Մի մասն էլ, որը մեր հսկողության տակ է, բայց դիտարկելի է ադրբեջանցիների կողմից, մարդիկ չեն կարողանում մշակել։ Չեն թողնում, կրակում են։ Մարդիկ էլ ի՞նչ անեն, ո՞նց աշխատեն,-ասաց Արմեն Բաղրյանը։ Աշխատակազմի ղեկավարը հավաստիացնում է՝ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները նման հանցավոր արարքներ չեն անում, դրա համար էլ աշխատում են հիմնականում խաղաղապահների հսկողությամբ այգի մտնել։ Ասում է՝ այդպես էլ աշխատանքները շատ են դանդաղում։ Ամեն անգամ խաղաղապահներին սպասել չի լինում, այդ պարագայում էլ միջադեպերն են անխուսափելի։ «Վարուցանք անելիս կրակում են, փորձում են վախեցնել։ Հաճախակի Բերդաշենի ուղղությամբ են նման դեպքեր լինում։ Մեկ շաբաթ առաջ էլի կրակել են․ Բերդաշենի վարելահողերում տրակտորն աշխատում էր, կրակոցներ են արձակել։ Մարդիկ էլ թողել, գնացել են դաշտից»,-ասաց Արմեն Բաղրյանը։ Մարտունու գյուղերի վարչական տարածքում ապօրինաբար տեղակայված ադրբեջանցի զինվորականները, ինչպես Բաղրյանն է ասում, նշանառության տակ են պահում ցորենի արտերը, խաղողի ու նռան այգիները։ Ադրբեջանցի զինծառայողների նշանառության տակ գտնվող բոլոր դաշտերում ու այգիներում նույն վիճակն է՝ մարդիկ կա՛մ ընդհանրապես չեն կարողանում մշակել իրենց պատկանող հողերը, կամ էլ՝ ադրբեջանցիների կրակոցների ու սպառնալիքների տակ կիսատ են թողնում աշխատանքը։Ավելին19:4417.02.22 -
ՀասարակականՈվ է ԱԱԾ-ի հրապարակած լրտեսներից մեկը և ինչ կապ ունի ՔՊ-ի հետ․ համագյուղացին մանրամասներ է պատմումԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է ընդհանուր թվով 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Համացանցում շրջանառվեցին լրտեսական գործունեություն իրականացրած անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Ըստ տեղեկությունների՝ Էլոյանը կապ է ունեցել նաև Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ, որը, հիշեցնենք, քաղաքապետ էր դարձել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Պեմզաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արկադի Թադևոսյանը հաստատել է, որ նման անձ իրենց գյուղում եղել է, սակայն վերջին 30 տարում այնտեղ չեն ապրում․ «30 տարի ստեղ չեն։ Վարդենիսում է ապրել, մենք ընդամենը լսել ենք, գիտենք։ Վարդենիսում էլ աշխատել է։ Մենք կոնկրետ բան չգիտենք, թե ինչ է եղել, ինչի համար է»։ Նա նշել է, որ իրենց գյուղում Էլոյանը հայր է ունեցել, որը մահացել է։ Պեմզաշենում նաև ազգականներ ունի, բայց մեր զրուցակիցը տեղյակ չէ` ինչ կապերի մեջ են նրանք։ «Oragir.news»-ը փորձել է կապ հաստատել նաև Արամ Մելքոնյանի հետ, սակայն նա հեռախոսազանգն անջատել է։Ավելին19:3517.02.22 -
ՀասարակականՓոխվարչապետ Գրիգորյանը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունըՏարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում այս մասին լրագրողներին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և դե յուրե գործընթացն արդեն ամբողջ թափով կծավալվի»: Փոխվարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ նոր համաձայնություններ չկան, բայց, ամեն դեպքում, հարցի վերաբերյալ պայմանավորվածություններն ստանալու են գրավոր ձևակերպում՝ ըստ իրավական պահանջների: «Կան ընդհանուր սիմետրիկ ընկալումներ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես՝ երկաթգծի [բացման] հետ կապված հնարավորությունները տեսանելի են և, ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև պայմանավորվածության գրավոր ձևակերպում, որովհետև ներդրումները մեծ են և ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում», - ասել է Մհեր Գրիգորյանը: Հարցին՝ կոնկրետ համաձայնություններ այս պահի դրությամբ կա՞ն, փոխվարչապետը պատասխանել է, որ այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների վերաբերյալ եղել են պաշտոնական հայտարարություններ: Մհեր Գրիգորյանը հղում է արել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի միջև Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված և 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությանը՝ երկաթուղու վերագործարկման մասին: «Մասնավորապես Բրյուսելյան հայտարարությունը հստակ ասում է այն պայմանավորվածության, կողմերի այն մոտեցումների մասին, որոնք վերաբերում են երկաթգծին», - մեկնաբանել է փոխվարչապետը:Ավելին19:3217.02.22 -
