Լրահոս
Հայաստան
23:20
22.02.22
425

Ոստիկանությունը կոպտորեն խոչընդոտել է «Երկիր Մեդիայի» լրագրողի աշխատանքը և բերման է ենթարկել

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը, ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով, խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։

«Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ»,- հայտնում է ՀԵՄ ԵՄ վարչությունը։

Լրագրողի պարտականությունները կատարելու պահին ոստիկանությունը խոչընդոտել է «Երկիր Մեդիայի» լրագրողի աշխատանքը և նրան ևս բերման է ենթարկել:

Այս պահին ոստիկանությունում են գտնվում դաշնակցական տասնյակ երիտասարդներ, որոնց ևս բերման են ենթարկել։