Լրահոս
Իրավական
22:46
22.02.22
262

«Սիլվայի գործը» կգնա՞ ՍԴ. Դանիբեկյանի որոշումը՝ մարտի 1-ին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջորդել են ենթադրյալ կաշառքի գործով դիմել Սահմանադրական դատարան: Քրեական դատարանը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանել երկրորդ նախագահին ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը:

Այս գործն արդեն ստացել է Սիլվայի գործ անունը, քանի որ կառուցված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիմքի վրա և, ըստ պաշտպանական թիմի՝ պարզ շարադրված չէ: Պահանջում են կասեցնել գործի վարույթը, մինչև բարձր դատարանը որոշում կկայացնի։ Կմերժի, թե կբավարարի դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանների միջնորդությունը, պարզ կլինի մարտի 1-ին: