Լրահոս

2022-02-24
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Ռուսաստանին
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։
    09:39
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին․ Բայդեն
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է: «Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի աղետալի զոհերի և տառապանքների», ասվում է Բայդենի հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահը հավելել է, որ համակարգելու է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու Ռուսաստանին «վճռական համատեղ պատասխան, որը կզսպի դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա»: «Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- ասել է նա։
    09:34
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ցանկացել եմ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, բայց նա չի արձագանքել․ Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքելն: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր տեսաուղերձում, որը նա հղել է ռուսերենով, հաղորդում է «Ուկրինֆորմը»: «Այսօր ես նախաձեռնեցի հեռախոսազրույց ՌԴ նախագահի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեեւ լռությունը պետք է Դոնբասում լիներ»,-ասել է Զելենսկին:
    09:33
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։ «Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։ ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։ «Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։ Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար: «Որքան էլ դժվար լինի` խնդրում եմ հասկանալ սա և կոչ եմ անում փոխգործակցել, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին առաջ գնանք։ Թող ոչ ոք չխառնվի մեր գործերին, մեր հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինի ելույթի հիմնական թեզերը. • Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում և սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Ուկրաինան յուրացնելու մեջ։ • Ռուսաստանը չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան։ • Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանը, Պուտինն իր գործողություններն անվանում է պաշտպանություն «Ուկրաինան պատանդ վերցրածներից»։ • Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանի պատասխանը սպասեցնել չի տա և ձեզ այնպիսի հետևանքների կհանգեցնի, որոնց դուք ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել։ Մենք պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացման։ Դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ որոշումները կայացված են։ • Պուտինը կոչ է անում ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և գնալ տուն, քանի որ նրանք հավատարմության երդում են տվել «ժողովրդին, ոչ թե խունտային»: • Պուտինը հավատում է ռուսների աջակցությանը և հույս դնում խորհրդարանի աջակցության վրա։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։ Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
    09:29
    24.02.22
    Ավելին
2022-02-23
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանը Գորիս–Կապան ավտոճանապարհի անցակետից ավելի քան 100 հազար դոլարի տուրք է հավաքել
    Ադրբեջանը Գորիս–Կապան ավտոճանապարհի անցակետից ավելի քան 100 հազար դոլարի տուրք է հավաքել
    23:52
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա Վեհափառ Հայրապետը վարակվել է կորոնավիրուսով
    Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։ «Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քորոնավիրուսի ախտանշաններ ցոյց տուած է, յետ քննութեան, բժիշկներու թելադրութեամբ ջնջած է յառաջիկայ օրերուն ունենալիք իր հանդիպումները, ինչպէս նաեւ պիտի չկարենայ մասնակցիլ Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունենալիք Սրբոց Վարդանանց տօնակատարութեան»,- հայտնել է Cilicia TV-ն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/23/1207638/
    23:38
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մադրիդում Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսպանիայի ԱԳՆ Ուկրաինայի պատճառով
    Մադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չորեքշաբթի Իսպանիայի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խոսե Մանուել Ալվարեսը։ 3STOPPED «Այս առավոտյան մենք կանչել ենք Մադրիդում Ռուսաստանի դեսպանին, որպեսզի հաղորդենք Իսպանիայի կողմից միջազգային իրավունքին հակասող միակողմանի գործողությունների չընդունման մասին, որոնք ձեռնարկել է նրա կառավարությունը», - նշել է նախարարը: Նա նաեւ հստակեցրել է, որ Ուկրաինայում գտնվող թագավորության հպատակներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես հեռանալ այդ երկրից «որքան հնարավոր է շուտ»: Ինչպես պարզաբանել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում, Կորչագինին "«շարադրվել է Մադրիդի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ»: «Ի պատասխան Ռուսաստանի դեսպանը շարադրել ՌԴ-ի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ - Միաժամանակ նա խնդրել է պարզաբանել, թե կոնկրետ ինչ շահ է հետապնդում իսպանական կողմը՝ չաջակցելով Ռուսաստանի անվտանգության սկզբունքային հարցերին վերաբերող մեր օրինական մտահոգություններին։ Ակնկալում ենք ստանալ պատասխան»։
    23:24
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
    Փետրվարի 23-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած «Mercedes E320» մակնիշի (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1962թ․) ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:48-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
    23:05
    23.02.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հայաստանի դաշնակիցը դառնում է Հայաստանի թշնամու դաշնակից. Մոսկվա-Բաքու հռչակագրի՝ հայկական արձագանքը
    Մեր թշնամու բարեկամը, փաստորեն, մեր բարեկամն է, բայց դրա մեղավորը, ըստ Հայաստանի ընդդիմության, մենք ենք: Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումը ընդդիմադիրները համարում են Հայաստանի դիվանագիտական թուլության հետևանքը: Պաշտոնական Երևանը չի ուզում խառնվել Մոսկվայի գործերին ու որևէ գնահատական տալ:
    23:03
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ
    Ամերիկյան Politico թերթը գրում է, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի դեմ։ Ավելի վաղ, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման հետ։ Այն բաղկացած է չորս բլոկից՝ անձնական պատժամիջոցներ Պետդումայի 351 պատգամավորների, երկրի 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, սահմանափակելով Ռուսաստանի պետության և կառավարության մուտքը եվրոպական ֆինանսական շուկա, ինչպես նաև եվրոպական բիզնեսների համար արգելք ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ ցանկացած տնտեսական գործարքի համար: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի՝ չորեքշաբթի օրը Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։
    22:57
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բրազիլացի կիսապաշտպանը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը
    «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն։ 24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինո» թիմում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ պաշտպանելով «Արարատի» և «Ուրարտուի» գույները։ Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
    22:50
    23.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը նշել է Ռուսաստանի «ռազմավարական սպառնալիքը». Ուկրաինայի «տնային աշխատանքը»
    Ռուսաստանի կայսերական սահմանները վերականգնելու մտադրություն չունի Վլադիմիր Պուտինը վստահեցրել է՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Չնայած սրան՝ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր ասուլիսի ընթացքում Պուտինին համեմատել է Հիտլերի հետ, որ ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը: «Ես լիովին թույլ եմ տալիս, որ նա երազի այդ մասին» - ասել է ուկրաինացի դիվանագետը:
    22:45
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ. Անժելա Նալբանդյան
    Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար Ինչպես գիտեք, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության կողմից ՀՌՀ անդամի թափուր տեղի համար իմ թեկնածության ներկայացումը: Ինչպես և սպասելի էր, իշխող ուժի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին իմ թեկնածությանը: Քննարկման վերջնամասում հարց տալու հնարավորությունը հանձնաժողովի նախագահ Sisak Gabrielyanինն էր: Վերջինս, ի թիվս մի շարք այլ հարցերի, բարձրաձայնեց մի հարց ու շեշտեց, որ իմ պատասխանը կազդի նաև իր ընտրության վրա: Հարցը հետևյալն էր․ տեղյա՞կ եմ ես արդյոք, որ կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ այն մասով, որ չեղարկվել է նախորդ տարի ՀՌՀ կողմից անցկացված լիցենզավորման մրցույթները: Հարցն այն էր, թե ի՞նչ լուծում եմ ես տեսնում այս հարցին և ՀՌՀ անդամ դառնալու պարագայում ինչպե՞ս կվարվեմ: Ես, իհարկե, խոստովանեցի, որ տեղյակ չեմ այդ դատական ակտից, ուստի չեմ կարող դիրքորոշում հայտնել և ասացի, որ ծանոթանալուց հետո միայն կբարձրաձայնեմ իմ դիրքորոշումը: Դե ինչ, ծանոթացա և հերթական անգամ արձանագրում եմ, որ իշխանության ներկայացուցիչը կամ միտումնավոր, կամ համապատասխան գիտելիքների բացակայության պատճառով փաստերը ներկայացրեց խեղաթյուրված, մի բան էլ վրդովմունք արտահայտեց, որ ես տեղյակ չեմ այդ դատական ակտից ու լուծում չեմ մտածել: Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել․ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նախորդ տարի կայացած լիցենզավորման մրցույթում չհաղթելու հետևանքով կորցրեց հեռարձակվելու հնարավորությունը հանրային մուլտիպլեքսում, և հեռարձակման հնարավորությունից զրկվելուց հետո այդ հեռուստաալիքը դիմել է դատարան՝ բողոքարկելով լիցենզավորման մրցույթի արդյունքները: Առաջին ատյանի դատարանը միայն հանրապետական ծածկույթի լիցենզավորման մրցույթի մասով /քանի որ այդ հեռուսաալիքը միայն հանրապետական ծածկույթի համար էր դիմել/ կայացրել է վճիռ և անվավեր է ճանաչել Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին ՀՌՀ 15.01.2021թ-ի որոշումը։ Այնուհետև, վերաքննիչ դատարանի որոշմամբ վճիռը մնացել է ուժի մեջ: ԲԱՅՑ… ՀՌՀ-ն այս պահին պատրաստվում է որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում, այսինքն դեռ այս ամբողջ գործընթացը, որը լիովին ԻՐԱՎԱԿԱՆ տիրույթում է, հերիք չէ ավարտված չէ, մի բան էլ ՀՌՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ոչ միայն ներգրավվածություն չունեն, այլև, կարծում եմ, պիտի չեզոքություն դրսևորեն՝ իրավական գործընթացներին չվնասելու համար: Ավելին, առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվել է 02.04.2021 թվականին: Մոտավորապես 1 ամիս առաջ ԱԺ-ն ընտրեց ՀՌՀ 2 նոր անդամների, որոնց թեկնածությունը ներկայացրել էր իշխող ՔՊ խմբակցությունը: Եվ, այ քեզ զարմանք, այս կարևորագույն հարցի, այս կազուսային իրավիճակի մասին որևէ հարց կամ դիրքորոշման հստակեցման պահանջ չի հնչել այդ թեկնածուներից: Այնուամենայնիվ, նրանք ԸՆՏՐՎԵԼ ԵՆ: ԱՅՍՊԻՍՈՎ, ՓԱՍՏԵՆՔ • ՔՊ-ն առարկություն չուներ իմ անցած մասնագիտական ուղու հետ կապված, այլ կերպ ասած՝ ես համապատասխանում էի ՀՌՀ թեկնածուի համար ներկայացված օրինական պահանջներին, • ՔՊ-ն առարկություն չուներ իմ ներկայացրած ծրագրային ելույթի առնչությամբ, ավելին, առաջարկեց այն վերածել օրենսդրական նախագծերի, • ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ նրանք կողմ էին քվեարկել ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ-ից նախորդ գումարման ԱԺ-ում որպես պատգամավոր ընտրված և ակնհայտ իշխանամետ հայացքներով անձանց, • Մասնավոր դատական վճիռի մասին իմ անտեղյակությունը, որն ինչպես հանձնաժողովի նախագահն ընդգծեց, «ազդեց» իր քվեարկության վրա, առնվազն հեգնանքի է արժանի: Ուստի խորհուրդ կտամ Սիսակ Գաբրիելյանին այլևս որևէ առիթով չխոսել իրավաբանի իր մասնագիտության մասին )) Թերևս, այսքանով համարում եմ այս թեման սպառված և շարունակում եմ իմ քաղաքացիական ու մասնագիտական գործունեության ճանապարհով ընթանալ առաջ:
    22:40
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վայք քաղաքում շչակ է գործարկվելու
    Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են քաղաքի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    22:36
    23.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Դոնեցկը հրետակոծվում է. Ուկրաինան հայտնում է 1 զոհի և 6 վիրավորի մասին
    Ռուս-ուկրաինական շփման գծի ամբողջ երկարությամբ վիճակը կրիտիկական է: Այսօր հայտարարել է Դոնեցկի Հանրապետության իշխանությունը: Ուկրաինայի ամբողջ տարածքում Անվտանգության խորհուրդը հայտարարել է արտակարգ դրություն: Ռեժիմը չի գործի միայն Դոնեցկում և Լուգանսկում: Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ այդ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված դեռ 2014-ից: Այսինքն, այդ շրջանների՝ Ուկրաինայից փաստացի անջատվելու պահից:
    22:15
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Քոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումից
    Քոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումից Երեկ Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին։ Ու մինչ հասարակության որոշ հատվածներ վրդովված ակնկալում են, որ Պուտինը մեզանից ավելի հայ պետք է լիներ, ՀՀ ԱԳՆ-ն ստորագրված հռչակագիրը ողջունեց եւ տեղավորեց «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ։ Չընդարձակվելով հռչակագրի 4 տասնյակից ավել կետերի մեջ, փաստելով միայն, որ հերթական անգամ այս իշխանությունների օրոք արձանագրվեց Հայաստանի՝ գործոնից՝ գործիք դառնալու սրընթաց փոխատեղումը, արձանագրենք, որ կային ժամանակներ, երբ Հայաստանը ոչ թե օբյեկտ էր, այլ՝ սուբյեկտ եւ ուներ արժանապատիվ ու արժանավայել հարաբերություններ ՌԴ-ի հետ։ Հասարակությանը հիմնականում հայտնի են Պուտին-Քոչարյան վստահելի գործընկերային, ընկերական հարաբերությունները, շատերը սակայն չգիտեն, թե այդ հարաբերությունները ինչպես են կառուցվել, որ եղել են նաեւ բարդ շրջաններ։ Այդ օրինակներից մեկը Ռուսաստանից գնվող գազի գնի շուրջ բանակցություններն են։ 2003 թվականին Գազպրոմի հետ գազի գինը 5 տարով ամրագրելու բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում, սակայն որոշ ժամանակ անց Գազպրոմը հայկական կողմին զգուշացնում է գնի վերանայման մասին։ Մեկնաբանությունը հետեւյալն էր․ գները բարձրանում են բոլորի համար, ու Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Քոչարյանը կարծում էր՝ կարող է։ 2005թ․ դեկտեմբերին Սոչիում Պուտին- Քոչարյան հանդիպման հիմնական թեման հենց գազի գինն էր։ Գազպրոմի ղեկավար Միլլերը հղում է անում պայմանագրի բացակայությանը եւ հրաժարվում ընդունել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դա Քոչարյանին զայրացնում է, որովհետեւ խոսակցությունը տեղի էր ունեցել անձամբ իր հետ, իր գրասենյակում։ Բանակցություններն արագ վերաճում են առճակատման, լարվածությունն աճում է։ Այդ պահին մատուցում են ճաշը։ Զրույցից վրդովված Քոչարյանը մոտ անգամ չի գնում ճաշին։ Նրան հետեւում են հայկական պատվիրակության 6 անդամները։ Ճաշի սեղանի շուրջ հրավիրված կողմն անգամ մատուցված աղանդներին ձեռ չի տալիս։ Հանդիպման արդյունքը զրոյական է։ Քոչարյանը կտրուկ պնդում է, որ թռիչքի ժամն է, պետք է մեկնեն։ Մամուլի տարակուսած քարտուղարները հայտնում են, որ լրագրողները 2 ժամ է սպասում են համատեղ հայտարարության։ Քոչարյանը հայտնում է, որ լրագրողներին ասելու ոչինչ չունի։ Բանակցությունների մասին «իրազեկումն» ավարտվում է տեսախցիկների առջեւ Քոչարյանի եւ Պուտին՝ գարեջուր խմելու տեսարանով։ Հայտարարությունից հրաժարվելու Քոչարյանի պատճառն ակնհայտ էր․ չէր ցանկանում տապալված բանակցությունները վերածել փոխադարձ հրապարակային մեղադրանքների, չէ որ դրանք հետո շատ ավելի դժվար են լինում հարթել։ Գազի գնի հարցն, այնուամենայնիվ , լուծվում է․ մեկ ամիս անց՝ 2006թ․-ին, Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը Մոսկվայում։ Բանակցությունների ավարտից հետո Քոչարյանը, որ դեռ բարկացած էր Միլլերի վրա, ցուցադրաբար ձեռք չի մեկնում վերջինիս, ինչը հետո սակայն ընդունում է, որ սխալ էր։ Հ․Գ․ Սիրելի հետեւորդներ, հաշվի առնելով վերջին շրջանում իմ կողմից հրապարակված արխիվային