Լրահոս
Հասարակական
21:11
23.02.22
137

ՀՀԿ նախագահի տեղակալներ են ընտրվել

Img default alt hy

ՀՀԿ նիստին այսօր որոշում է կայացվել ձևավորել ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաև չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական և մարզական։

ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։

ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ է ընտրել Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին և Դավիթ Հարությունյանին։

Հանրապետականի խորհուրդը ընտրել է նաև կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար.

Կազմակերպչական հանձնաժողով-Ռուբեն Թադևոսյանին,

Քաղաքական հանձնաժողով-Էդուարդ Շարմազանովին,

Պաշտպանության, անվտանգության և Արցախի հարցերով հանձնաժողով-Տիգրան Աբրահամյանին,

Քարոզչական հանձնաժողով-Արտակ Զաքարյանին,

Իրավական հարցերի հանձնաժողով-Աննա Մկրտչյանին,

Տնտեսական հարցերի հանձնաժողով-Գագիկ Մինասյանին,

Արտաքին հարաբերությունների հանձնաժողով-Լիլիթ Բեգլարյանին,

Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով-Տարոն Մարգարյանին։

Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։

Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին.

Կանանց կազմակերպություն-Կարինե Աճեմյանը,

Երիտասարդական կազմակերպություն-Հենրիկ Դանիելյանը,

Ուսանողական կազմակերպություն-Արմեն Հարությունյանը,

Մարզական կազմակերպություն-Հովհաննես Գաբրիելյանը

Խորհրդի նիստին քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։