Լրահոս
Հայաստան
00:18
23.02.22
968

ԹԱՐՄԱՑՈՒՄ. բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը կոտրվել է

Img default alt hy

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Կարմիրբերետավորների բիրտ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը կոտրվել է:

Շտապ օգնության մեքենայով նրան հիվանդանոց են տեղափոխել:

Այսօր ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, դաշնակցական շուրջ 26 երիտասարդի են բերման ենթարկել Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու համար:

Բերման է ենթարկվել նաև ակցիան լուսաբանող Երկիր մեդիայի լրագրողը: Այս պահին նրանք դեռ Ոստիկանության կենտրոն բաժանմունքում են: