Լրահոս

2022-02-17
  • Հասարակական
    «Չկա գիտություն, չկա ապագա». Քիմիայի ինստիտուտի տարածքում հնարավոր է բնակելի համալիր կառուցվի
    Քիմիայի ինստիուտի աշխատողներն այսօր բողոքի ցույց են արել կառավարության շենքի մոտ՝ գործադիրից պահանջել փոխել վերաբերմունքը գիտության նկատմամբ և իրենց վերադարձնել օտարված ջրավազանի տարածքը: Այդ տարածքում մի ընկերություն բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում, ինչը, ըստ գիտնականների՝ խոչընդոտում է իրենց աշխատանքը։
    22:20
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի
    Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով. 1. «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ): 2. Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն:
    22:15
    17.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Նեղվում եմ, որ իմ տունս չկա». Արցախից տեղահանված ընտանիքը խաղաղություն է ուզում ու մի տուն
    Այս պատմությունը պատերազմի պատճառով Արցախից բռնի տեղահանված ընտանիքի մասին է: Հալե գյուղը վերջինը լքած Սուջյանները ժամանակավոր Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում են ապրում՝ երազում խաղաղության ու սեփական տան մասին:
    22:09
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի աչք փակել․ Դավիթ Բաբայան
    Artsakhtert.com-ը զրուցել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ․ -Պարոն Բաբայան, օրերս Դուք գտնվում էիք Բելգիայի Թագավորությունում։ Ո՞րն էր հիմնականում այցի նպատակը։ - Դա ծրագրավորված աշխատանքային այց էր, նախօրոք հրավեր էինք ստացել։ Ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Եվրախորհրդարանում ձևավորվել էր Արցախի հետ բարեկամական խումբ, որտեղ ընդգրկված են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Բրյուսել կատարած այցի ժամանակ մենք հանդիպում ենք ունեցել այդ խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը բավականին հետաքրքիր ու ներկայացուցչական է եղել. մի քանի տասնյակ հոգի՝ Եվրախորհրդարանի քաղաքական ուժերից, ինչը ևս աննախադեպ ու հազվագյուտ երևույթ էր։ Նրանց հետ միասին հանդիպումներ ենք ունեցել Բելգիայի հասարակական-քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հայ համայնքի, Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության շրջանակի, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի, ինչպես նաև՝ լրագրողների հետ։ Դասախոսություններ են եղել տարբեր երկրների ուսանողների մասնակցությամբ, այդ թվում՝ Գերմանիայի առաջատար իրավաբանական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողների։ Հանգամանալից ներկայացվել են Արցախյան հիմնախնդիրն ու Ադրբեջանի սանզազերծած պատերազմի հետևանքով ներկայում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները։ Պետք է ասեմ, որ բոլոր տեսակի հանդիպումների և միջոցառումների կազմակերպման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայ դատի գրասենյակը, ինչի համար երախտապարտ եմ։ Այս ամենի նպատակը՝ մեկ անգամ ևս շեշտել, որ Արցախը եղե՜լ է, կա՜ ու կլինի՜, և այն, ինչ իրականացրել է Ադրբեջանը՝ Թուրքիայի և ահաբեկիչների հետ միասին, սպառնալիք է ոչ միայն մեզ, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Սա ընդամենը ժամանակի խնդիր է. մենք առաջինն էինք թիրախավորվել, հաջորդը լինելու են իրենք։ Թե երբ կգա այդ պահը՝ դա արդեն էական չէ, գործընթացն սկսված է։ Եթե քաղաքակիրթ աշխարհն աչք փակի այդ ամենի վրա, եթե անտարբերություն ցուցաբերվի, ապա ժամանակի գործոնն ավելի շուտ կաշխատի։ Եվ իրենց համար սրանք կարևոր պատգամներ էին, որ տվեցինք... Ակնկալում ենք նրանց աջակցությունը՝ մարդասիրական և քաղաքական ոլորտներում, հատկապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության, մշակութային ցեղասպանության, գերիների և պատանդների նկատմամբ բռնությունները դատապարտելու առումով։ Եվ հետաքրքիրն ու ողջունելին այն է, որ հանդիպումներից անմիջապես հետո դրանց վերաբերյալ եղել են հայտարարություններ, ինչը, կարծում եմ, լինելու է շարունակական։ Մեր գործունեությունն այստեղ կարելի է համարել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դրսևորում. հիրավի, ունենք հայրենասեր, լավ դիվանագիտական կազմ՝ տարբեր երկրներում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Բոլոր տեղերում հատուկ ընդգծել ենք, որ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, որ մենք աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների մեջ չենք մտնելու և սա որևէ ձևով չի նշանակում, թե մենք դեմ ենք արևմտյան երկրներին։ Պարզապես սա իրականության՝ հայ-ռուսական դարավոր բարեկամության և եղբայրության արտացոլում է, ու պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ունենք հայկական Սփյուռք, ինչը հնարավորություն է տալիս մեզ ինչ-որ տեղ շրջանցել գերտերությունների միջև առկա խնդիրները։ Ռուսաստանում ունենք 3 միլիոն, Ամերիկայում՝ 2 մլն հայ... Նույնը նաև աշխարհի տարբեր երկրներում՝ տարբեր թվաքանակով հայ կա։ Այսինքն՝ մեր սփյուռքը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարել... - Ձեր գնահատականը, տպավորությունն այցից, ընդհանուր առմամբ, կարելի՞ է ասել դրական է և արդյունավետ... - Անշուշտ, առաջին տպավորությունս շատ լավ է, արդեն արված են որոշ քայլեր, բայց պետք է սպասել նաև գործողությունների ընթացքին։ Մեր բոլոր հանդիպումները կարևոր էին։ Եվրոպայում կառույցներ կան, որոնք իսկապես մտահոգ են թուրք-ադրբեջանական հանցավոր միասնության հետևանքով ստեղծված իրավիճակով։ Ամեն ինչ ժամանակի հարց է, ամեն ինչի դատավորը ժամանակն է։ Մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստելու, շարունակելու ենք համահայկական կառույցների հետ խորացնել մեր կապերը և Սփյուռքի միջոցով հետևողական աշխատանք տանել բարձրացված վերոնշյալ հարցերի ուղղությամբ։
    22:05
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես սիրում եմ քեզ, Լևո՛ն․ Արոնյանի սիրելին ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
    Շախմատիստ Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիա Այվազյանը, ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Արոնյանի հետ՝ գրելով․ «Մենք ժամանակ չունեինք Վալենտինի օրը լուսանկար հրապարակելու, քանի որ մենք մրցաշարում էինք խաղում։ Սակայն մենք միշտ ժամանակ ունենք սիրելու և սիրված լինելու։ Այսօր Լևոնը հաղթեց մրցաշարում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և ես շատ հպարտ եմ քեզնով։ Ես միշտ շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ ունենալու համար»։
    21:58
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախցիները մի քանի ժամ փակել էին ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներ
    Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ Արցախի բնակիչներն այսօր մի քանի ժամ շարունակ փակ են պահել Քարվաճառ տանող ճանապարհը, ինչի հետևանքով ադրբեջանական ռազմական շարասյունը ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Ադրբեջանցիները ավտոմատներ են թափահարում ու գոռգոռում։ Այդպես են պահում իրենց, քաղաքակրթությունից հեռու են․․․ Բնականաբար, մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Հատկապես, երբ քաղաքացիները տեսնում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում, իրենք են սկսում հակադրվել»,- ասել է պատգամավորը։ Ըստ Հակոբյանի՝ վերջին կաթիլը արցախցիների համար եղել է այն, որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մազավուզ գյուղի մոտակա դիրքում վիրավորվել է ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։ «Քաղաքացիները իրենց քայլով փորձում են ստիպել ադրբեջանցիներին պահպանել եռակողմ հայտարարությունների կետերը, գոնե հարգեն իրենց նախագահի ստորագրությունը»,- ասել է պատգամավորը։
    21:57
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տղամարդն ընկել է 23 մետր բարձրությունից և չի տուժել
    ԱՄՆ-ում տղամարդն ութերորդ հարկի բարձրությունից ընկել է սառույցի վրա եւ հրաժարվել բժիշկների օգնությունից։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսի մոտակայքում։ Տեղի բնակիչը, ում անունը չի նշվում, գտնվում էր Palm Springs Aerial Tramway ճոպանուղու վերին կայարանում։ Ինչ-որ պահի նա վայր է ընկել հարթակի եզրից, թռել գրեթե 23 մետր ցած և հայտնվել սառույցի վրա։ Փրկարար ծառայության ուղղաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մոտակայքում, ուստի հրշեջները ստիպված են եղել տուժածին բարձրացնել հատուկ պատգարակով։ Երբ փրկարարները հասել են տղամարդուն, պարզվել է, որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել և հոսպիտալացում չի պահանջվում։ Նշվում է, որ միջադեպին ականատես է եղել ճոպանուղու կայարանի հարեւանությամբ գտնվող ռեստորանի աշխատակիցը։
    21:53
    17.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Փողոցում պայքարը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին. Ռոբերտ Քոչարյան
    Հայաստանում վստահության, ինքնության, կառավարման ու բազմաթիվ այլ ճգնաժամեր կան, որոնք հանգեցնելու են քաղաքական ճգնաժամի: Այսօր ներքաղաքական իրավիճակը այդպես է գնահատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա, մեր երկրում իշխանափոխությունը անհրաժեշտություն է: Երկրորդ նախագահի կարծիքով նպատակը պետք է լինի ոչ թե իշխանությունը իրեն կամ որևէ մեկին հանձնելը, այլ՝ կոնկրետ մեկին իշխանությունից հեռացնելը:
    21:49
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    469 մլն 741.000 դրամ՝ Աննա Հակոբյանի զարմուհու ղեկավարած ՊՈԱԿ-ին՝ կառավարական դաչաների սպասարկման համար
    Թավշյա իրադարձություններից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը մեկ անգամ չէ, որ հիշել են լրատվամիջոցները. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է.
    21:44
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սյունիքի մարզում դադարեցվել է Գորիսի և 5 գյուղերի գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 17-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 18:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Ակներ, Վերիշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
    21:41
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
    Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրին, շնորհավորեց Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս հայտնեց, որ այն ավելի կխթանի երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը։ Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն իր հերթին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց։ Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ Լիտվայի դեսպանության ծրագրերին, որոնք ընդգրկում են մի շարք ուղղություններ։ Նա նաև կարևորելով երկու երկրների իրավապահ կառույցների կապը՝ մատնանշեց արդյունավետ համագործակցության մի քանի օրինակ։ Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հիմնականում խոսվեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման մասին։ Կողմերը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
    21:40
    17.02.22
    Ավելին
  • Արցախ
    «Պերեգավորներն ընթանում են». ո՞ւմ տարածքում է Խրամորթցու խաղողի այգին
    Այսօր ադրբեջանական ռազմական տեխինկա տեղափոխող շարասյունը չի հասել Քարվաճառ: Մարտակերտում արցախցիները փակել են՝ մեքենաների ճանապարհը: Ադրբեջանցիները ստիպված հետ են դարձել՝ Մատաղիս: Արցախցիներն այդպես պատասխանել են Խրամորթում թշնամու երեկվա սադրանքներին ու ահաբեկումներին:
    21:39
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու. դատավոր Նախշքարյան
    Դատական իշխանությունների շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։ -Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե կոպիտ հաշվարկով Հայաստանում 40 կոռումպացված դատավոր կա։ Այսպիսի բովանդակության հայտարարություններ գործադիրի կողմից պարբերաբար են հնչեցվում, արդյո՞ք սրանով դատավորներին չեն զրպարտում։ Պետք է նշեմ, որ սույն թվականի փետրվարի 11-ին factor.amլրատվամիջոցին տրված հարցազրույցումեւփետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի միջոցով հեռարձակվածֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Արդարադատությաննախարարը չափազանց անկեղծ է գտնվել եւիրերը ներկայացրել է այնպես, ինչպես ինքն է տեսնում՝ առանց մտահոգվելու, որ որպես հանրային ծառայող պետք է դրսեւորի քաղաքական չեզոքություն եւ իր գործունեությունը չպետք էկասկածի տակ դնի իր անկողմնակալությունը, թեեւ պարտավոր էր պահպանել այդ սկզբունքները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն։Նրա ներկայացրած գաղափարների առնչությամբ ինձ մոտ մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ, արդյո՞ք իր կողմից հնչեցրած 40, իսկ վերջին հարցազրույցի համաձայն` 39, դատավորների մեջ ընդգրկված եմ նաեւ ես, հաշվի առնելով,որ իմ նկատմամբ իր կողմից հարուցվել է թվով երեք կարգապահական վարույթ, արդյո՞ք այն պահին նա` որպես ՄԻՊ գործելիս, երբներկայացրել է այս թիվը, ես եղել եմ պաշտոնավարող դատավոր, արդյո՞ք ես հանդիսանում եմ իր կողմից մատնանշած «կաստայի» կամ եթե կուզեք՝ «բանդայի» անդամ, ադյո՞ք իր հարցազրույցներում դատավորներին «հանցագործ» պիտակավորելիս նա նկատի է ունեցել նաեւ ինձ։ Այս բոլոր հարցերը, վստահ եմ, առաջանում են ոչ միայն ինձ մոտ եւ ակնկալում են պատասխաններ, որոնց, ինչպես հասկացա, նախարարը պատրաստ չէ պատասխանել։ Եթե նախարարըպատրաստ չէ անուն առ անուն թվել այն բոլոր դատավորների անունները, որոնց նման ցածրորակ պիտակավորում է տալիս, ապա պետք է բարի լինիեւ իր հանրային խոսքում գտնվի կոռեկտ, զուսպ, հանրային պաշտոնատար անձին վայել վարքագիծ դրսեւորելեւ դադարեցնել հեղինակազրկել դատական իշխանությունը, առավել եւս, որ այն պարտավոր է անել «ՀՀ դատական օրենսգիրք»Սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն։ Անդրադառնալով ավելի առարկայական Ձեր հարցին` հայտնեմ, որ պաշտոնավարող Արդարադատության նախարարի բոլոր գործողություններըփորձ է կատարվում մատուցել հասարակությանը հակակոռուպցիոն պայքարի շղարշի տակ, բայց իմանձական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արդարադատության նախարարի կողմից առնվազն 2021 թվականի ընթացքում բերված 18 կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններիցեւ ոչ մեկը չի բերվել կոռուպցիայի մեջ մեղադրելու, կոռուպցիոն սխեմաների բացահայտման կամ այլ որեւէհիմքով, որըկառնչվեր նախարարի կողմից հռչակած «Կոռուպցիայի դեմ պայքարին»։ Վերը հիշատակված երկու հանրային ելույթներում նախարարը փորձ է կատարում պախարակել փաստաբանական համայնքին, որոնց բաժանում է «փոխ տանող բերողների»եւ«լավերի», Բարձրագույն դատական խորհրդի գիտնական եւ դատավոր անդամներին, բաժանելով «լավերի»եւ«վատերի», դատավորներին փորձում է բաժանել նույնպես «լավերի»եւ«վատերի»։ Ընդ որում, իր պատկերացմամբ «լավ»-ն ու «վատ»-ը պետք է որոշի ինքը՝ Արդարադատության նախարարը։ Իրեն թույլ է տվել նսեմացնել այն դատավորներին, որոնք,օրինակ, քննադատել են իր կողմից նախաձեռնված օրենքի նախագիծը, առանց անունները նշելու «կաստա» է անվանել դատավորների, որոնք ներկայացրել են առարկություններ նրա կողմից Բարձրագույն դատական խորհրդում հարուցված միջնորդության դեմ եւ այլն։ Նաեւ, վերջինհարցազրույցում հայտնել է, որ դատական իշխանությունում կան «գրպանային դատավորներ», դարձյալ անունները չնշելով։ Այսինքն, Արդարադատության նախարարն իր առաքելությունը տեսնում է դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ` ամենօրյա կտրվածքով նրանց հասցեինեւ ողջ դատական իշխանության հանդեպ նսեմացնող ու նվաստացնող արտահայտություններ կատարելով։ Հավանաբար, պարոն նախարարը չի պատկերացնում պաշտոնատար անձի համար այլ գործելաոճ, քան ինչ-որ իմաստով «գրպանային» դառնալ։ Արդարադատության նախարարի նման վարքագիծը ոչ միայն վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, այլ նաեւ իր մեջ պարունակում են վտանգներ` ուղղված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության անկախության ոչնչացմանը։ Տիկին Նախշքարյան, տպավորություն է, որ գործադիրըցանկացած լծակ օգտագործում է՝ դատական իշխանությանը ճնշելու համար, ի՞նչ կասեք այդ առումով։ Այո, ասեմ ավելին, լծակ չունենալու դեպքում նախաձեռնում է օրենսդրական «բարեփոխումներ», թաքուն, առանց համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելու, նման լծակներ ստեղծելու համար: Նախարարը պետք է հասկանա, որ դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու: Ինչպես ճիշտ նշեցիք, մի խումբ դատավորներ հանդես եկան հայտարարությամբ, որ Արդարադատությաննախարարը չարաշահում է կարգապահական վարույթների հարուցման գործիքը, որն անթույլատրելի է ժողովրդավար պետությունում։ Այդ հայտարարությունը հենված է ինչպես Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը,այնպես էլ ԳՌԵԿՈ-ի եւ ՄԱԿ-ի իրավական հարցերով հանձնաժողովի զեկույցներին /առաջարկություններին/։ Ընդ որում` այն պարագայում, երբ օրենքով նախատեսված կարգով գործում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայիեւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որի կազմում է նաեւհասարակության ներկայացուցիչը, նախարարի կողմից իր լիազորությունների նման չարաշահումը եւ օգտագործումը դատավորների նկատմամբ ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատավորների անկախությանը։ Այս առումով ցանկանում եմ մեկ բան եւս ավելացնել, Արդարադատության նախարարը 14.02.2022 թվականի ասուլիսի ընթացքում բոցաշունչ կերպով ներկայացրել է, թե որքանանթույլատրելի է դատարանների վարույթներում դեռեւս գտնվող ընթացիկ գործերով կարծիք արտահայտել։ Բայց ասեմ, որ նույն նախարարը հարուցել է երեք կարգապահական վարույթ անձամբ իմ նկատմամբ, որոնցից երկուսը ընթացիկ գործերով, եւ իր կողմից ներկայացված ողջամիտ թվացող վերլուծությունը նման գործիքակազմի անթույլատրելիության մասին, իրեն բոլորովին չի խանգարել դիմել այդ գործիքակազմին։ Վերը հիշյալ հանրային ելույթները, անձամբ ինձ խնդրահարույց ենթվում եւանկողմնակալ դիտորդին կարող են թվալ դատական իշխանությանըհեղինակազրկելունեւ դատական իշխանությունը անկախությունիցզրկելուն միտված գործողությունների շղթայի մաս:
    21:34
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արտակ Բեգլարյանն այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը: Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում: Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ զգոնությամբ իրականացնել մասնագիտական պարտականությունները՝ ի շահ քաղաքացիների առողջության պահպանման՝ առանձնացնելով հատկապես COVID-19-ի տարածման կանխարգելման ու պատվաստումների աշխատանքներում բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը:
    21:30
    17.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Թուրքիան նախապայման չունի՞. հայ-թուրքական 2-րդ ռաունդից առաջ 6 փորձագետ գնացել է Հայաստանի ԱԳՆ
    Այն, որ Ադրբեջանը ներգրավված է՝ Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ըստ պատմաբան Աշոտ Մելքոնյանի՝ արդեն նախապայման է: Մելքոնյանը երեկ 5 գործընկերների հետ հանդիպել է արտգործնախարարի և Հայաստանի բանագնացի հետ: Ըստ նրա, դիվանագիտական սեղանի շուրջ երեկ ժամանակ առ ժամանակ բանավեճը թեժացել է:
    21:18
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն սադրում է չեզոք դիրքորոշմամբ երկրներին՝ թակելու իր «բաց դռները»․ Լավրով
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկերոջ՝ Լուիջի Դի Մայոյի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ին քննադատել է «Բաց դռների» քաղաքականության անվան տակ՝ այլ նպատակներ իրագործելու մեջ։ Նա, մասնավորապես, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծամիտ ու սադրիչ կեցվածք ունի, իր «բաց դռների քաղաքականությամբ» չեզոք դիրքորոշում ունեցող երկրներին դրդում է միանալ իրեն։ «ՆԱՏՕ-ի այդ մեծամիտ կեցվածքը նաև սադրիչ բնույթ ունի, քանի որ նպատակն է դրդել չեզոք երկրներին՝ թակելու այդ «բաց դռները»,- նշել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին մեղադրել է նաև անվտանգության անբաժանելիության սկզբունքն իրավաբանորեն ամրագրելու Ռուսաստանի ցանկությունը մերժելու համար, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, խնդրի շուրջ քննարկումներից խուսանավելու բազմաթիվ փորձերից հետո, մերժել է Մոսկվային։ «ՆԱՏՕ-ականներն ասացին՝ դա բացառվում է, որովհետև անվտանգության իրավական երաշխիքներ կարող են տրամադրվել միայն ՆԱՏՕ-ի շրջանակում, և ուրիշ ոչ ոքի»,- ասել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Ռուսաստանին․ զինուժ է կուտակում ռուսական սահմանների մոտ։
    21:15
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    «Հայաստանի հետ սկսված գործընթացը կարևոր է». թուրք գործիչ
    «Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Այս համատեքստում նա, ի թիվս Արաբական Միացյալ Էմիրություններր, Իսրայելի և մյուս երկրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող երկխոսության գործընթացին: «Հայաստանի հետ սկսված գործընթաց կա: Դա էլ է կարևոր: Միայն Ծոցի կամ ԱՄԷ-ի պրիզմայով չնայենք: Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Իսրայելը, Լիբանանը բոլորը միասին դիտարկենք, ապա դա գործարար աշխարհի ճանապարհը բացող մոտեցում կլինի»,- ասել է Օլփաքը:
    21:12
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր շահերով. Թևան Պողոսյանը՝ Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին
    Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն ստեղծելու թեզի մասին Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ - Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու հնարավորությունը։ - Գոյություն ունի Միութենական պետություն, որի մասին փաստաթուղթը վաղուց է ստորագրվել Բելառուսի և Ռուսաստանի միջև։ Շատ երկար ժամանակ այն միս ու արյուն չէր ստանում. հիմա, համաձայն Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների, սկսում է միս ու արյուն ստանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ ճանապարհ է ընտրել։ Հայաստանին առաջարկ արվե՞լ է միանալու։ Սա նույն է, թե ինչ-որ մեկն առաջարկ է արել մեզ, մենք էլ մտածում ենք՝ ընդունե՞նք, թե՞ չընդունենք։ Ես դեռ չեմ տեսել բացահայտ առաջարկի խնդիր։ Նույնիսկ Լուկաշենկոն իր պատասխանի մեջ, երբ ուրիշների մասին էր խոսում, Հայաստանի անունը չէր էլ տալիս։ Եթե չլիներ լրագրողի ճշտող հարցը, նա Հայաստանին նույնիսկ չէր էլ անդրադառնալու։ Այս ամենի մեջ մենք ինչպե՞ս խոսենք, երբ չգիտենք, թե ուր ենք գնում։ Վաղը մեզ կարող են ասել՝ «Եկեք, միացեք այլ միավորի»։ Պարզապես պետք է գնա՞նք։ Մենք պետք է հաշվարկենք՝ առաջինը՝ դա մեզ ի՞նչ է տալիս, ի՞նչ չի տալիս։ ՀԱՊԿ-ին որ միանում էինք, բոլորս գիտեինք, որ Հայաստանն ունի մարտահրավեր Թուրքիայից, և թուրքական այդ վտանգի «դեմը պահելու» համար Հայաստանին պետք էր ՀԱՊԿ-ին անդամակցել, դրա հետ միասին կարողանալ սպառազինություն ձեռք բերել ՌԴ-ի ներքին շուկայի գների համաձայն։ Հիշո՞ւմ եք ԵԱՏՄ գնալու գործընթացն ինչպիսին էր. ինչ-որ ճնշումներ եղան, որ Հայաստանն ասոցացման համար չգնա, բայց Հայաստանը գնաց, և այնպես ստացվեց, որ առաջարկը ոնց որ թե մենք էինք արել։ Նորից եմ ասում՝ միանալ-չմիանալու համար մենք պետք է հաշվարկենք։ Եթե վաղն, օրինակ, թուրքերն ու ադրբեջանցիները, ոնց որ ասել են, «Կամավոր չտաք Զանգեզուրի միջանցքը, ուժով ենք վերցնելու», Ալիևի ասած այդ նախադասությունը որևէ մեկը հերքե՞լ է։ Հիմա, եթե վաղը զորքերը գան, կանգնեն ու Սյունիքի ամենանեղ հատվածում որշեն կտրել, և օրինակ, գինը, որ Սյունիքը պահպանվի, լինի Միութենական պետությունը, ի՞նչ եք ընտրելու։ Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր սեփական շահերով։ Այսօր մեր պետականության, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներին դա նպաստելո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե այդ շահերից չի բխելու, եկեք այդ թեման չքննարկենք։ - Պարոն Պողոսյան, որքա՞ն իրատեսական եք համարում կարծիքները, որ ռուսական կողմը անդամակցության հարցով կարող է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ - Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումից ավելի ճնշո՞ւմ է լինելու։ Ո՞վ է մեզ ճնշելու։ Մեզ այսօր էլ ճնշում են Թուրքիան և Ադրբեջանը՝ մեր թշնամիները. հազարավոր, տարբեր տեսակի ճշումներ են գործադրում։ Դրանից ավելի՞ է ճնշում լինելու։
    21:05
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շատին բնակավայրում շչակ է գործարկվելու
    Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
    20:42
    17.02.22
    Ավելին