Լրահոս

2022-02-23
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Քոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումից
    Քոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումից Երեկ Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին։ Ու մինչ հասարակության որոշ հատվածներ վրդովված ակնկալում են, որ Պուտինը մեզանից ավելի հայ պետք է լիներ, ՀՀ ԱԳՆ-ն ստորագրված հռչակագիրը ողջունեց եւ տեղավորեց «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ։ Չընդարձակվելով հռչակագրի 4 տասնյակից ավել կետերի մեջ, փաստելով միայն, որ հերթական անգամ այս իշխանությունների օրոք արձանագրվեց Հայաստանի՝ գործոնից՝ գործիք դառնալու սրընթաց փոխատեղումը, արձանագրենք, որ կային ժամանակներ, երբ Հայաստանը ոչ թե օբյեկտ էր, այլ՝ սուբյեկտ եւ ուներ արժանապատիվ ու արժանավայել հարաբերություններ ՌԴ-ի հետ։ Հասարակությանը հիմնականում հայտնի են Պուտին-Քոչարյան վստահելի գործընկերային, ընկերական հարաբերությունները, շատերը սակայն չգիտեն, թե այդ հարաբերությունները ինչպես են կառուցվել, որ եղել են նաեւ բարդ շրջաններ։ Այդ օրինակներից մեկը Ռուսաստանից գնվող գազի գնի շուրջ բանակցություններն են։ 2003 թվականին Գազպրոմի հետ գազի գինը 5 տարով ամրագրելու բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում, սակայն որոշ ժամանակ անց Գազպրոմը հայկական կողմին զգուշացնում է գնի վերանայման մասին։ Մեկնաբանությունը հետեւյալն էր․ գները բարձրանում են բոլորի համար, ու Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Քոչարյանը կարծում էր՝ կարող է։ 2005թ․ դեկտեմբերին Սոչիում Պուտին- Քոչարյան հանդիպման հիմնական թեման հենց գազի գինն էր։ Գազպրոմի ղեկավար Միլլերը հղում է անում պայմանագրի բացակայությանը եւ հրաժարվում ընդունել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դա Քոչարյանին զայրացնում է, որովհետեւ խոսակցությունը տեղի էր ունեցել անձամբ իր հետ, իր գրասենյակում։ Բանակցություններն արագ վերաճում են առճակատման, լարվածությունն աճում է։ Այդ պահին մատուցում են ճաշը։ Զրույցից վրդովված Քոչարյանը մոտ անգամ չի գնում ճաշին։ Նրան հետեւում են հայկական պատվիրակության 6 անդամները։ Ճաշի սեղանի շուրջ հրավիրված կողմն անգամ մատուցված աղանդներին ձեռ չի տալիս։ Հանդիպման արդյունքը զրոյական է։ Քոչարյանը կտրուկ պնդում է, որ թռիչքի ժամն է, պետք է մեկնեն։ Մամուլի տարակուսած քարտուղարները հայտնում են, որ լրագրողները 2 ժամ է սպասում են համատեղ հայտարարության։ Քոչարյանը հայտնում է, որ լրագրողներին ասելու ոչինչ չունի։ Բանակցությունների մասին «իրազեկումն» ավարտվում է տեսախցիկների առջեւ Քոչարյանի եւ Պուտին՝ գարեջուր խմելու տեսարանով։ Հայտարարությունից հրաժարվելու Քոչարյանի պատճառն ակնհայտ էր․ չէր ցանկանում տապալված բանակցությունները վերածել փոխադարձ հրապարակային մեղադրանքների, չէ որ դրանք հետո շատ ավելի դժվար են լինում հարթել։ Գազի գնի հարցն, այնուամենայնիվ , լուծվում է․ մեկ ամիս անց՝ 2006թ․-ին, Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը Մոսկվայում։ Բանակցությունների ավարտից հետո Քոչարյանը, որ դեռ բարկացած էր Միլլերի վրա, ցուցադրաբար ձեռք չի մեկնում վերջինիս, ինչը հետո սակայն ընդունում է, որ սխալ էր։ Հ․Գ․ Սիրելի հետեւորդներ, հաշվի առնելով վերջին շրջանում իմ կողմից հրապարակված արխիվային տեսանյութերի շուրջ նկատելի հետաքրքրությունը, որոշել եմ պարբերաբար հրապարակումներով ներկայացնել Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Մեկնաբանություններում կարող եք գրել, թե հատկապես արխիվային ինչ տեսանյութ կամ պատմություն կցանկանաք տեղադրեմ։ Հ․Գ․1․ Ըստ օդում կախված լուրերի, հանդիպումներից մեկի ժամանակ մի ղեկավար /նախկինում լրագրող/ Պուտինի մոտ փորձել է բամբասել Միլլերից, «բացահայտելով», որ վերջինս կոռուպցիոն սխեմայի մեջ է ու «ֆռռացնում է» Պուտինին։ Զրույցի տհաճությունը ընդգծելու համար Պուտինն ընդհատում է հանդիպումը․․․ Տեղադրված տեսանյութը 2004թ.-ին Քոչարյանի Մոսկվա կատարած այցից է։
    22:13
    23.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Էրդողան-Ալիև հռչակագիրը ՔՊ-ն չի դատապարտում. իշխանությունը տապալել է ԱԺ արտահերթ նիստը
    Հայ-թուրքական հաշտեցման հարցով բանակցությունների սեղանին փաստաթուղթ կա դրված, որն էլ խանգարում է խորհրդարանական մեծամասնությանը օրակարգ մտցնել ու ընդունել Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն: Սա կասկած է, որ արթնացել է խորհրդարանական ընդդիմության սրտում այն բանից հետո, երբ ՔՊ-ականները տապալել են Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն ընդունելու հարցով՝ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը՝ քվորում չապահովելով:
    22:06
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատարանը կալանավորել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվողին
    Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ՝ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալաքյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Ռազմիկ Դավթյանի նկատմամբ, որը մեղադրվում է ոչ սթափ վիճակում BMW X5-ով Կոտայքի մարզում ընտանիքի 5 անդամների մահվան ելքով ավտովթարի մեջ: Դատավոր Արմեն Վարոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։ Դավթյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կարգադրությամբ վերցվել է ուժեղացված հսկողության տակ, քանի որ կային տեղեկություններ որ հնարավոր է, մահացածների հարազատները գային դատարան:
    21:59
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերը Մրցութային հանձնախումբն ուսումնասիրում է
    Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան կանգնեցնելու մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների շրջանում։ Գաղափարի մասին հայտարարելուց հետո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբին տարբեր նախագծեր են ներկայացվել։ Մրցութային հանձնախումբն այս օրերին աշխատանքային ակտիվ փուլում է, մանրամասն ծանոթանում է 200-ից ավելի մտահղացումներին ու գաղափարներին։ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը նշում է՝ պետք է 14 օրում հասցնեն լայնածավալ աշխատանք անել, ապա արդյունքները ներկայացնել հանրությանը։ «Մեկնարկը տրված է․ ծանրաբեռնված ենք, հայտերի քանակն աննախադեպ է»,- ասում է նա։ Հանձնախմբին իրենց աշխատանքներն են ներկայացրել ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Հարություն Չալիկյանը, ով քանդակել է Քրիստոսի համբարձման պահը։ Արթուր Ավագյանը երկու քանդակ է ներկայացրել՝ պատկերող Փրկչի գալուստը։ Մրցույթին իր աշխատանքն է ներկայացրել նաև քանդակագործ Խաչատուր Աղամալյանը՝ Ռուսաստանից։ Նա արձանն անվանել է «Հայտնություն»։ «Դեպի արարիչ»․ սա էլ Լոռու մարզից նկարիչ քանդակագործ Վահե Մնացականյանի ստեղծագործության անվանումն է։ Մրցույթին մասնակցող արվեստագետները, նկարիչներն ու քանդակագործները նշում են՝ երկրին իրենց մասնագիտությամբ նպաստելու առիթ է ընձեռվել, նախագիծը հետաքրքիր է, մրցակցությունը՝ բարձր։
    21:52
    23.02.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայաստանում կոռուպցիա կա». hանրային ծառայողի վարքագծի կանոններ
    Հայաստանում կոռուպցիա կա, կա կոռուպցիա: Չնայած Փաշինյանը վարչապետ դառնալուց 3 ամիս անց արդեն պնդում էր, որ քոքահան է արել կոռուպցիան, այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը փաստերով է ցրել հեղափոխական լավատեսությունը:
    21:47
    23.02.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանը գոհ չէ Սյունիքի ճանապարհներից. բեռնափոխադրումը «կրճատվել է» կամ «քիչ աճել»
    Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Իրանից եկող բեռնափոխադրումները կրճատվել են: Հետո՝ Քերոբյանը ուղղել է իրեն, թե չէ՝ քիչ են աճել: Էկոնոմիկայի նախարարը որպես մխիթարություն անցած տարվա ապրանքաշրջանառության վիճակագրությունն է ներկայացրել:
    21:36
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինչպես լինել և ուժեղ և բարի․ դեղատոմս՝ պատերազմով վարակված աշխարհի համար
    Ինչպես լինել և ուժեղ և բարի․ դեղատոմս՝ պատերազմով վարակված աշխարհի համար
    21:28
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում Իրանի դեսպանատան «բացատրական դասը» ադրբեջանցի պատգամավորների համար
    ՀՀ-ում Իրանի դեսպանատունը իր թվիթերյան էջում կարճ մեկնաբանությամբ «լիկբեզ» է անցկացրել ադրբեջանցի պատգամավորների համար: «Իրանական արվեստի սիմվոլ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև ունեցել զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:
    21:25
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմուտքից՝ աջակցություն, Մոսկվայից՝ երաշխիքներ․ Զելինսկին խոսել է ակնկալիքների մասին
    Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են պետք, այդ թվում՝ Ռուսաստանից․ Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտարարել է, որ իր երկրին պետք են անվտանգության հստակ երաշխիքներ արևմտյան գործընկերներից և Ռուսաստանից։ Նրա խոսքով, Կիևը միջազգային հանրությունից ակնկալում է հետագա քայլեր՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու հարցում։ «Մենք ինքներս մեզ պաշտպանում ենք մեր գործընկերների աջակցությամբ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այդ երկու երկրների ղեկավարներն այժմ այցով գտնվում են Կիևում։
    21:17
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀԿ նախագահի տեղակալներ են ընտրվել
    ՀՀԿ նիստին այսօր որոշում է կայացվել ձևավորել ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաև չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։ ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։ ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ է ընտրել Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին և Դավիթ Հարությունյանին։ Հանրապետականի խորհուրդը ընտրել է նաև կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար. Կազմակերպչական հանձնաժողով - ՌուբենԹադեւոսյանին, Քաղաքական հանձնաժողով - Էդուարդ Շարմազանովին, Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով - Տիգրան Աբրահամյանին, Քարոզչական հանձնաժողով - Արտակ Զաքարյանին, Իրավական հարցերի հանձնաժողով - Աննա Մկրտչյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողով - Գագիկ Մինասյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողով - Լիլիթ Բեգլարյանին, Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով - Տարոն Մարգարյանին։ Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։ Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին. Կանանց կազմակերպություն - Կարինե Աճեմյանը, Երիտասարդական կազմակերպություն - Հենրիկ Դանիելյանը, Ուսանողական կազմակերպություն - Արմեն Հարությունյանը, Մարզական կազմակերպություն - Հովհաննես Գաբրիելյանը Խորհրդի նիստին քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։
    21:11
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին գնահատականները հեռու են իրականությունից․ ՌԴ ԱԳՆ
    ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին գնահատակականներին՝ դրանք համարելով իրականությունից կտրված։ «Կարծում ենք, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին այսօր հնչած գնահատականները շատ հեռու են իրականությունից»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաև, որ ուկրաինական ճգնաժամի ամբողջ ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինային կոնկրետ քայլեր անելու պահանջ պետք է ներկայացներ։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այս տարիներին Կիևից պետք է պահանջեր կատարել Մինսկի պայմանավորվածությունները՝ առաջին հերթին ծավալելով երկխոսություն Դոնեցկի ու Լուգանսկի հետ, ինչը հստակ ամրագրված է Միջոցառումների փաթեթում և 2202 բանաձևում»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
    20:52
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին և Յոազես Օլեկասին
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին՝ վերջինիս 2021 թ․ փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ․ փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ։ Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգովորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները։ ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ՝ նկատելով, որ իշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին։ Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը: ՀՅ Դաշնակցությանը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES)։ ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին։
    20:38
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան
    Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է: Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ: Անգամ իմ դիմումի հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը. այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց:
    20:31
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հարգելի շնասերներ, փրկեք գյումրեցիներին շներից. քաղաքագետն է ահազանգում
    Վերջին շրջանում բավական ակտիվացել են շնասերների և չշնասերների դիմակայությունը Գյումրիում... Ես ինքս շնասեր չեմ, բայց միևնույն ժամանակ կտրականապես դեմ եմ շների նկատմամբ դաժան վերաբերմունքին... Սակայն այն ինչին ականատես եմ եղել վերջին երկու ամսում ապացուցում են, որ բավական ագրեսիվացած և մեծաքանակ ոհմակներով շրջող շները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի բնակիչների համար և ծայրահեղ անհրաժեշտություն է, որ քաղաքային իշխանություններն արագ քայլեր ձեռնարկեն և ապահովեն բնակիչների անվտանգությունը... Լուսանկարները, որ հրապարակել եմ, արել եմ այն նույն վայրերում, որտեղ մեկ-երկու օր առաջ ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են մեծ ոհմակներով շրջող շները հարձակվում մարդկանց վրա... Օրինակ՝ մի քանի օր առաջ աշխատանքի ճանապարհին առավոտյան 8.40 սահմաններում, քաղաքի կետնրոնում՝ Մազմանյան -Պուշկին խաչմերուկում ականատես եղա, թե ինչպես մի 7-8 շուն հարձակվեցին մի կնոջ և երեխայի վրա...Սակավաթիվ անցորդները և ես հազիվ ենք փրկել կնոջը ագրեսիվ շներից (ի դեպ, լուսանկարն արել եմ հաջորդ օրը)... Շների հարձակման ևս մեկ դեպք, որին ես ականատես եղա, տեղի էր ունեցել հունվարի 13-ին Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ գտնվող հրապարակում, որտեղ մի քանի ագրեսիվ շներ հարձակվել էին մի տղամարդու վրա... Սարսափելի վիճակ է Գյումրիի Անի և Մուշ ծայրամասային թաղամասում, որտեղ շների հարձակման դեպքերը գրեթե ամեն օր են... Շներն իրենց զոհերին դարանակալում են դպրոցների և թաղամասներում տեղադրված աղբամանների մոտ... Շների անվտանգության մասին մտածող շնասերնմերին կխնդրեի մի քիչ էլ մտածել քաղաքի անպաշտպան բնակիչներ մասին, ովքեր, հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին դառնում են ցերեկը պահ մտած և քնած, սակայն, հատկապես երեկոյան ագրեսիվացած շների ոհմակների հարձակման զոհը... Կխնդրեի շնասերներին խրատներ չտալ, թե ինչպես պետք է շների հարձակման ենթարկվող մարդիկ իրենց պահեն հարձակման ժամանակ և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ պարզելու, օրինակ՝ թե ինչու՛ ստերջացումից հետո շների քանակը քաղաքում ոչ միյան չի նվազել, այլև կտրուկ աճել է... Հարգելի շնասերներ փրկեք գյումրեցիներին շներից...
    20:21
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օձը՝ փաթաթված Նաիրա Զոհրաբյանի վզով․ լուսանկար
    ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ օձը փաթաթված է նրա վզին։
    20:17
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
    N զորամիավորման զորամասերում փետրվարի 23-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։
    20:15
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավոր Բախշիյանի փաստաբանը լսել է Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունը և հրապարակել այն
    «Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամներից մեկին ասել է՝ «11-ին դնենք, հրապարակենք»։ Խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել ԲԴԽ անդամների կողմից «կողմ» քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում»- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։ «Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ձայնագրությունը լսելիս նկատեցի, որ 31.01.2022թ. ԲԴԽ նիստին ժամը 22: 16 րոպեին դատախազի հերթական ելույթի ժամանակ պատահական ձայնագրվել է նաև ԲԴԽ նախագահի՝ ցածր տոնով, հավանաբար, իր կողքը նստած ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի հետ ունեցած խոսակցությունը, որի ժամանակ ԲԴԽ նախագահն ասում է. «(…)11-ին դնենք, հրապարակենք, սկսենք(…)»։ Ոչ իրավաբան գործընկերներս կմտածեն, թե կազմակերպչական հարցեր են, ի՞նչ իմաստ ունի ուշադրություն հրավիրել դրա վրա: Սակայն, իրականում այս խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել ԲԴԽ անդամների կողմից «կողմ» քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսվել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում: Սա նշանակում է, որ փաստացի, վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձևական բնույթ, և ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել…»,- գրել է Արսեն Սարդարյանը։
    20:06
    23.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Գոռացել են՝ «առանց թուրքի Հայաստան» և բերման են ենթարկվել. «կոտրված» ժողովրդավարություն
    Դաշնակցական երիտասարդի ձեռքը կոտրելու, լրագրողին, աշխատանքային պարտականությունները կատարելիս, բերման ենթարկելու գնով՝ Հայաստանի իրավապահները երեքշաբթի ուշ երեկոյան կարողացել են այնպես անել, որ «առանց թուրքի Հայաստան» վանկարկումները չհասնեն Երևանի Մարիոթ հյուրանոցում իջևանած ադրբեջանցի պատգամավորների ականջին:
    20:03
    23.02.22
    Ավելին