Լրահոս
Տարածաշրջան
20:15
17.02.22
196

Անօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն․ Պուտին

Img default alt hy

Անօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանում ողջունում են բոլոր նրանց, ովքեր այնտեղ գալիս են ապրելու, սովորելու, աշխատելու համար, Ռուսաստանում գտնվելու ընթացքում չեն խախտում օրենքները, հարգանք են ցուցաբերում երկրի մշակույթի և ավանդույթների նկատմամբ։

«Այդպիսի օտարերկրացի քաղաքացիներն ու արտասահմանից եկած մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան առանց բյուրոկրատական քաշքշուկի ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

«Բայց անօրինական միգրացիան, դրա վրա կառուցվող հանցավոր խմբավորումների գործունեությունը պետք է պատժվի, այդ մարդկանց նկատմամբ պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկվեն։

Ծայրահեղական, ինչպես նաև իրավակարգի խաթարմանն ուղղված դրսևորումները, անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք ծառայեն՝ այդպիսի անձանց Ռուսաստանից արտաքսելու և  մեր երկիր  նրանց մուտքնը ապագայում արգելելու որոշումների կայացման ու կատարման համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։