Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
23.02.22
191

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Ժողովուրդ»

ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Այս փոփոխությունն այն բանի համար է, որ Ն. Փաշինյանը ունենա անձնական նախարար, որը ամբողջությամբ կտիրապետի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իրավիճակին՝ ենթարկվելով բացառապես իրեն:

«Հրապարակ»

Իշխող ՔՊ խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն է։

«Ժողովուրդ»

Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը կասեցվել է:

«Հրապարակ»

Արաբական «Մասդար » ընկերությունը, որը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի քավորությամբ նախագծեր է իրականացնելու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում, բուռն համագործակցություն է ծավալում նաեւ Ադրբեջանի հետ, ընդ որում՝ հենց Արցախի տարածքում:

«Ժողովուրդ»

ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ: