Լրահոս
Հայաստան
10:25
23.02.22
267

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ․ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։