Լրահոս
Տարածաշրջան
23:39
22.02.22
266

ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերում է ակնկալում

Img default alt hy

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրսբերում, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների բացում:

«Ակնկալում ենք, որ հայկական կողմն ամբողջովին կիրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը»,- շեշտել է Ալիևը:

Նա նշել է, թե այդ կետերը վերաբերվում են Ղարաբաղի տարածքից հայկական զորքերի դուրս բերմանը, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցությունների բացմանը: Ըստ Ալիևի՝ դա հայկական կողմի իրավական պարտավորություններից է և որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։

Ավելի վաղ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը հայտնել էր, որ մինչև այս տարվա հուլիս շահագործման կհանձնվի Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող 28 կմ երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհը, որը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղի) 6 գյուղերը։

Ըստ Մամեդովի՝ արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։