Լրահոս
2022-02-22
-
Հասարակական28-ամյա կալանավորը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորումՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ Օշական գյուղում) ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ: Վերջինս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, այսպես կոչված, «կարգուկանոն» պահպանելու նպատակով տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, մասնավոր հարցերին առնչվող վեճերն ու խնդիրները լուծելու համար տվել է հանձնարարականներ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող հիշյալ անձը քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է քրեակատարողական հիմնարկում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից: Ավելին, տարբեր անձինք ևս, ստանալով և կատարելով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Օշականի բնակիչ հանդիսացող և կալանքի տակ գտնվող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5֊րդ կետերով, երկու քաղաքացիական անձի՝ 223.4-րդ հոդվածի 1 ին մասով, ևս մեկ կալանավորի՝ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.4-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին21:5322.02.22 -
ՔաղաքականՌուսաստանն Արցախը կճանաչի, եթե Ալիևը մերժի Պուտինին. քաղաքագետՊաշտոնական Երևանն առայժմ չի մեկնաբանում Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու՝ Պուտինի որոշումը: «Ռուսաստանին աջակցելու հերթը Հայաստանինն է»,-հայտարարել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Սպաները կարծում են՝ ժամանակն է հստակեցնելու, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները և որն է Հայաստանի իրական քաղաքական ուղղվածությունը:Ավելին21:4522.02.22 -
ՀայաստանՀայաստան ժամանած ադրբեջանցիների դեմ իրականացված ակցիայի մասնակիցները անազատության մեջ ենՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ մեր իրականացրած ակցիային։ Երիտասարդական միության տասնայկից ավելի անդամներ ապօրինի բերման են ենթարկվել։ Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։ Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ։Ավելին21:3922.02.22 -
ՄիջազգայինԼենինի անվան Ուկրաինա. Պուտինի պատմական էքսկուրսն ու աննախադեպ պատժամիջոցների սպառնալիք արևմուտքիցԱրևմուտք-արևելք բաժանարար գծերը խորացել են Պուտինի որոշումից հետո: Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ արդեն միաձայն վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի հրամանագիրը: Դաշնության արտգործնախարարությունը կոչ է արել այլ պետություններին ևս ճանաչել այդ շրջանները որպես անկախ հանրապետություններ: Սիրիան, Կուբան, Վենեսուելան, ևս մի քանի երկիր հայտարարել են, որ պատրաստ են ճանաչման:Ավելին21:3422.02.22 -
ՄիջազգայինՊայթյուններ, զոհեր ու հրավառություն. Դոնբասում կռիվ է ու տոնԴոնեցկը ամբողջ գիշեր հրավառությամբ ու ռուսական եռագույնով տոնել է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու՝ Պուտինի որոշումը: Կեսգիշերին մոտ մեկ ստորագրությամբ լրացուցիչ մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք, 4 միլիոն բնակչություն և հսկայական ռեսուրսներ մոտեցրեց իր պետությանը Վլադիմիր Պուտինը: Սա նշանակում է, որ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ հակառակը: Դեռ դժվարանում են գնահատել փորձագետները: Ռուսաստանի դաշնային խորհուրդը թույլատրել է նախագահ Պուտինին անհրաժեշտությա դեպքում զինուժ մտցնել Դոնբաս: Գիշերը հրավառություն անող Դոնեցկում ոչ միայն ուրախություն, այլև արկեր են պայթել: Լրատվամիջոցները հայտնում են զոհերի ու վիրավորների մասին: Տեղեկություն կա, որ 2018-ից հետո առաջին անգամ Ուկրաինան Դոնեցկին հարվածել է Գրադով:Ավելին21:1522.02.22 -
ՀասարակականՔանի հայ գերի կա Ադրբեջանի բանտում. ի՞նչ է անում պետությունը նրանց վերադարձի համարՀաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անցած տարի դեկտեմբերի 8-ին հավասարության նշան էր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայցի ապահովման միջոց կիրառելով նաև ՀՀ-ի նկատմամբ, այդպիսով` մերժելով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին ազատ արձակել։ «Oragir.news»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասել է, որ այդ որոշումից հետո այլ գործընթացներ կան, բայց մենք բավարարում չենք ունեցել։ Ըստ Սահակյանի` այս պահին, պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտում կա 38 գերի, ոչ պաշտոնական տվյալներով` ևս 80 հոգի։ «Ընթացող դատավարություններ կան, բայց չեմ կարծում, որ նոր ատյանի են այս խնդրով դիմելու։ Մենք առնվազն նման միջոցներ չունենք` անհատական գանգատի շրջանակում, պետությունն էլ`չեմ կարծում»,- ասել է իրավապաշտպանը։ Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Հայաստանից պահանջել էր կանխել խտրականության որոշ դրսևորումներ ադրբեջանցիների հանդեպ։ Ադրբեջանից ևս պահանջել էր կանխել հենց պաշտոնյաների ներգրավվածությամբ խտրականությունը հայերի նկատմամբ։Ավելին20:4222.02.22 -
ՀասարակականՈրպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը հայտնաբերվել է․ ոստիկանությունՈստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը փետրվարի 1-ից Արցախի Հանրապետությունում է՝ ստացիոնար բուժման մեջ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Հանգամանքները պարզվում են։Ավելին20:3822.02.22 -
ՀայաստանԱդրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը․ ՀՀ ԱԳՆՕրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում: Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:Ավելին20:3722.02.22 -
ՀայաստանԱդրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիա անող ՀՅԴ ՀԵՄ անդամներին բերման են ենթարկելՔիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ անդամներին, որոնք «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի տարածքում իրենց բողոքն էին փորձում արտահայտել ադրբեջանցի պատգամավորների Երեւան այցի դեմ։Ավելին20:2722.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի Գերագույն Ռադային ներկայացվել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծՈւկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծը։ «Ուկրաինան պետք է դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսօր շտապ կերպով Գերագույն Ռադային եմ ներկայացրել համապատասխան որոշման նախագիծը»,- գրել է պատգամավորը Տելեգրամի իր ալիքում՝ Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելով Ուկրաինայի դեմ «ագրեսիայի», Ղրիմն «օկուպացնելու», Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու համար։ «Երեկվա իր որոշմամբ Պուտինը, փաստացի, ինքը դադարեցրեց մեզ հետ դիվանագիտական հարաբերությունները»,- գրել է պատգամավորը և Ռադային առաջարկել շտապ կարգով քննարկել իր ներկայացրած նախագիծը։ Նշենք, որ նախօրեին էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտարարել, որ Կիևը դիտարկում է Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։Ավելին20:2122.02.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանը Լիտվայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակելՀՀ նախագահի հրամանագիրը Լիտվայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հովհաննես ԻԳԻԹՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):Ավելին20:1522.02.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Ալիևը «Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր» են ստորագրելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին «Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր» են ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հռչակագրի ստորագրմամբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր փուլ է սկսվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ հռչակագիրը մեծ ծավալ ունի, բաղկացած է 40-ից ավելի կետից և առնչվում է Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցության կարևորագույն ոլորտներին, այն կարևոր նշանակություն է ունենալու երկու երկրների ապագա հարաբերություններում։ Ալիևը նշել է նաև, որ փաստաթուղթը «միանշանակ, շատ դրական նշանակություն կունենա» ոչ միայն երկու երկրների փոխգործակցության, այլև «տարածաշրջանային անվտանգության» համար։Ավելին20:1222.02.22 -
ՀասարակականԻշխանությունները փոփոխվող են, իսկ պետությունը պիտի գործի` անկախ օրվա իշխանությունից․ Հռիփսիմե ՍտամբուլյանԻշխող խմբակցության երկակի ստանդարների քաղաքականությունը ամենօրյա ռեժիմով կատարելագործվում է` էլ ավելի խեղաթյուրելով այն կառուցակարգերը, որոնք ընկած են այս կամ այն ոլորտը կանոնակարգող օրենսդրության հիմքում, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ «Ասվածի վառ վկայությունն այսօրվա հանձնաժողովի նիստն էր, որտեղ ներկայացնում էի ՀՌՀ անդամի մեր թեկնածուին: Ուզում եմ հատուկ հանձնաժողովի անհանգիստ պատգամավորների համար պարզաբանել. 1.Պետք է հստակ տարանջատել քաղաքական նպատակահարմարությունն ու պետական ինստիտուտների աշխատանքի պարալիզացումը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմության նպատակը երբևէ չի եղել պետական ինստիտուտների պարալիզացումը: Ուստի իշխանությունները փոփոխվող են, իսկ պետությունը պիտի գործի` անկախ օրվա իշխանությունից, նրա նպատակներից, գերակայություններից, խնդիրներից և այլն: Հաշվի առնելով նաև, որ ՀՌՀ-ն ապաքաղաքական կառույց է, ուստի այդ կառույցում թեկնածու առաջադրելու հանգամանքը ոչ մի կերպ չի կարելի նույնացնել մնացած դեպքերում տեղ գտած ու հիմնավորված բոյկոտների հետ: 2.Հավանություն տալ թեկնածուի ներկայացրած տեսլականին և չընտրել վերջինիս` միայն կոնկրետ քաղաքական ուժի ներկայացմամբ պայմանավորված, նշանակում է ևս մեկ անգամ հաստատել հանգամանքն առ այն, որ իշխող թիմը ոչ թե ինքնավար մարմինները պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, այլ դրանք քպականացնելու նպատակ ունի: Ի դեպ, պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, որպեսզի քաղաքական պատեհապաշտության արդյունքում կայացված որոշումների՝ դատարանի կողմից չեղարկումը չառաջացնի «ոնց են անելու» հարցի պատասխանը չգտնելու բարդություններ»:Ավելին20:0522.02.22 -
ԱռողջապահականՔովիդով հիվանդ երեք երեխա վերակենդանացման բաժնում է. Հայաստան է թափանցել անտեսանելի ՕմիկրոնըՄեր երկրում քովիդ-ճգնաժամը կարող է խորանալ, քանի որ Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն»-ի «BA.2» ենթատեսակը: Այն ավելի վարակիչ է, և հիվանդության ավելի ծանր ընթացք ունի: Հայտնի չէ, այն, որ հենց այս պահին երեք վարակակիր երեխա վերակենդանացման բաժանմունքում է՝ կապ ունի՞ նոր ենթատեսակի հետ:Ավելին19:4922.02.22 -
Կրթություն և գիտությունՏեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը: Ներկայացվել են կրթության զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով ծրագրի նախագիծը, նշել է, որ դրա կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց:Ավելին19:4722.02.22 -
ՄիջազգայինԴոնբասը պաշտոնապես անկախ է. ՌԴ խորհրդարանի երկու պալատները վավերացրել են Պուտինի հրամանագիրըԱրևմուտք-արևելք բաժանարար գծերը խորացել են Պուտինի որոշումից հետո: Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ արդեն միաձայն վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի հրամանագիրը: Դաշնության արտգործնախարարությունը կոչ է արել այլ պետություններին ևս ճանաչել այդ շրջանները որպես անկախ հանրապետություններ: Սիրիան, Կուբան, Վենեսուելան, ևս մի քանի երկիր հայտարարել են, որ պատրաստ են ճանաչման:Ավելին19:4422.02.22 -
ՀասարակականՈւմ է պատկանում ադրբեջանցիներին հաց չտված «Յասաման» ռեստորանը«Յասաման» ռեստորանն այսօր հրաժարվել է կազմակերպել Եվրանեսթի՝ Հայաստան եկած պատվիրակների համար նախատեսված ճաշկերույթը, այլ կերպ ասած՝ ռեստորանը հրաժարվել է հաց տալ Հայաստան եկած ադրբեջանցի երկու պատգամավորներին։ «Oragir.news»-ը գրում է, որ ռեստորանը պատկանում է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի ընտանիքին։ Լրատվամիջոցը փորձել է տեղեկությունը ճշտել Գուլոյանից, բայց նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր շնորհակալություն են հայտնել այդ ռեստորանին՝ ադրբեջանցիներին չկերակրելու համար։Ավելին19:3922.02.22 -
ՀասարակականՇուշիից ու Հադրութից տեղահանված, 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք սեփական բնակարան կունենաՍտեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝ սպասում է իր հասցեատերերին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները:Ավելին19:3822.02.22 -
ՄիջազգայինԶելենսկին Էրդողանին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի որոշումը դատապարտելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման հարցը, ինքը երախտիք է հայտնել Թուրքիայի նախագահին՝ Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար։ «Հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Ռեփեթ Էրդողանի հետ, երախտագիտություն հայտնեցի Ռուսաստանի վերջին սադրիչ որոշումից հետո Ուկրաինայի դիրքորոշմանն աջակցելու համար։ Նաև շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների՝ Ուկրաինայի, Թուրքիայի Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությանն աջակցելու համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Զելենսկին։Ավելին19:3222.02.22