Լրահոս

2022-02-24
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ
    Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ: Այդ մասին հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը: Ինչպես արդեն հայտնել ենք` այս գիշեր ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Նշենք, որ այս ամենը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով։
    10:47
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում թիրախների մասին
    Ռուսական զորքը հարվածում է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, ավիացիային, ՀՕՊ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Նշվում է, որ զինված ուժերը չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին։ Պուտինն այսօր վաղ առավոտյան հայտարարել էր, թե ռազմական գործողության նպատակներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է։ Իր հերթին, ուկրաինական կողմը հայտարարում է հարյուրավոր զոհերի մասին։
    10:41
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կոչ եմ անում զենք մատակարարել Կիևին․ Ուկրաինայի ԱԳ նախարար
    Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել զենք մատակարարել Կիևին. նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով արագ զարգացող դեպքերին։ «Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Կոչ եմ անում Ուկրաինային ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել»,–գրել է նա Twitter-ում։ Մասնավորապես, նա կոչ է արել անհապաղ «ավերիչ» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, զրկել SWIFT-ից` Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունից։ Կուլեբան հայտարարել է նաև բոլոր ձևաչափերում Ռուսաստանի լիակատար մեկուսացման անհրաժեշտության մասին: Մեկ այլ գրառմամաբ էլ նա հայտնել է, որ աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին։
    10:37
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում գտնվող ադրբեջանցի պատգամավորները տարածում են ակնհայտ ագրեսիա․ Թովմասյան
    «Եվրանեսթ»-ի շրջանակներում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ երեկ այցելել են Երևանի Կապույտ մզկիթ և խեղաթյուրել իրականությունը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին, սոցցանցում գրել է․ «…Որքան մեզ հայտնի է, դա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»: Ադրբեջանցի պատգամավորներին թերևս պետք է ծանոթացնել պատմության և պատմական փաստերի հետ, որոնք հետևողականորեն շրջանցվում են: Երևանում Կապույտ մզկիթը կամ պարսկական Գյոյ-ջամին կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Հայաստանի և Իրանի բարեկամության խորհրանիշներից մեկի՝ Կապույտ մզկիթի պատերի պատմական արձանագրությունները ևս սրա վկայությունն են։ Եվ ասօր էլ Երևանի կենտրոնում գտնվող մզկիթը շարունակում է մնալ կրոնական և մշակութային կենտրոն Հայաստանում բնակվող իրանցիների և զբոսաշրջիկների համար։ Միգուցե ադրբեջանցիներին անծանոթ է այլ երկրի մշակութային և կրոնական արժեքների պահպանումը, նրանց հարազատ է ցեղասպանի, ոչնչացնողի հոգեբանությունը, որպեսզի ամեն ինչ կարողանան հետագայում իրենց վերագրել, բայց պատգամավորների այս պահվածքը զավեշտալի է, իսկ Երևանը Իրևան գրելը՝ խիստ անընդունելի։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանցի պատգամավորները եվրոպական միջխորհրդարանական ձևաչափով են Հայաստանում, սակայն տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը։ Ու քանի որ աշխարհը լուռ է, ադրբեջանցի պատգամավորները Երևանի կենտրոնում հայտարարում են, որ շուտով մզկիթի «իրական տերերը» վերադառնալու են, ու՞ր եք գալու․․․Հիմա էլ լռե՞նք», - նշել է պատգամավորը։
    10:35
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում․ ՌԴ ՊՆ
    Ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցվել են, իսկ ԶՈՒ ավիաբազաների ենթակառուցվածքը խափանվել է։ Ընդ որում, Ուկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում։ Տեղեկությունները Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը։
    10:28
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնբասում ուկրաինացի զինվորականները խոցել են ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ․ Ուկրաինայի ԳՇ
    Միացյալ ուժերի հրամանատարության տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 24-ին, Միացյալ ուժերի օպերացիայի անցկացման շրջանում խոցվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող 5 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։
    10:21
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը զանգահարել է Պուտինին
    Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին` Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։ «Վերջին լուրերի համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև», - հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռախոսազրույցից մանրամասներ այս պահին չեն ներկայացվում։
    10:18
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապիկյանը մեկնել է Մոսկվա
    Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
    10:13
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են. ՌԴ ՊՆ
    Ուկրաինային ռազմական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անել ՌԴ պաշտպանական գերատեսչությանը։ Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։ Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
    10:10
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մշտական ​​կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ
    Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով և մշտական ​​կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ: Դեսպանությունը տրամադրել է նաև կոնտակտային հեռախոսահամարներ +380442349005 +380671090506 +380689602524 +380685000782
