Լրահոս
Տարածաշրջան
20:00
17.02.22
218

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետը կալանավորվել է․ նա մեծ չափի գումար է յուրացրել

Img default alt hy

Բաքվի ռազմական դատարանը ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Դատարանում քննվել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ–ում ֆինանսական խախտումների բացահայտման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Քյազիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 4 ամսով:

Նրան մեղադրում են ավելի քան 1 միլիոն մանաթի` մոտ 588 հազար ԱՄՆ դոլարի յուրացման մեջ։