Լրահոս
Միջազգային
18:57
17.02.22
1 379

Արտակարգ դեպք․ 13 կին է մահացել հարսանեկան արարողության ժամանակ

Img default alt hy

Հնդկաստանի հյուսիսում հարսանեկան արարողությունն ավարտվել է առնվազն 13 կանանց ու աղջիկների մահով, հայտնում է «The Indian Express»-ը։ Նրանք ջրհորի մեջ են ընկել։

Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ի երեկոյան՝ Ուտար Պրադեշ նահանգի Կուշինագար շրջանում։ Հալդիի արարողության մասնակիցները հավաքվել են ջրհորի մոտ, և նրանցից շատերը նստել են փոսը ծածկող փայտե ծածկույթի վրա։ Այն չի դիմացել ծանրությանը և փլվել է, իսկ կանայք ցած են ընկել։

Մինչ բժիշկների ժամանելը, 11 մարդ մահացել է, ևս երկու կին մահացել է վիրահատության ժամանակ։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կատարվածն անվանել է «սրտաճմլիկ միջադեպ»։