    10:07
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
    Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում: Այդ մասին դեսպանությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում», - ասվում է գրառման մեջ:
    10:03
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանը կվերականգնի՞ դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի 31-ին էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Նույն օրը ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ», - Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայիս իշխանությունները ցանկանում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել: Ավելին, դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ներել Վիկտոր Օրբանին, որը մինչ այսօր էլ Հունգարիայի վարչապետն է: Ընդ որում, նույնիսկ Հունգարիայի ընդդիմությունն էր ժամանակին պնդում, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում: Թեմայի հետ կապված մենք գրավոր հարցում ենք ուղարկել արտաքին գործերի նախարարությանը և պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք»:
    10:01
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հայտնում է ռազմական ենթակառուցվածքի հրթիռակոծման մասին
    Ուկրաինական ռազմական շտաբներին և աերոդրոմներին հրթիռային հարվածներ են հասցվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են ռազմական ղեկավարման կենտրոններին, Կիևի, Խարկովի և Դնեպրի աերոդրոմներին և ռազմական պահեստներին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին ընթանում են հրետանային կրակոցներ։ «Այսօրվանից աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրողություն է»,-հավելել է նա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հաստատել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու լուրերը՝ վստահություն հայտնելով, որ երկրի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Ռուսական բանակն ավիացիոն հրթիռային կամ հրետանային հարվածներ չի հասցրել Ուկրաինայի քաղաքներին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
    09:58
    24.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Ընդդիմությունը մտադիր է մարտի կեսերից վերսկսել փողոցային ակցիաները: «Գոլոս Արմենիի» «Եվրանեսթի» պատվիրակությունները չայցելեցին Ծիծեռնակաբերդ: «Փաստ» Իշխանությունները Հունգարիայի հետ վերկանգնում են դիվանագիտական հարաբերությունները: «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունները շարունակում են ազատվել այն վարչության պետերից, գեներալներից, որոնք միացել էին ԳՇ նախկին պետ Օնիկ Գաասպարյանի հայտարարությանը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Հրապարակ» Արցախն իր հույսերը կապում է բացառապես նոր միութենական պետության հետ եւ շունչը պահած սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ռուս-ուկրաինական առճակատումը։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
    09:55
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Պուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն անկում է ապրել
    Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին` ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն առավոտյան անկում է ապրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ դոլարի փոխարժեքը, 2016-ի հունվարից ի վեր առաջին անգամ, Մոսկվայի բորսայում հատել է 84 ռուբլու սահմանը ու դարձել 84.08 ռուբլի։ Եվրոյի փոխարժեքը 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 95 ռուբլու սահմանը ու դարձել 95.24։
    09:51
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շտաբի պետի տեղակալի դեմ հարուցված քրեական գործով ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, ընդ որում՝ նրանցից մեկը կին է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ուշագրավ բացահայտումներ են եղել, որ, օրինակ, մարտի դաշտից վարչության պետերից մեկի տղային դուրս են հանել եւ տեղափոխել են ավելի անվտանգ տեղ, ասել է թե՝ փախցրել են: Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է: Հավելենք, որ այս եւ այլ քրեական գործերով Զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք նաեւ, որ առաջիկայում այս քրեական գործով եւս նախաքննության ավարտ կհայտարարվի:
    09:50
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից. հայտարարություն
    Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից։ Պաշտոնական Մինսկն այս պահին չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը։ Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայի տարածքում սկսվել է հատուկ ռազմական գործողություն։ Գերճշգրիտ հարվածներ են հասցվում ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին Կիևում, Օդեսսայում, Խարկովում և այլուր
    09:45
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռազմական դրություն է մտցվել ամբողջ երկրում․ Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշելով, որ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ են հասցվում, Զելենսկին ասել է, որ երկրի ռազմական ողջ հատվածը, ինչպես նաև անվտանգության ծառայություններն աշխատում են և հորդորել է խուճապի չմատնվել։ «Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում եմ։ Մենք աշխատում ենք։ Բանակն աշխատում է, գործում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ հատվածը։ Ես ձեզ հետ մշտական կապի մեջ կլինեմ, կապի մեջ կլինեն Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը», – ասել է նա։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
    09:43
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
    09:41
    24.02.22
    Ավելին