Հասարակական«Շիշ բռնողի» մասնակցությամբ հանցագործության դեպքը բացահայտվել էՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ հանրապետությունում ակտիվացել է պայքարը առանձնապես ծանր հանցագործունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երեւանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Երևան քաղաքում հաշվառված 37-ամյա Գրիգորի Գրիգորյանը։ Կայքի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Նրա նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Գ. Գրիգորյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին Երևանում հնչած կրակոցների փաստով ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ: Վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է: Կայքի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ էին, իսկ նշված ավտոմեքենան պատկանում էր Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն:Ավելին19:3017.02.22 -
ՀասարակականՍտամբուլյան խարտիան չեն էլ կարդացել, որովհետև նրանում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ Արամ ՎարդևանյանՄոտ մեկ տարի առաջ 1999 թվականին ստորագրված Ստամբուլյան խարտիային անդրադարձ էի կատարել, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Պատճառն իշխանական հերթական կեղծ մեկնաբանություններն էին: Շեշտադրում էի կատարել, որ հենց դրանում նշվում է իրավունքի գերակայության մասին, որի բաղադրիչներից է նաև ինքնորոշման իրավունքը: Նախագահ Քոչարյանը այսօր հայտնեց, որ Ստամբուլյան խարտիան չեն էլ կարդացել, որովհետև նրանում ոչինչ չկա ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ակնհայտ է, որ չեն կարդացել, բայց հարց է առաջանում ինչ շահ պետք է հետապնդել` նման կեղծիք տարածելու, տևական ժամանակ նման վնաս հասցնելու համար»:Ավելին19:2917.02.22 -
ՀասարակականՄեղուները մեղրի դեմ պայքարի հանձնաժողով են ստեղծել․ Կարեն ՎրթանեսյանԴատելով այսօրվա տեսանյութից (եթե ֆեյք չեն ձայնագրությունները), ապա ձերբակալվածներից մի քանիսը ադրբեջանցիների հետ փոխանակած ձայնային հաղորդագրությունները պատերազմից անցած 1,5 տարիներին շարունակել են պահել հեռախոսներում։ Մտածե՞լ եք, թե մտավոր զարգացման ինչպիսի «պլինտուսային մակարդակում» պիտի գտնվի մարդը, որ այդպիսի վտանգավոր հանցանշանները չվերացնի իր հեռախոսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Անվտանգային / պաշտպանական մի քանի թեմաների անդրադառնամ, որոնց մասին վերջին օրերին շատ է խոսվում։ Ա. ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ 19 ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ (ներկա և նախկին) ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ։ Շեշտեմ, որ անձամբ ես հարցեր շատ ունեմ, իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունների հանդեպ վստահությունն արդեն վաղուց զրոյական է։ Այնուամենայնիվ որևէ արտառոց բան չկա, որ թշնամին փորձել էր ու անընդհատ շարունակելու է փորձել զինվորականների և ընդհանրապես Հայաստանի բնակիչների հավաքագրել։ Դրա դեմը գոնե մասամբ առնելու համար պետք են նույն կերպ անդադար, համակարգված ու բազմակողմանի գործողություններ։ Սկսած մեդիագրագիտությունը զարգացնելուց, վերջացրած զինվորականներին ի վերջո սոցցանցերից հանելով։ [Ի դեպ, իսկ հիշո՞ւմ եք, թե ով թույլատրեց զինվորներին սմարթֆոններ պահել։] Դատելով այսօրվա տեսանյութից (եթե ֆեյք չեն ձայնագրությունները), ապա ձերբակալվածներից մի քանիսը ադրբեջանցիների հետ փոխանակած ձայնային հաղորդագրությունները պատերազմից անցած 1,5 տարիներին շարունակել են պահել հեռախոսներում։ Մտածե՞լ եք, թե մտավոր զարգացման ինչպիսի «պլինտուսային մակարդակում» պիտի գտնվի մարդը, որ այդպիսի վտանգավոր հանցանշանները չվերացնի իր հեռախոսից։ Կրկնեմ. եթե բեմադրած կամ կեղծած չէ այս ամենը։ Բ. 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԾԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Մեղուները մեղրի դեմ պայքարի հանձնաժողով են ստեղծել։ Իսկ եթե լուրջ, ապա պետք է ոչ թե միամիտ, այլ կատարյալ ապուշ լինել անկեղծ հավատալու համար, թե իշխանությունները օբյեկտիվորեն քննելու են իրենց իսկ սխալները և հանցագործությունները։ Վստահ եմ, որ հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական գործիք զինվորականության ու նախորդ իշխանությունների որոշ դեմքերին մեղավոր նշանակելու համար։ Գ. ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԾԻ ՄԱՍԻՆ Եթե օրինագծի տրամաբանությունն այն է, որ ամեն ընտանիքում պետք է մեկ տղա երեխա ապահովված լինի բանակում զոհվելու հավանականությունից, ապա այս տրամաբանությունը պետք է տարածվի ոչ միայն զոհվածների, այլ մեկ որդի ունեցող բոլոր ընտանիքների վրա, չէ՞։ Բայց այդ դեպքում պետք է նաև հետևյալը հաշվի առնել. Հայաստանում ընտանիքում սովորաբար միջինը 2 երեխա է լինում, (իրականում ավելի քիչ)։ Հաշվարկը պարզեցնելու համար ընդունենք՝ մեկ ընտանիքում 2 երեխա ու որ աղջիկ-տղա հարաբերակցությունը հավասար է։ Հավանականությունը, որ ընտանիքում մեկ տղա է՝ մոտ երկու երրորդ է (աղջիկ+աղջիկ և տղա+աղջիկ տարբերակներ)։ Ընտանիքում 2 և ավելի տղա ունենալու հավանականությունը՝ մեկ երրորդ է։ Սա, ըստ էության, կնշանակի ոչ միայն տեղից էլ շատ թույլ դեմոգրաֆիկ բազան է՛լ ավելի կրճատել, այլև կնշանակի ծառայության ամբողջ բեռը տեղափոխել ընտանիքների մեկ երրորդի վրա։ Ես հասկանում եմ նաև հարցի էմոցիոնալ կողմը. պատկերացրեք, որ ընտանիքը որդի է կորցրել, մյուս որդուն էլ ուղարկում է բանակ. բայց ո՞վ ասաց, որ մեկ որդի ունեցող այլ ընտանիքների համար այսօրվա պայթյունավտանգ իրավիճակում զինծառայության հարցը պակաս հուզական է։ Եզրափակեմ. զոհվածների եղբայրների կյանքի լրացուցիչ ապահովության խնդիրը կա, բնականաբար, բայց այն չպետք է այսպես լուծվի։ Այս տիպի բարդ խնդիրների լուծումները երբեք ուղիղ ու հեշտ չեն, ու ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հարթություններում պիտի լուծումներ տրվեն։ Սակայն այս օրինագիծը, կարծում եմ, լրիվ այլ խնդիր է լուծում, քան նշածներս։ Այն է. զոհվածների այն ընտանիքներին, որտեղ զորակոչիկներ կան, հնարավորինս լռեցնել, չթողնել, որ մտածեն այն մասին, որ գուցե Նիկոլն է պատերազմում այսպիսի խայտառակ պարտության, բազմահազար զոհերի գլխավոր մեղավորը։ Սա է՛լ ավելի ակտուալ է Նիկոլի համար, եթե մտքում ունի մոտակա 1–2 տարում հերթական արտահերթ ընտրությունների գնալ։ Ցինիկ ու անբարոյական քաղաքական հաշվարկ, այո, բայց դա արդեն ոչ ոքի չպիտի զարմացնի»,- գրել է Վրթանեսյանը։Ավելին19:2517.02.22 -
ՀայաստանՍյունիքում վթարի է ենթարկվել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալըԵրեկ՝ փետրվարի 16-ին ժամը 09:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Խորեն Հայրապետյանը իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոռուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալ:Ավելին19:1517.02.22 -
ՀասարակականՀայաստանը կրկին ձեռնամուխ է լինելու հաղթական ազատագրական պայքարի․ իրանագետԱրցախի Մարտակերտի շրջանում Մաղավուզի բնակիչները փակել են դեպի ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառ ուղևորվող թշնամական ռազմական ավտոշարասյան ճանապարհը՝ ստիպելով վերջինիս մի մասին հետ շրջվել և վերադառնալ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Առաջին հայացքից փոքրիկ քայլ թվացող այս գործողությունն այն «առաջին ծիծեռնակներից» է, որը ավետում է բռնազավթիչների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության ու կամքի մասին։ Սա նշանակում է, որ Հավերժական Հայաստանը երբեք չի կարող հաշտվել բարբարոսների՝ մեզ պարտադրվել փորձվող թշնամական օրակարգի հետ և կրկին ձեռնամուխ է լինելու հաղթական ազատագրական պայքարի»։Ավելին19:0617.02.22 -
ՄիջազգայինԱրտակարգ դեպք․ 13 կին է մահացել հարսանեկան արարողության ժամանակՀնդկաստանի հյուսիսում հարսանեկան արարողությունն ավարտվել է առնվազն 13 կանանց ու աղջիկների մահով, հայտնում է The Indian Express-ը։ Նրանք ջրհորի մեջ են ընկել։ Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ի երեկոյան՝ Ուտար Պրադեշ նահանգի Կուշինագար շրջանում։ Հալդիի արարողության մասնակիցները հավաքվել են ջրհորի մոտ, և նրանցից շատերը նստել են փոսը ծածկող փայտե ծածկույթի վրա։ Այն չի դիմացել ծանրությանը և փլվել է, իսկ կանայք ցած են ընկել։ Մինչ բժիշկների ժամանելը՝ 11 մարդ մահացել է, ևս երկու կին մահացել է վիրահատության ժամանակ։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կատարվածն անվանել է «սրտաճմլիկ միջադեպ»։Ավելին18:5717.02.22