Լրահոս
Միջազգային
21:15
17.02.22
187

ՆԱՏՕ-ն սադրում է չեզոք դիրքորոշմամբ երկրներին՝ թակելու իր «բաց դռները»․ Լավրով

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկերոջ՝ Լուիջի Դի Մայոյի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ին քննադատել է «Բաց դռների» քաղաքականության անվան տակ՝ այլ նպատակներ իրագործելու մեջ։

Նա, մասնավորապես, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծամիտ ու սադրիչ կեցվածք ունի, իր «բաց դռների քաղաքականությամբ» չեզոք դիրքորոշում ունեցող երկրներին դրդում է միանալ իրեն։

«ՆԱՏՕ-ի այդ մեծամիտ կեցվածքը նաև սադրիչ բնույթ ունի, քանի որ նպատակն է դրդել չեզոք երկրներին՝ թակելու այդ «բաց դռները»,- նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին մեղադրել է նաև անվտանգության անբաժանելիության սկզբունքն իրավաբանորեն ամրագրելու Ռուսաստանի ցանկությունը մերժելու համար, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, խնդրի շուրջ քննարկումներից խուսանավելու բազմաթիվ փորձերից հետո, մերժել է Մոսկվային։

«ՆԱՏՕ-ականներն ասացին՝ դա բացառվում է, որովհետև անվտանգության իրավական երաշխիքներ կարող են տրամադրվել միայն ՆԱՏՕ-ի շրջանակում, և ուրիշ ոչ ոքի»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Ռուսաստանին․ զինուժ է կուտակում ռուսական սահմանների մոտ։