Լրահոս
Հասարակական
23:00
22.02.22
272

Թունավորում՝ շմոլ գազից․ 2 կանանց ու 3 երեխաների տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

«Aravot.am»-ի տեղեկություններով՝ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ երեկ ժամը 06։20-ին Գյումրու հիվանդանոցներ են տեղափոխել Անի թաղամասի բնակիչների, որոնցից 3-ը դպրոցահասակներ են։ Երկու կանանց էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ 

Խոսքը երկու ընտանիքների ու նրանց երեխաների մասին է։ 

Թե՛ Գյումրու «Մոր և մանկան» Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի ժ/պ-ը Հովհաննես Վարձելյանը, և թե՛ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել են, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց տուն են ուղարկել, ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել։