Լրահոս
Հասարակական
22:02
22.02.22
271

Փոխանցե՛ք Ալիևին, որ Ղարաբաղը եղել է, կա ու լինելու է հայկական. «Հայաստան» խմբակցությունը՝ ադրբեջանի պատվիրակներին

«Իրևանից բարևներ՝ աշխարհի ադրբեջանցիներին»: Երևան ժամանած ադրբեջանցի Սոլթան Մամադովն է «Արցախը Ադրբեջան է» ետնանկարով իր թվիթերյան էջում այսպիսի գրառում արել՝ շնորհավորելով բոլոր ադրբեջանցիների «Ջրի չորեքշաբթին»։ Դա Ադրբեջանում թաթարներից յուրացված նախանովրուզյան տոն է՝ նվիրված ջրին։ Մեկնաբանություններում ադրբեջանցիները գրում են, թե «Երևանն Ադրբեջան է», թե իրենք վստահ են, որ «վերադառնալու են հայրենի Երևան»:

Հենց այս պահին էլ Սյունիքի ու Գեղարքունիքի որոշ հատվածներ օկուպացրած պահող Ադրբեջանի ներկայացուցիչները Եվրանեսթի նիստին հայտարարել են, թե ուզում են՝ բոլորը խաղաղության մեջ ապրեն: