Լրահոս
Հասարակական
19:06
17.02.22
138

Հայաստանը կրկին ձեռնամուխ է լինելու հաղթական ազատագրական պայքարի․ իրանագետ

Img default alt hy

Արցախի Մարտակերտի շրջանում Մաղավուզի բնակիչները փակել են դեպի ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառ ուղևորվող թշնամական ռազմական ավտոշարասյան ճանապարհը՝ ստիպելով վերջինիս մի մասին հետ շրջվել և վերադառնալ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Առաջին հայացքից փոքրիկ քայլ թվացող այս գործողությունն այն «առաջին ծիծեռնակներից» է, որը ավետում է բռնազավթիչների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության ու կամքի մասին։

Սա նշանակում է, որ Հավերժական Հայաստանը երբեք չի կարող հաշտվել բարբարոսների՝ մեզ պարտադրվել փորձվող թշնամական օրակարգի հետ և կրկին ձեռնամուխ է լինելու հաղթական ազատագրական պայքարի»։