Լրահոս
Հայաստան
22:13
22.02.22
205

ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Img default alt hy

Փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 18։04-ին։

Այրվել է եղեգ (3 հա)։