Լրահոս

2022-02-23
2022-02-22
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ է բռնկվել Փամբակի անտառպետության տարածքում
    Փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
    23:50
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը երեք հռչակագրերի արանքում. Արմեն Գևորգյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Telegram-ի իր ալիքում գրում է․ «Հայաստանը երեք հռչակագրերի արանքում. 44-օրյա պատերազմից հետո ավանդական դարձան ոչ միայն եռակողմ հայտարարությունները, այլև միջազգային տարբեր ձևաչափերում ընդունված հռչակագրերը։ Դրանցից կարևոր են երեք հռչակագրերը՝ 2021 թվականի հունիսին Շուշիում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվածը, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում թյուրքական պետությունների գագաթնաժողովում ընդունվածը և 2022 թվականի փետրվարին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվածը։ Ինչպես տեսնում եք, նրանց մեջ չկա մեկը, որին անմիջական մասնակիցը լինի Հայաստանը, բայց բոլորն էլ որոշակիորեն առնչվում են մեզ։ Հնարավոր է, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հռչակագիրը շուտով հայտնվի այս շարքում: Վերոնշյալ հռչակագրերում զգացվում է Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցային պայքարը տարածաշրջանում գլխավոր դերակատարի համար։ Ակնհայտ է, որ այս պայքարում վճռորոշ գործոնը Ադրբեջանի վրա առավելագույն ազդեցությունն է։ Այդ ազդեցության համար Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի՝ Հայաստանի հաշվին, իսկ Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին նոր առավելություններ ստանալ տարածաշրջանում՝ դարձյալ Հայաստանի հաշվին։ Միաժամանակ բաց է մնում հարցը՝ ի՞նչ է ստանալու Հայաստանը այս ամենից, իսկ ավելի ճիշտ՝ էլ ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը»։
    23:48
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերում է ակնկալում
    Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրսբերում, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունների բացում: «Ակնկալում ենք, որ հայկական կողմն ամբողջովին կիրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը», — շեշտել է Ալիեւը: Նա նշել է, թե այդ կետերը վերաբերվում են Ղարաբաղի տարածքից հայկական զորքերի դուրս բերմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ բոլոր հաղորդակցությունների բացմանը: Ըստ Ալիեւի՝ դա հայկական կողմի իրավական պարտավորություններից է եւ որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։ Ավելի վաղ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը հայտնել էր, որ մինչեւ այս տարվա հուլիս շահագործման կհանձնվի Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող 28 կմ երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհը, որը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղի) 6 գյուղերը։ Ըստ Մամեդովի՝ արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։
    23:39
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը պաշտպանում է իր իսկ ծառայողներին սպանդի ենթարկած ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիներից․ իրավաբան
    Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտպանում է իր իսկ ծառայողներին սպանդի ենթարկած ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիներից. Սա ապացուցվեց թե' երեկ, թե' քիչ առաջ, երբ ոստիկանությունը լկտիաբար և ապօրինի ձերբակալում էր ՀՅԴ ՀԵՄ անդամներին, այդ թվում` երիտասարդ աղջիկների: Այսուհետ ոչ մի ոստիկան թող չակնկալի Իմ կողմից հարգալից վերաբերմունք առ իրենց, քանի որ Ես չեմ կարող հարգել նրանց, ովքեր չեն հարգում սեփական ծառայակից ընկերների հիշատակը ու այն գաղափարը, հանուն որի նրանք ընկան: Ու քանի Ես կամ ու կա Իմ թշնամի այս ռեժիմը, ռեժիմի գլխավոր ծառա ոստիկանությունը գլխիկոր գալու է վարչական դատարանում Ինձ պարտվելու ու գլուխ կախ հեռանալու է: Այլ ասելիք չկա, ցտեսություն:
    23:34
    22.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոստիկանությունը կոպտորեն խոչընդոտել է «Երկիր Մեդիայի» լրագրողի աշխատանքը և բերման է ենթարկել
    Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։ Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ։ Լրագրողի պարտականությունները կատարելու պահին ոստիկանությունը խոչընդոտել է Երկիր Մեդիայի լրագրողի աշխատանքը և նրան ևս բերման է ենթարկել:
    23:20
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սաթիկ Սեյրանյանը շտապ գնում է ոստիկանություն
    Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այս պահին գնում է ոստիկանություն, որտեղ մինչ այժմ պահվում է ցույց լուսաբանելու համար բերման ենթարկված Անի Հայրապետյանը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից: Oragir.news-ը Սեյրանյանից մեկնաբանություն խնդրեց տեղի ունեցած վերաբերյալ, նա ասաց, որ գնում է ոստիկանություն: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/22/32714
    23:07
    22.02.22
    Ավելին
  • Իրավական
    ՊԵԿ-ը խախտում է ԵԱՏՄ օրենքները. ահազանգում է ընկերության ղեկավարը
    Ռեսպեկտ-Ռայթ ընկերության տնօրենը ահազանգում է, որ ՊԵԿ-ը խախատում է ԵԱՏՄ օրենքները: Գործարարի խոսքով՝ ինքը չի կարողանում ստանալ Հայաստան ներկրված բեռը, քանի դեռ հարկերը չի վճարել, մինչդեռ տեղեկություն ունի, որ ԵԱՏՄ օրենսդրությամբ՝ միության անդամ երկրներից ապրանք ներմուծելիս մեկ ամիս ժամկետ ունի ներկրողը հարկերը վճարելու համար։
    23:01
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թունավորում՝ շմոլ գազից․ 2 կանանց ու 3 երեխաների տեղափոխել են հիվանդանոց
    «Aravot.am»-ի տեղեկություններով՝ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ երեկ ժամը 06։20-ին Գյումրու հիվանդանոցներ են տեղափոխել Անի թաղամասի բնակիչների, որոնցից 3-ը դպրոցահասակներ են։ Երկու կանանց էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Խոսքը երկու ընտանիքների ու նրանց երեխաների մասին է։ Թե՛ Գյումրու «Մոր և մանկան» Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի ժ/պ-ը Հովհաննես Վարձելյանը, և թե՛ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել են, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց տուն են ուղարկել, ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել։
    23:00
    22.02.22
    Ավելին
  • Իրավական
    «Սիլվայի գործը» կգնա՞ ՍԴ. Դանիբեկյանի որոշումը՝ մարտի 1-ին
    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջորդել են ենթադրյալ կաշառքի գործով դիմել Սահմանադրական դատարան: Քրեական դատարանը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանել երկրորդ նախագահին ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը: Այս գործն արդեն ստացել է Սիլվայի գործ անունը, քանի որ կառուցված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիմքի վրա և, ըստ պաշտպանական թիմի՝ պարզ շարադրված չէ: Պահանջում են կասեցնել գործի վարույթը, մինչև բարձր դատարանը որոշում կկայացնի։ Կմերժի, թե կբավարարի դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանների միջնորդությունը, պարզ կլինի մարտի 1-ին:
    22:46
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական. Կարեն Ավագյան
    Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական: Սրանք մեր թշնամուն դարձրին հաղթած ու մեր դաշնակցի դաշնակիցը: Լուռ, առանց արձագանքի, առանց մեր դաշնակցի հետ խոսելու, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ իրենց իշխանության բերածների կողմից առաջադրած օրակարգից չեն շեղվել ու չեն շեղվելու: Մինչև վերջ Հայաստանն ու Արցախը թողնելու են մեն-մենակ, առանց դաշնակիցների, առանց օժանդակության ու փոխօգնության հնարավորության: Դրա փոխարեն իշխանազավթների տերերը իրենց խամաճիկների միջոցով առաջարկում են Հայաստանին ոչ միայն մոռանալ ինքնիշխան պետականության մասին, այլև զուգահեռ հաշտվել թուրքիայի ու ադրբեջանի մեր երկրում մշտական դարձող գերակայության հետ: Արդեն չորս տարի հրամայական դարձած իշխանազավթների հեռացումը այլևս սպառել է այն հետաձգելու կամ առկախելու բոլոր տեսակի արդարացումները: Մեր ուժերի միավորումը, մեր ազգային օրակարգի, մեր պետության վերականգնումը կսկսվի այն պահից, երբ թշնամու դրածո իշխանությունը Հայաստանում մնա միայն որպես վատ հիշողություն: Դրսի սպասարկու անհայրենիքների առօրյա միակ միսիան մեր պետության հյուծումն ու դրա վերականգնումն ի սպառ բացառելն է: Որքան էլ չուզեք հավատալ, դա այդպես է…»։
    22:31
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երկիր Մեդիայի» լրագրողը ցույց լուսաբանելու համար բերման է ենթարկվել
    Ոստիկանները ցույց լուսաբանելու համար բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին: Այս պահին ոստիկանության բաժնում են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը ու Քրիստինե Վարդանյանը: Լրագրողին իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար բերման ենթարկելը ակնհայը հանցագործություն է և բացահայտ ճնշում ազատ խոսքի և ԶԼՄ-ների նկատմամբ: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/22/32709
    22:17
    22.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Սա մեր պարտությունն ա. բողոքավորների կարծիքը՝ Երևան ադրբեջանցիների այցի մասին
    Պատերազմից 1 տարի 3 ամիս անց, քիմիական զենքով Արցախին հարվածած, մինչև հիմա 10-նյակ ռազմագերիներ բանտերում պահող ու, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, խոշտանգող Ադրբեջանից՝ պատվիրակություն կա Երևանում: Ադրբեջանցի պատգամավորները հավուր պատշաճի ընդունելության են արժանացել այստեղ:
    22:15
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
    Փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել է եղեգ (3 հա)։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/22/1207561/
    22:13
    22.02.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
    22:04
    22.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Փոխանցե՛ք Ալիևին, որ Ղարաբաղը եղել է, կա ու լինելու է հայկական. «Հայաստան» խմբակցությունը՝ ադրբեջանի պատվիրակներին
    «Իրևանից բարևներ՝ աշխարհի ադրբեջանցիներին»: Երևան ժամանած ադրբեջանցի Սոլթան Մամադովն է «Արցախը Ադրբեջան է» ետնանկարով իր թվիթերյան էջում այսպիսի գրառում արել՝ շնորհավորելով բոլոր ադրբեջանցիների «Ջրի չորեքշաբթին»։ Դա Ադրբեջանում թաթարներից յուրացված նախանովրուզյան տոն է՝ նվիրված ջրին։ Մեկնաբանություններում ադրբեջանցիները գրում են, թե «Երևանն Ադրբեջան է», թե իրենք վստահ են, որ «վերադառնալու են հայրենի Երևան»: Հենց այս պահին էլ Սյունիքի ու Գեղարքունիքի որոշ հատվածներ օկուպացրած պահող Ադրբեջանի ներկայացուցիչները Եվրանեսթի նիստին հայտարարել են, թե ուզում են՝ բոլորը խաղաղության մեջ ապրեն:
    22:02
    22.02.22
    Ավելին