Լրահոս
Տարածաշրջան
21:12
17.02.22
280

«Հայաստանի հետ սկսված գործընթացը կարևոր է». թուրք գործիչ

Img default alt hy

«Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: 

Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։ 

Այս համատեքստում նա, ի թիվս Արաբական Միացյալ Էմիրություններր, Իսրայելի և մյուս երկրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող երկխոսության գործընթացին: 

«Հայաստանի հետ սկսված գործընթաց կա: Դա էլ է կարևոր: Միայն Ծոցի կամ ԱՄԷ-ի պրիզմայով չնայենք: Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Իսրայելը, Լիբանանը բոլորը միասին դիտարկենք, ապա դա գործարար աշխարհի ճանապարհը բացող մոտեցում կլինի»,- ասել է Օլփաքը: