Լրահոս
2022-02-23
-
ՀասարակականԶերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց. ԲԴԽԲարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել։ «Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին բազմիցս կոչ է արել դատական իշխանության վերաբերյալ իրենց հանրային հայտարարություններում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն ու հավասարակշռվածություն՝ բացառելու համար նրանց գնահատողական խոսքում վիրավորական, հեղինակազրկող կամ նսեմացնող որևէ արտահայտություն։ Մինչդեռ դատական իշխանության շուրջ վերջին շրջանում ծավալվող հանրային քննարկումները պահանջում են, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդը կրկին ընդգծի դատական իշխանության հեղինակության բարձրացման, հանրային վստահության ամրապնդման հարցում յուրաքանչյուրի՝ հատկապես գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, իրավաբանական համայնքի անդամների և դատավորների անձնական պատասխանատվության կարևորությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը ևս մեկ անգամ պահանջում է պաշտոնատար անձանցից և քաղաքական գործիչներից դատական իշխանության հասցեին անգամ քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ, հիմնվել միայն փաստերի վրա և զերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց։ Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը կարևորելով դատավորների՝ բացառապես արդարադատություն իրականացնելու առաքելությունից չշեղվելու անհրաժեշտությունը՝ անընդունելի է համարում նրանց գործողություններով կամ հրապարակային հայտարարություններով քաղաքական չեզոքության վտանգավոր սահմանագծին մոտենալու հնարավորությունը և կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես դատավորի էթիկայի և վարքագծի կանոնների խախտում։ Խիստ մտահոգիչ են նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչների՝ վերջին շրջանում դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող, նսեմացնող և վիրավորական բնույթ կրող հայտարարությունները։ Բարձրագույն դատական խորհուրդը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը պետք է լինի բացառապես մասնագիտական և էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ, ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու, դատարանը վարկաբեկելու հաշվին և կոչ է անում նրանց առավել բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց հրապարակային ելույթներին, գնահատականներին և որակումներին», - նշված է հայտարարությունում։Ավելին17:5923.02.22 -
ՀայաստանԱլիևի վախերը և համաձայնեցված պլանը Հայաստանի իշխանության հետԱդրբեջանի կողմից Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը ադրբեջանական իշխանության վախերի մասին է վկայում,- «news.5tv.am»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ «Ալիևը լավ հասկանում է՝ Հայաստանում կան երկու ղեկավարներ, որոնք ազգային-ազատագրական ճակատ ստեղծելու ունակ են, և երկուսն էլ կարող են Արցախի հարցում կտրուկ և հայանպաստ քայլեր կատարել»,- նկատել է ադրբեջանագետը: Ըստ նրա, Ադրբեջանում տեսնում են, որ կան հայեր, որոնք չեն համակեպվել 44-օրյա պատերազմի արդյունքի հետ և ամեն ինչ անելու են Արցախի ճակատագիրը լուսավոր և տեսանելի դարձնելու համար։ Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանի իշխանության և կապիտուլիացիա ստորագրած իշխանության միջև կա համաձայնեցված գործողությունների պլան։ «Սա միակ դեպքը չէ, երբ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում որևէ ներքաղաքական գործողություն կապված է Ադրբեջանի հայտարարությունների հետ։ Ադրբեջանի իշխանությունը ամեն բան անում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի համար չդառնան հավաքական կերպարներ։ Դա փորձում է անել նրանց պախարակելու ճանապարհով»,- կարծիք է հայտնել Դավթյանը: Նա պնդել է՝ նույն բանն անում է նաև Հայաստանի իշխանությունը: «Օրինակ, անհիմն մեղադրանքներ են առաջադրում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, փորձում են տարբեր մեթոդներով հնարավորինս ճնշել, կամ ստիպել, որ մարդիկ հետ կանգնեն իրենց սկզբունքներից։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ մարդիկ հակված են ցույց տալու հակառակը»,- ասել է Գառնիկ Դավթյանը: Ադրբեջանագետի կարծիքով՝ Բաքուն փորձում է խոչընդոտել իշխանափոխությանը Հայաստանում, որտեղ ազգային ուժերը շուտով կարող են համախմբվել «կապիտուլյանտ իշխանությանը» հեռացնելու նպատակի շուրջ: Աննա Խաչատրյան, «news.5tv.am»Ավելին17:5423.02.22 -
ԱրցախՄարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:Ավելին17:4923.02.22 -
Միջազգային5 ժամ Պուտինի հետ և Ալիևը գոհ է. Բաքու-Մոսկվա դաշնակցային հռչակագիրը5 ժամ Պուտինի հետ և Ալիևը գոհ է. Բաքու-Մոսկվա դաշնակցային հռչակագիրըԱվելին17:4223.02.22 -
ՀասարակականԱյս պահի դրությամբ ԱԱԾ-ն տեղեկություն չունի, որ քաղաքական գործիչներն անցնում են պատերազմի օրերին պետական դավաճանության կամ լրտեսության գործովԱզգային անվտանգության ծառայությունում տեղեկություն չկա, որ քաղաքական գործիչներն անցնում են պատերազմի օրերին պետական դավաճանության կամ լրտեսության գործով։ «Այս պահի դրությամբ նման տեղեկատվության չենք տիրապետում, նման տեղեկատվություն չունենք, որ քաղաքական գործիչներ եղել են»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր բացահայտելուն պես ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկատվություն կտրամադրի։ Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Փետրվարի 17-ին ԱԱԾ-ն պատերազմի ժամանակ պետական դավաճանության ու լրտեսության հերթական դեպքի մասին էր հաղորդել։ Փետրվարի 10-ին ԱԱԾ-ն հաղորդել էր նաև, որ չեզոքացրել է ՀՀ-ում գործող լրտեսական ցանցի գործունեությունը. զինվորականները գաղտնի տեղեկություններ են հաղորդել, ձերբակալվել է 19 մարդ։Ավելին17:3723.02.22 -
ՀայաստանՈչ թե ազատվեն ծառայությունից, այլ ծառայեն ՊՆ-ում կամ ԳՇ-ում․ ի՞նչ է առաջարկում Տիգրան ԱբրահամյանըՈչ թե ազատվեն ծառայությունից, այլ ծառայեն ՊՆ-ում կամ ԳՇ-ում․ ի՞նչ է առաջարկում Տիգրան ԱբրահամյանըԱվելին17:3223.02.22 -
ՄիջազգայինԹուրքիան պատրաստ է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները․ Էրդողանը փակագծեր է բացելԹուրքիան պատրաստ է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները․ Էրդողանը փակագծեր է բացելԱվելին17:0623.02.22 -
ՀայաստանԱդրբեջանական կողմը խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲԱդրբեջանական կողմը խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲԱվելին16:5023.02.22 -
ՀայաստանՇուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ․ Արմեն Գևորգյանի ուշագրավ գրառումըՇուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ․ Արմեն Գևորգյանի ուշագրավ գրառումըԱվելին16:4323.02.22 -
ԱրցախԱդրբեջանի սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին. հայտարարությունԱդրբեջանի սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին. հայտարարությունԱվելին16:2523.02.22 -
ՔաղաքականԱդրբեջանցի պատգամավորի ցինիկ գրառումը՝ Երևանից (Լուսանկար)Ադրբեջանցի պատգամավորի ցինիկ գրառումը՝ Երևանից (Լուսանկար)Ավելին15:5223.02.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցներիԱլեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցներիԱվելին15:4823.02.22 -
ՄիջազգայինԱյսօրվանից Ուկրաինայում արտակարգ դրություն է սահմանվում․ սկսվել է զորակոչըԱյսօրվանից Ուկրաինայում արտակարգ դրություն է սահմանվում․ սկսվել է զորակոչըԱվելին15:3123.02.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ամբողջ Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել | 23.02.2022Հայլուր 15:30 Ամբողջ Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել | 23.02.2022Ավելին15:2223.02.22 -
ՏարածաշրջանԲաքվի հիստերիան չուշացավ․ Մոսկվայից պահանջում են չհիշատակել Նախիջևանը որպես Արևելյան Հայաստանի մասԲաքվի հիստերիան չուշացավ․ Մոսկվայից պահանջում են չհիշատակել Նախիջևանը որպես Արևելյան Հայաստանի մասԱվելին15:1123.02.22 -
ՀայաստանԹույլ մի՛ տվեք թուրքերին հող գնել Հայաստանում. սահմանե՛ք մաքսատուրքեր թուրքական ապրանքների ներմուծման վրա. ՍասունյանԹույլ մի՛ տվեք թուրքերին հող գնել Հայաստանում. սահմանե՛ք մաքսատուրքեր թուրքական ապրանքների ներմուծման վրա. ՍասունյանԱվելին15:0323.02.22 -
ՀայաստանԻշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին. ՀՅԴ ներկայացուցիչներԻշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին. ՀՅԴ ներկայացուցիչներԱվելին14:4123.02.22 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսահակյան-Թամանյան խաչմերուկումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսահակյան-Թամանյան խաչմերուկումԱվելին14:3823.02.22 -
ՏարածաշրջանՀայ ժողովրդի միավորումը Ռուսական կայսրության կազմում․ ՌԴ ԱԳՆ-ն պատմական փաստ է հրապարակելՀայ ժողովրդի միավորումը Ռուսական կայսրության կազմում․ ՌԴ ԱԳՆ-ն պատմական փաստ է հրապարակելԱվելին14:2323.02.22 -
ՄիջազգայինՊետդումայում կոչ են անում Փետրվարի 23-ի հանգստյան օրը չեղարկել քաղաքացիների մի մասի համարՊետդումայում կոչ են անում Փետրվարի 23-ի հանգստյան օրը չեղարկել քաղաքացիների մի մասի համարԱվելին14:0423.02.22