Լրահոս
Հասարակական
19:29
17.02.22
315

Ստամբուլյան խարտիան չեն էլ կարդացել, որովհետև նրանում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

Մոտ մեկ տարի առաջ 1999 թվականին ստորագրված Ստամբուլյան խարտիային անդրադարձ էի կատարել, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Պատճառն իշխանական հերթական կեղծ մեկնաբանություններն էին: Շեշտադրում էի կատարել, որ հենց դրանում նշվում է իրավունքի գերակայության մասին, որի բաղադրիչներից է նաև ինքնորոշման իրավունքը: 

Նախագահ Քոչարյանը այսօր հայտնեց, որ Ստամբուլյան խարտիան չեն էլ կարդացել, որովհետև նրանում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ակնհայտ է, որ չեն կարդացել, բայց հարց է առաջանում ինչ շահ պետք է հետապնդել` նման կեղծիք տարածելու, տևական ժամանակ նման վնաս հասցնելու համար»: