Լրահոս
Հայաստան
22:06
23.02.22
195

Էրդողան-Ալիև հռչակագիրը ՔՊ-ն չի դատապարտում. իշխանությունը տապալել է ԱԺ արտահերթ նիստը

 

Հայ-թուրքական հաշտեցման հարցով բանակցությունների սեղանին փաստաթուղթ կա դրված, որն էլ խանգարում է խորհրդարանական մեծամասնությանը օրակարգ մտցնել ու ընդունել Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն:

Սա կասկած է, որ արթնացել է խորհրդարանական ընդդիմության սրտում այն բանից հետո, երբ ՔՊ-ականները տապալել են Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն ընդունելու հարցով՝ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը՝ քվորում չապահովելով: