Լրահոս
Հասարակական
23:34
22.02.22
432

Ոստիկանությունը պաշտպանում է իր իսկ ծառայողներին սպանդի ենթարկած ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիներից․ իրավաբան

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտպանում է իր իսկ ծառայողներին սպանդի ենթարկած ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիներից, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։

«Սա ապացուցվեց թե' երեկ, թե' քիչ առաջ, երբ ոստիկանությունը լկտիաբար և ապօրինի ձերբակալում էր ՀՅԴ ՀԵՄ անդամներին, այդ թվում` երիտասարդ աղջիկների:

Այսուհետ ոչ մի ոստիկան թող չակնկալի Իմ կողմից հարգալից վերաբերմունք առ իրենց, քանի որ Ես չեմ կարող հարգել նրանց, ովքեր չեն հարգում սեփական ծառայակից ընկերների հիշատակը ու այն գաղափարը, հանուն որի նրանք ընկան:

Ու քանի Ես կամ ու կա Իմ թշնամի այս ռեժիմը, ռեժիմի գլխավոր ծառա ոստիկանությունը գլխիկոր գալու է վարչական դատարանում Ինձ պարտվելու ու գլուխ կախ հեռանալու է:

Այլ ասելիք չկա, ցտեսություն»: