Լրահոս
Միջազգային
21:17
23.02.22
204

Արևմուտքից՝ աջակցություն, Մոսկվայից՝ երաշխիքներ․ Զելինսկին խոսել է ակնկալիքների մասին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտարարել է, որ իր երկրին պետք են անվտանգության հստակ երաշխիքներ արևմտյան գործընկերներից և Ռուսաստանից։

Նրա խոսքով, Կիևը միջազգային հանրությունից ակնկալում է հետագա քայլեր՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու հարցում։

«Մենք ինքներս մեզ պաշտպանում ենք մեր գործընկերների աջակցությամբ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

Այդ երկու երկրների ղեկավարներն այժմ այցով գտնվում են Կիևում։