Լրահոս

2022-02-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, ասելիք չունեմ. Մովսես Հակոբյան
    Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ 168.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և ներկայացնել պատերազմի ժամանակ իր տեսածը, ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունեմ»։ Հարցին՝ մտավախություն չունի՞, որ չգնալու դեպքում իր անձի շուրջ տարաբնույթ կարծիքներ կձևավորվեն, որ խուսափում է, և այլն, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց. «Ես դրանից վատ չեմ զգում, թող տարբեր կարծիքներ ձևավորվեն։ Ես առհասարակ այդ հանձնաժողովի ձևավորման իմաստը չեմ հասկանում»։
    18:48
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հակառակորդին պետական գաղտնիք փոխանցած զինվորականներից 14-ը կալանավորվել են
    Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։ Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։ Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։ Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։ Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցած հեղինակությունն օգտագործելով՝ դավաճանական գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։ Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։ Հարկ է հիշատակել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինք պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդ կերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված բազմապիսի մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:47
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
    Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ: Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
    18:37
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն այցելել են բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին
    Ստեփանակերտում Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին ժամանակավոր կացարան, հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցններ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։ Բոլորն էլ նշել են, որ թե´ Շուշի, թե´ Հադրութ քաղաքներում, հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։ Մարդիկ վկայել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները: Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։ Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը: Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ: Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։ Մարդկանց բարձրացրած անհատական բոլոր խնդիրներն արձանագրվել են ըստ իրավասության ընթացք տալու նպատակով»։
    18:20
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաքվում երկու ադրբեջանուհի գոռացին «արմյաշկա» ու քարեր նետեցին իմ ուղղությամբ․ Նաիրա Զոհրաբյան
    ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին, որի ժամանակ պլանավորվում է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան, նշեց, որ ինքն էլ է ժամանակին Եվրանեսթի նիստերի շրջանակներում այցելել Բաքու։ «Մեզ տեղավորեցին հյուրանոցի ամենավերևի հարկում։ Հատկապես իմ և Վահան Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքը շատ ագրեսիվ էր։ Երբ մեզ տարան հայկական եկեղեցի, որտեղ հայկականության որևէ հետք չկար, ես մի պահ դուրս եկա, երկու ադրբեջանուհի գոռացին «արմյաշկա» ու քարեր նետեցին իմ ուղղությամբ»,- նշեց Զոհրաբյանը։
    18:12
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Խաղաղապահ բրիգադում մեկնարկել է ուսումնական տարի
    2022թ․ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է անցկացվել ԶՈՒ խաղաղապահ բրիգադում։ Բրիգադի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին, մաղթել արդյունավետ ծառայություն, ներկայացրել առաջնային խնդիրները։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:
    18:10
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է
    Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից փորձեցինք պարզել՝ արդյոք ահազանգ ստացե՞լ են տնտեսվարողներից, խնդրով զբաղվո՞ւմ են, թե՞ ոչ: «Մեզ գրավոր դիմել է «Աշտարակ ձու» ընկերությունը և թեժ գծով՝ Հրայր Ասլանյանը («Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն)»,- պատասխանեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լրատվական բաժնից՝ հայտնելով, որ եթե խնդիրը լինի հանձնաժողովի տիրույթում՝ կտեղեկացնեն։ «Ձուն 3-4 ամիս առաջ է արտադրվել, սակայն չեն կարողացել իրացնել, հիմա վաճառում են: Դիմել եմ ՍԱՏՄ-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը: Խնդրի առնչությամբ զրուցել էինք նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, ով հայտնել էր, որ այստեղ խնդիր չի տեսնում, ասում է՝ Հայաստանում երեք տարին մեկ այսպես է լինում: «Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ շուկան չի կանոնակարգվում, այսինքն՝ տեղում տոհմային տնտեսություն չունենք, որ իմանանք, թե տարվա կտրվածքով ինչքան է լինելու: Ամեն տարի ներկրում են մեկ օրական ճտեր, ու ածան հավերի գլխաքանակն ապահովելու համար երբեմն շատ են ներկրում: Հիմա էլ, որ դրսում թռչնագրիպ է, ով ինչ կարողանում է՝ բերում է: Գումարած սրան՝ փոքր ձեռնարկությունների թիվն ավելանում է, ու դա շատ լավ է: Հիմա էլ հավկիթի գինն էժան է, բա ինչո՞ւ են դժգոհում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Սերգեյ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ դժգոհության պատճառն այն է, որ չեն կարողանում մրցակցել: «Իրենց մոտ ինքնարժեքը բարձր է, քան առևտրային կազմակերպություններում, հիմա էլ դժգոհում են: Բա որ շուկա էին մտնում՝ չգիտեի՞ն, որ այդպես է լինելու»,- հավելել էր Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ իրենք տնտեսվարողներից ահազանգ չեն ստացել:
    18:02
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ի՞նչ սպասել Ադրբեջանից․ հայտնել են կործանիչների ուսումնական թռիչքների մասին
    Ի՞նչ սպասել Ադրբեջանից․ հայտնել են կործանիչների ուսումնական թռիչքների մասին
    17:52
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխանությունն օրական 3 մլն դոլարով ավելացնում է երկրի պետական ​​պարտքը․ Քոչարյան
    Իշխանությունն օրական 3 մլն դոլարով ավելացնում է երկրի պետական ​​պարտքը․ Քոչարյան
    17:47
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խաղաղապահները պետք է ունենան միջադեպերը հստակ քննելու և գնահատական տալու լիազորություն. Արցախի ՄԻՊ
    Խաղաղապահները պետք է ունենան միջադեպերը հստակ քննելու և գնահատական տալու լիազորություն. Արցախի ՄԻՊ
    17:26
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե չապացուցեց, ես եմ իրեն կղանք կերցնելու․ պակիստանցի երեխայի ենթադրյալ բռնության հետքերով
    Եթե չապացուցեց, ես եմ իրեն կղանք կերցնելու․ պակիստանցի երեխայի ենթադրյալ բռնության հետքերով
    17:04
    17.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Սերժ Սարգսյանի ու Արցախի 2 նախագահների հետ հանդիպել ենք և քննարկել Արցախի հարցը. Քոչարյան
    Սերժ Սարգսյանի ու Արցախի 2 նախագահների հետ հանդիպել ենք և քննարկել Արցախի հարցը. Քոչարյան
    17:02
    17.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Իշխանության կգա այն ուժը, որը կլինի ավելի վճռական և կառաջնորդի դրոշը, գուցե ինչ-որ չափով նաև ագրեսիվ
    Իշխանության կգա այն ուժը, որը կլինի ավելի վճռական և կառաջնորդի դրոշը, գուցե ինչ-որ չափով նաև ագրեսիվ
    16:59
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարոն Մարգարյանը պապիկ է դարձել
    Տարոն Մարգարյանը պապիկ է դարձել
    16:25
    17.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեզնից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու. Ռոբերտ Քոչարյան
    Մեզնից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու. Ռոբերտ Քոչարյան
    16:24
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ներխուժման նոր ժամկետ կա․ Զախարովան ծաղրել է ամերիկյան պարբերականին
    Ներխուժման նոր ժամկետ կա․ Զախարովան ծաղրել է ամերիկյան պարբերականին
    16:19
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պատերազմի թեժ պահերին հակառակորդին են փոխանցել հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ԱԱԾ (Տեսանյութ)
    Պատերազմի թեժ պահերին հակառակորդին են փոխանցել հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ԱԱԾ (Տեսանյութ)
    16:12
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան կրակ է բացել Լուգանսկում․ Զելինսկին շտապ մեկնել է Դոնբաս
    Ուկրաինան կրակ է բացել Լուգանսկում․ Զելինսկին շտապ մեկնել է Դոնբաս
    15:40
    17.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 15:30 Ուկրաինան հարվածել է Դոնեցկի օդանավակայանին. ռուսական աղբյուրներ | 17.02.2022
    Հայլուր 15:30 Ուկրաինան հարվածել է Դոնեցկի օդանավակայանին. ռուսական աղբյուրներ | 17.02.2022
    15:31
    17.02.22
    Ավելին