Լրահոս
Հայաստան
19:15
17.02.22
239

Սյունիքում վթարի է ենթարկվել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալը

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 16-ին ժամը 09:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Խորեն Հայրապետյանը իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոռուց և հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալ: