Լրահոս

2022-02-18
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կարևոր մանրամասներ է հրապարակել Ստամբուլյան խարտիայից
    Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կարևոր մանրամասներ է հրապարակել Ստամբուլյան խարտիայից
    10:00
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 17-ին, կազմել է 478.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.44 դրամ (նվազել է 1.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.60 դրամ (աճել է 0.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.30 դրամ (նվազել է 0.08 դրամով): © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/17/1207213/
    00:22
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի են Հայաստանի մարմնամարզության առաջնության հաղթողները
    Երկօրյա պայքարից հետո Հայաստանի մարմնամարզության առաջնության հաղթողները և մրցանակակիրները հայտնի են: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ով հավաքել է 80,7 միավոր և դարձել Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում 77,350 միավորով Գագիկ Խաչիկյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 15-ամյա Համլետ Մանուկյանը (76,2 միավոր): Ազատ վարժություններ ձևում 13.633 միավորով կրկին լավագույնը Արթուր Դավթյանն է: Վերջինս առաջին հորիզոնականը զբաղեցրեց նաև հենացատկերի, զուգափայտերի և պտտաձողի վարժություններում: Նժույգ-թափերի վարժության ոսկե մեդալակիրը Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն է, իսկ օղակներում լավագույնը Վահագն Դավթյանն է: Կանանց պայքարում ազատ վարժությունում առաջին տեղում Մանե Պողոսյանն է, հենացատկերում` Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում` Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա` Աննա Մանթաշյանը:
    00:18
    18.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Փրկարարները Սյունիքում 14 բեռնատար են դուրս բերել արգելափակումից
    Փրկարարները Սյունիքում բեռնատար ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ այսօր՝ ժամը 09:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա:
    00:04
    18.02.22
    Ավելին
2022-02-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել կենսաբանական երկրորդ կոլոքվիումը
    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, վերլուծական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Հովհաննիսյանի «Նանոբժշկություն` մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կենսաբանական երկրորդ կոլոքվիումը, տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։ «Տարբեր թեմաներով կոլոքվիումների անցկացումը նպատակ ունի խթանել տարբեր գիտական կենտրոններում աշխատող նույն ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը, ոլորտում առկա խնդիրների քննարկումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ ուսանողներին ու ասպիրանտներին հանդիպումներին մասնակից դարձնելու միջոցով»,- նշել է Գիտության կոմիտեի ներկայացուցիչ Միքայել Խանբեկյանը: Իր զեկույցում Աշխեն Հովհաննիսյանը շեշտել է, որ նանոտեխնոլոգիան հիմնարար և կիրառական գիտությունների ու տեխնոլոգիաների ոլորտ է, որը զբաղվում է հիմնավորումների տեսական, հետազոտական, վերլուծական և գործնական մեթոդներով: «Վերջին տասնամյակում շատ հետազոտողներ ակտիվորեն իրականացնում են տարբեր նանոմասնիկների (ՆՄ) սինթեզ: Նանոտեխնոլոգիաները վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդությունների թերապիայում գրանցում են լուրջ հաջողություններ, որի արդյունքում օգտագործվում է ՆՄ-երի հսկայական ներուժը պաթոգեն օջախի պատկերավորման, ախտորոշման, բուժման մեթոդների մշակման և բարելավման համար: Մեր կողմից նախագծվող մագնիսական դաշտով կառավարվող «միջուկ-թաղանթ» տիպի կենսահամատեղելի ՆՄ-ները, կկիրառվեն մագնիսական հիպերտերմիայում, քիմիաթերապիայում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) պատկերավորման մեջ, որպես դեղերի առաքման համակարգի կրիչներ և թերանոստիկ գործիքներ»,- ասել է նա: Նշենք, որ կենսաբանական թեմայով առաջին կոլոքվիումը կայացել է ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, իսկ հաջորդը տեղի կունենա ԵՊՀ-ում:
    23:50
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցին և պետական կառավարումն անջատ են միմյանցից, բայց ոչ հոգևորականը և պետական կառավարումը․ Արամ Վարդևանյան
    Հոգեւոր անձի առաջադրումը նախագահի պաշտոնում Սահմանադրության տեսակետից որեւէ խնդրի չի կարող հանգեցնել, քանի որ այստեղ հոգեւորականը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ որպես եկեղեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառանով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ նախագահի պաշտոնի համար լավագույն թեկնածուն կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը։ Պատգամավորը հիշեցրեց, որ նախագահ դառնալու համար Սահմանդրությունը պահանջում է լինել 40 տարին լրացած, անկուսակցական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կառաջնորդվի համապետական շահերով։ Հոգեւորականի առաջադրման համար Սահմանադրությունը որեւէ արգելք չի սահմանում։ «Այդպիսի տեսակետներ հնչեցին, թե Խղճի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքում ասվում է, որ եկեղեցին չի կատարում որեւէ պետական ֆունկցիա եւ արգելվում է, որ եկեղեցին մասնակցի պետական կառավարմանը, քանի որ եկեղեցին եւ պետական կառավարումն անջատ են միմյանցից։ Այստեղ փորձ է արվում նույնացնել մեծ հեղինակություն ունեցող հոգեւորականին եկեղեցու հետ, ինչ աբսուրդ է, որովհետեւ մենք այստեղ խոսում ենք անձի մասին, ոչ թե այն մասին, որ պետական կառավարումն իր վրա է վերցնում եկեղեցին»,- ասաց Վարդեւանյանը։ Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նույնիսկ եթե մարդկանց մոտ նախագահի պաշտոնին առաջադրված հոգեւորականը եւ եկեղեցին կարող են ասոցացվել, որեւէ վատ հետեւանք չի լինի՝ հաշվի առնելով եկեղեցու անգնահատելի դերը հայոց պատմության ընթացքում։ «Սրբազանն ունի արդեն իսկ այնպիսի հեղինակություն եւ կարողություն, որը կարող է միավորել իշխանությունների կողմից բաժանված սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակությունը ։ Ասոցացումը եկեղեցու հետ նույնը չէ, ինչ ասոցացումը ՀԱԿ-ի հետ, որի անդամակցությունն էլ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո՝ մի քանի օրվա ընթացքում, դադարեցվում է»։ Վարդեւանյանը միջազգային փորձում օրինակ բերեց Կիպրոսին եւ Նորվեգիային՝ ընդգծելով, որ այս երկրներում հոգեւորականները զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ։ Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը կարող է լինել, քանի որ նա կլինի անաչառ, եւ կվայելի համընդհանուր հարգանք։ «Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
    23:34
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով
    Հանրապետության տարածքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։ Մայրաքաղաքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    23:20
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին
    N զորամասում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Նորակոչիկներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:
    23:18
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քրիստինե Պեպելյանը որդու լուսանկարն է հրապարակել
    Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է որդու՝ Արեգի լուսանկարները՝ գրելով. «Երևանից Արեգիս նոր ընկերն էր եկել»։
    23:12
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչ հայկական ինքնաթիռները Եվրոպայի «սև ցուցակում» են, ԱՄՆ-ը ադրբեջանական ինքնաթիռներ է վարձում իր կարիքների համար
    Փետրվարի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը Ֆիլիպիններին է փոխանցել «Պֆայզեր» պատվաստանյութի լրացուցիչ 3.4 միլիոն դեղաչափ: Հրապարակմանը կից Պետդեպի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ էր ներկայացրել ֆիլիպինյան կողմի՝ ուղեբեռը ստանալու կադրերից: Վերը բերված լուսանկարում պատկերվածը բեռնափոխադրումներ իրականացնող «Silkway» ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռ է, որը ԱՄՆ կառավարությունը փաստորեն վարձել է, որ պատվաստանյութի նշված քանակը հասցնի տարբեր երկրներ, տվյալ դեպքում՝ Ֆիլիպիններ: Ադրբեջանական ավիացիան փաստացի այնպիսի հեղինակություն ունի, նրա որակն ու աշխատանքն այնքան բարձր են գնահատվում, որ ամերիկյան կողմը վարձում է նրանց ինքնաթիռներն իր կառավարության կարիքները հոգալու համար: Սա աղետ է, սակայն վստահ ենք, ազգային ինքնասիրությանը հասցված այս հերթական ապտակը հայրենի իշխանությունները կընդունեն քրիստոնեաբար՝ դեմ տալով մյուս այտը ևս: Իրականում այս կառավարության համար առավել բնորոշ է հայկական լայնաբովանդակ առածանու այս նմուշը՝ թքում են երեսներին, ասում են՝ օխա՜յ, անձրև է գալիս: Եվ սա՝ այն դեպքում, երբ մեր ինքնաթիռները գտնվում են եվրոպական երկրների «սև ցուցակում», այսինքն՝ մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի «գործուն ջանքերի» շնորհիվ հայկական ինքնաթիռները չեն կարողանում մուտք գործել Եվրոպայի օդային տարածք: Ավելին, իր պաշտոնավարման ահռելի ժամանակահատվածը հայրենի Դանիայում անցկացնող Տաթևիկ Ռևազյանը ու Քաղավիացիայի պետական կոմիտեն ընդհանուր առմամբ մատը մատին չեն տալիս, որ «սև ցուցակում» ընդգրկվելուց գրեթե երկու տարի անց հայկական ինքնաթիռներն այնտեղից դուրս բերելու գոնե փորձ կատարեն:
    23:10
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը վարել է ցեղասպան քաղաքականություն․ ՀՀ և ԱՀ ՄԻՊ
    Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները: Հայաստանի և Արցախի, ինչպես նաև միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ: Իրականում, տարիներով է վարվել հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ: Փաստացի, վարվել է ցեղասպան քաղաքականություն, որը շարունակվում է նաև ներկայում: Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը` ապահովելով նույնական վերարտադրություն հետագայում և ատելության տարածում հասարակությունում (հիմնավորվում է փաստերով): Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով: Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնացնելու համար։ Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ: Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ: 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում: Ուստի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլիացիայի վրա: Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքնվելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքերի համար: Այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
    23:06
    17.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Պատմական աղետ»՝ Բրազիլիայում. ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի
    Բրազիլական Պետրոպոլիսում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի։ 8-ը՝ երեխա է: Քաղաքում հայտարարված է արտակարգ դրություն: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը պատմական աղետ է անվանել ջրհեղեղը: Բրազիլիայում այս ծավալի տեղումներ չեն եկել վերջին 90 տարում:
    23:00
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արտակ Բեգլարյանը ներկա է եղել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացմանը
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացման արարողությանը: Պետական նախարարն իր երախտագիտությունն է հայտնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը», Արմաթի 500 խմբավարներին ու թիմի անդամներին Արցախում ծրագրի իրագործման համար: Կարևորելով ինժեներական կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ հանրապետությունում առանձին կազմակերպությունների կողմից գործադրվող ջանքերը՝ Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտել է բնագավառում պետական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև նոր, կենսունակ գաղափարների իրագործման հարցում իր պատրաստակամությունը: «Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- նշել է պետական նախարարը: Այնուհետև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների և աշակերտների հետ պետական նախարարն առավել հանգամանալից տեղեկացվել է աշխատարանի հնարավորությունների մասին, ոլորտի մասնագետների հետ քննարկել ապագա համատեղ ձեռնարկումների մանրամասները:
    22:57
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք՝ արցախցիներս, Արայիկ Հարությունյան ենք. Արցախում ֆլեշմոբ է սկսվել՝ ի պատասխան Բաքվի սպառնալիքներին
    Ի պատասխան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու Բաքվի սպառնալիքներին՝ Արցախում ֆլեշմոբ է սկսվել։ Հաջակցություն իրենց նախագահին՝ արցախցիները սոցցանցերում կիսվում են Արայիկ Հարությունյանի նկարով՝ գրելով. «Մենք՝ բոլորս Արայիկ Հարությունյան ենք»։ 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն Արայիկ Հարությունյանի և մի շարք հայ պետական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։ Իսկ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահին՝ որպես ռազմական հանցագործի։
    22:53
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատմությանը հայտնի է դեպք, երբ հոգևորականը դարձել է նախագահ և իսկապես օգտակար եղել պետության համար․ Արմեն Չարչյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա ասուլիսում նախ նկատել է, որ իշխանությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է մեկին, որը սահմանադրությամբ չի համապատասխանում այդ պաշտոնին, իսկ ՀԱԿ-ից դուրս է եկել ընդամենը օրերս, ապա առաջարկությամբ հանդես եկավ։ «Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով աջնորդվող նախագահ․ լավագույն տարբերակը կլիներ, այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որ կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել և փորձել միավորել մեր ազգին, պետք է փորձի մեր վտանգված ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել։ Այս առումով լավագույն տարբերակը Հայ Առաքելական Եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը։ Այդպիսի մարդիկ կան՝ հարգանք վայելող և ազգային շահերով առաջնորդվող։ Սա համարեք առաջարկ, և այս առաջարկի շուրջ հնարավոր է պայմանավորվել։ Այստեղ կլինի երկու հանգամանք՝ և՛ մարդ, և՛ ազգային ինստիտուտ»,- հայտարարել է Քոչարյանը։ «Yerevan.today»-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանից փորձել է պարզել, թե որքանով իրագործելի սցենար է սա, և արդյոք սա եկեղեցու միջամտություն չի լինի քաղաքականությանը։ Չարչյանը նախ հիշեցրել է, որ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին է, որ փաստացի ղեկավարել և առաջնորդել է երկիրը, այնուհետև նա ընդգծեց, որ պատմությունն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ սա աննախադեպ չէ և կարող է անգամ օրինակներով խոսել, որ հոգևորականը ստանձնել է երկրի նախագահի ղեկը և հենց միավորիչ դեր կատարել։ «Խոսքը Մակարիոս Երրորդի մասին է (Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս), որը եղել է Կիպրոսի հանրապետության առաջին նախագահը: Բարձրագույն աստվածաբանական կրթությամբ Մակարիոսը, որը 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել էր Կիպրոսի արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ), գլխավորելով կիպրական եկեղեցին, մեծ պայքար է տարել Կիպրոսի ազատության համար։ 1959 թվականի դեկտեմբերին, երբ տեղի ունեցան Կիպրոսում առաջին նախագահական ընտրությունները, արքեպիսկոպոս Մակարիոս Երրորդը մասնակցեց և ընտրվեց Կիպրոսի առաջին նախագահ։ Նրա պաշտոնավարման շրջանում հրահրվեցին զինված բախումներ թուրք և հույն բնակչության միջև։ Նա արեց ամեն ինչ Կիպրոսում մթնոլորտը թուլացնելու համար, չխանգարեցին նաեւ իր դեմ մի քանի մահափորձերը։ 1974 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվեց, ստիպված եղավ գաղթել Լոնդոն, բայց 1975-ին վերադարձավ Կիպրոս և նորից ստանձնեց նախագահությունը՝ կառավարելով արդեն հունական հատվածը մինչև մահ (1977թ.): Հանրության շրջանում այնպիսի հարգանք էր վայելում, որ նրա գլխավորած կոալիցիան 1976թ․ ընտրություններում ստացավ խորհրդարանում բոլոր տեղերը։ Նա միավորել էր լիբերալներին, կոմունիստներին և սոցիալ-դեմոկրատներին։ Նա լեզու գտավ կոմունիստների հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ԽՍՀՄ և դաշնակիցներ, որոնց օգնության համար դիմում էր Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ»,- պատմական ակնարկ է արել Չարչյանը՝ հավելելով, որ Մակարիոս Երրորդը ստացել է «Միջերկրական Կաստրո» մականունը։ Ամփոփելով խոսքը, Չարչյանը նկատել է, որ այսինքն անգամ կա օրինակ, երբ հոգևոր առաջնորդը դժվարին ժամանակներում ստանձնում է իշխանությունը, հարգանք է վայելում և կարողանում է հավասարակշռություն մտցնել, երկրի ներսում, խնդիրները կարգավորել։ «Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ եկեղեցու ներկայացուցչի ընտրել ՀՀ նախագահի պաշտոնում, հանրության բաժանված հատվածները միավորելու լավ ճանապարհ կարող է լինել։ Սա, ի դեպ, բնավ չի նշանակում, որ երկրի կառավարման ղեկը ստանձնում է եկեղեցին։ Ոչ, ստանձնում է ՀՀ քաղաքացի, որը հոգևորական է։ Հենց հոգևորականը կարող է ստանձնել այս անցումային-ճգնաժամային փուլում միավորողի դերը»,- եզրափակել է պատգամավորը։
    22:49
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աշխատում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառվեն․ Իտալիայի ԱԳ նախարար
    Իտալիան միջազգային իրավունքի պահպանման կողմնակից է, բայց դիվանագիտություն է բանեցնում՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումից խուսափելու համար, հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայո՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, ճեպազրույցի ժամանակ։ «Բոլորս աշխատում ենք ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծել, իսկ դա նշանակում է խուսափել ցանկացած տեսակի պատժամիջոցից»,- ասել է նա։ Լուիջի Դի Մայո հավելել է, որ Իտալիան Ռուսաստանին համարում է Եվրոպայի անվտանգության շուրջ երկխոսության մաս և երկու երկրների պատմականորեն լավ հարաբերությունները ծառայեցնում է այդ երկխոսության կայացման օգտին։
    22:45
    17.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Դոնեցկի բնակիչները պատերազմ են տեսնում. Ռուսաստան-Արևմուտք՝ կոշտ երկխոսություն
    Այսօր ավելի վաղը Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը անտեսել է Մոսկվայի առաջադրած կարմիր գծերը: ՆԱՏՕ-ն էլ Ուկրաինային վճռական աջակցություն է հայտնել: Միևնույն ժամանակ՝ Ուկրաինան Բելառուսի սահմանին ավելացրել է սահմանապահների թիվը: Ռուսական մամուլը գրում է, որ Ուկրաինան հրետակոծում է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունը:
    22:45
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն «փուռը» տվեց Փաշինյանին․ ի սկզբանե է որոշվել, որ Բանակի օր չի նշվելու
    Իշխանությունները փաստորեն ի սկզբանե են որոշած եղել, որ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը չի նշվելու, որևէ միջոցառում չի լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հանկարծակի վարակվելն ու «համավարակի» սրացումը պարզապես «կռուտիտներ» են, գրում է «Oragir.news»-ը։ Լրատվամիջոցը կառավարությանը տեղեկություն ստանալու վերաբերյալ պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով․ 1․ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ որևէ միջոցառում կառավարության կողմից նախատեսվե՞լ է ի սկզբանե։ 2. Այդ առիթով մրցույթներ հայտարարվե՞լ են, եթե հայտարարվել են, ապա ի՞նչ բնույթի միջոցառումներ են եղել, ի՞նչ կազմակերպություններ են մասնակցել, եղե՞լ են հաղթողներ։ Կառավարությունը հարցումը հասցեագրել է ՊՆ-ին, որտեղից էլ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը հետևյալ պատասխանն է տվել․ «Հայտնում եմ, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին նախատեսված միջոցառումը հետաձգվել է համաճարակի ակտիվացման պատճառով: Միջոցառման կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել»,- պատասխանել են ՊՆ-ից։ Պետական տոների միջոցառումները պլանավորվում են դեռևս 3-4 ամիս առաջ, դրանք իրականացնելու համար հայտարարվում են մրցույթներ, ընտրվում է հաղթող, որին էլ լրացուցիչ ժամանակ է պետք միջոցառումները կազմակերպելու համար։ Ստացվում է, որ ՊՆ-ն դեռ ամիսներ առաջ է կանխատեսել, որ «համավարակը սրանալու է», Փաշինյանն էլ «վարակվելու է», ուստի ժամանակին նույնիսկ մրցույթ չի հայտարարել։ Իրականում ՊՆ-ի այս պատասխանից ենթադրվում է, որ դեռևս ամիսներ առաջ էլ որոշում է կայացվել, որ Բանակի 30-ամյակը չպետք է նշվի, իսկ թե ի՞նչ պատճառով, միայն ենթադրել կարելի է։ Այդ միջոցառումները ոչ թե չեղարկվել են, այլ հետաձգվել, սակայն մինչև ե՞րբ են հետաձգվել, ՊՆ-ն չի նշում, ուստի պետք չէ զարմանալ, որ ՊՆ-ն որոշի Բանակի օրը նշել Վարդավառին կամ Սրբխեչին։ Հետաքրքիր է նաև, որ համավարակը նույնչափ «սուր» էր նաև Անկախության 30-ամյակի ժամանակ, սակայն դա Փաշինյանին չխանգարեց հայտնի «գունագեղը» նշել։
    22:39
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահրամ Դումանյանը պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանին պարգևատրել է գերատեսչության Ոսկե մեդալով
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է երաժշտագետ, բանագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը: Հայ երաժշտարվեստի զարգացման, սերունդների կրթման, դաստիարակման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բանագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով: Վաստակաշատ երաժշտագետին պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Նախարարությունը բարձր է գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունը, որ տասնյակ տարիներ իրականացնում եք երաժշտագիտության և բանագիտության ոլորտներում: Հանդիսանալով բազմաթիվ մասնագիտական գրքերի, թարգմանությունների հեղինակ` մինչ օրս շարունակում եք մեծագույն սիրով և պրոֆեսիոնալիզմով կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին` չխնայելով ջանք և եռանդ նրանց մասնագիտական կայացման գործում»,- ընդգծել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ այս պարգևը համեստ գնահատականն է վաստակաշատ մտավորականի կատարած մեծ աշխատանքին: Նախարարն Ալինա Փահլևանյանին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների առույգ կյանք և ստեղծագործական արգասաբեր գործունեություն: Ալինա Փահլևանյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ ծրագրերը բազմաթիվ են, և ուժերի ներածին չափով դրանք կիրականացվեն: «Կոնսերվատորիայում մենք ունենք շատ լավ գիտական ներուժ և ամեն ինչ կանենք ծրագրերը համատեղ իրականացնելու համար: Նշեմ, որ հրատարակում ենք ժողովրդական երգերի շարք. արդեն 15 հատոր հրատարակվել է, և մենք շարունակում ենք այդ շարքը, քանի որ աշխատանքը երբեք չի կարող կանգնել: Մենք ունենք ժողովրդական երաժշտությամբ, երաժշտագիտությամբ զբաղվող շատ լավ մասնագետներ, ուսանողներ, առանց որոնց ես կյանք չունեմ: Այդ իսկ պատճառով բոլոր այս հրաշալի մարդկանց հետ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես մեր տանը»,- եզրափակել է վաստակաշատ երաժշտագետը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ փաստել է Ալինա Փահլևանյանի անգնահատելի վաստակը և նշել, որ լինելով կոնսերվատորիայի հիմնասյուներից՝ նա միշտ արդիական է, բոլոր ժամանակներում՝ ժամանակակից: Ալինա Փահլևանյանը 1970 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում (բանագիտության ամբիոնի վարիչ՝ 1992 թվականից, պրոֆեսոր՝ 1996 թվականից): Ալինա Փահլևանյանի ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական բանագիտության տեսությանը: Հեղինակել է ««Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները» (2004 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորագիտության խնդիրները» (ռուսերեն, 2005 թ.) աշխատանքները, Հայրիկ Մուրադյանի կատարումներից վերլուծել և կազմել է «Հայրենի երգեր» ժողովածուն (1980 թ., 3-րդ հրատարակություն, 2018 թ.), «Հայկական ժողովրդական երգեր և նվագներ. Թալին» (1984 թ., 2-րդ հրատարակություն, 2012 թ., համահեղինակ), «Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդական և գուսանական երգերում» (1995 թ., համահեղինակ) ժողովածուները: Հրատարակել է ««Սասնա ծռեր» դյուցազնավեպը» (1996 թ., համահեղինակ), «Հայ ժողովրդական երգեր և նվագներ» մատենաշարը (2009 թ., 2013 թ., 2014 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորի ռիթմիկայի առանձնահատկությունները» (2014 թ.) դասագիրքը: Հեղինակ է նաև հանրակրթական դպրոցի երաժշտության դասագրքերի (I-VII դասարան) և մեթոդական ձեռնարկների: Ռուսերենից թարգմանել, խմբագրել և կազմել է «Արամ Խաչատրյան. նամակներ» (2003 թ.) ժողովածուն:
    22:30
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը
    #Հասարակություն 17 02 2022 Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը. oragir.news Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը. oragir.news Oragir.news-ը Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիները ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։ Հիշեցնենք, որ գործող իշխանությունները քրեականացրել են պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը, մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումների համար, այդ գործերը ստացել են ընդհանուր անվանում՝ «քֆուրի գործ», և կա արդեն «քֆուրի գործով» առաջին դատավճիռը։ Oragir.news-ը Ոստիկանությանը բառերի և արտահայտությունների ցանկ է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ստորև թվարկված արտահայտություններից որո՞նք կարելի է օգտագործել Նիկոլ Փաշինյանին բնութագրելիս, և դա չի դառնա քրգործի առիթ։ Նշենք, որ Ոստիկանությանը ուղարկել էինք Փաշինյանի հասցեին սոցցանցերում երբևէ հնչած արտահայտությունները։ Դրանք են․ 1․ Տավարի ցավ, 2․ Կով, 3․ Ոչխար, 4․ Դավաճան, 5․ Կապիտուլյանտ, 6․ Պիղծ, 7․ Սրբապիղծ, 8․ Հողատու, 9․ Բռնակալ, 10․ Քայլառաստ, 11․ Ֆուցըն, 12․ Մարդակեր, 13․ Բոզ, 14․ Առաջնացռուկի խլյակ, 15․ Բղջախոհ, 16․ Ծծան՝ տետրի ներդիրի իմաստով, 17․ Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով, 18․ Ազգակործան, 19․ Պատուհաս, 20․ Գառլախ, 21․ Չաթլախ, 22․ Քաղաքական տրյապկա, 23․ Անիծյալ, 24․ Չարի ծառա, 25․ Ստամբուլի բիճ, 26․ Բոզի տղա։ Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ «ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նյութերի նախապատրաստման, ինչպես նաև գործողության քրեաիրավական որակման հանգամանքը էականորեն կախված է կոնկրետ իրավիճակում դրսևորված արարքի առանձնահատկություններից՝ մասնավորապես տուժողի սուբյեկտիվ ընկալման և կատարողի կամարտահայտության ենթատեքստի կամ հասցեավորվածության աստիճանից»:
    22:23
    17.02.22
    Ավելին