տեսանյութերի շուրջ նկատելի հետաքրքրությունը, որոշել եմ պարբերաբար հրապարակումներով ներկայացնել Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Մեկնաբանություններում կարող եք գրել, թե հատկապես արխիվային ինչ տեսանյութ կամ պատմություն կցանկանաք տեղադրեմ։ Հ․Գ․1․ Ըստ օդում կախված լուրերի, հանդիպումներից մեկի ժամանակ մի ղեկավար /նախկինում լրագրող/ Պուտինի մոտ փորձել է բամբասել Միլլերից, «բացահայտելով», որ վերջինս կոռուպցիոն սխեմայի մեջ է ու «ֆռռացնում է» Պուտինին։ Զրույցի տհաճությունը ընդգծելու համար Պուտինն ընդհատում է հանդիպումը․․․ Տեղադրված տեսանյութը 2004թ.-ին Քոչարյանի Մոսկվա կատարած այցից է։
    22:13
    23.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Էրդողան-Ալիև հռչակագիրը ՔՊ-ն չի դատապարտում. իշխանությունը տապալել է ԱԺ արտահերթ նիստը
    Հայ-թուրքական հաշտեցման հարցով բանակցությունների սեղանին փաստաթուղթ կա դրված, որն էլ խանգարում է խորհրդարանական մեծամասնությանը օրակարգ մտցնել ու ընդունել Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն: Սա կասկած է, որ արթնացել է խորհրդարանական ընդդիմության սրտում այն բանից հետո, երբ ՔՊ-ականները տապալել են Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն ընդունելու հարցով՝ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը՝ քվորում չապահովելով:
    22:06
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատարանը կալանավորել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվողին
    Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ՝ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալաքյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Ռազմիկ Դավթյանի նկատմամբ, որը մեղադրվում է ոչ սթափ վիճակում BMW X5-ով Կոտայքի մարզում ընտանիքի 5 անդամների մահվան ելքով ավտովթարի մեջ: Դատավոր Արմեն Վարոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։ Դավթյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կարգադրությամբ վերցվել է ուժեղացված հսկողության տակ, քանի որ կային տեղեկություններ որ հնարավոր է, մահացածների հարազատները գային դատարան:
    21:59
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերը Մրցութային հանձնախումբն ուսումնասիրում է
    Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան կանգնեցնելու մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների շրջանում։ Գաղափարի մասին հայտարարելուց հետո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբին տարբեր նախագծեր են ներկայացվել։ Մրցութային հանձնախումբն այս օրերին աշխատանքային ակտիվ փուլում է, մանրամասն ծանոթանում է 200-ից ավելի մտահղացումներին ու գաղափարներին։ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը նշում է՝ պետք է 14 օրում հասցնեն լայնածավալ աշխատանք անել, ապա արդյունքները ներկայացնել հանրությանը։ «Մեկնարկը տրված է․ ծանրաբեռնված ենք, հայտերի քանակն աննախադեպ է»,- ասում է նա։ Հանձնախմբին իրենց աշխատանքներն են ներկայացրել ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Հարություն Չալիկյանը, ով քանդակել է Քրիստոսի համբարձման պահը։ Արթուր Ավագյանը երկու քանդակ է ներկայացրել՝ պատկերող Փրկչի գալուստը։ Մրցույթին իր աշխատանքն է ներկայացրել նաև քանդակագործ Խաչատուր Աղամալյանը՝ Ռուսաստանից։ Նա արձանն անվանել է «Հայտնություն»։ «Դեպի արարիչ»․ սա էլ Լոռու մարզից նկարիչ քանդակագործ Վահե Մնացականյանի ստեղծագործության անվանումն է։ Մրցույթին մասնակցող արվեստագետները, նկարիչներն ու քանդակագործները նշում են՝ երկրին իրենց մասնագիտությամբ նպաստելու առիթ է ընձեռվել, նախագիծը հետաքրքիր է, մրցակցությունը՝ բարձր։
    21:52
    23.02.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայաստանում կոռուպցիա կա». hանրային ծառայողի վարքագծի կանոններ
    Հայաստանում կոռուպցիա կա, կա կոռուպցիա: Չնայած Փաշինյանը վարչապետ դառնալուց 3 ամիս անց արդեն պնդում էր, որ քոքահան է արել կոռուպցիան, այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը փաստերով է ցրել հեղափոխական լավատեսությունը:
    21:47
    23.02.22
    Ավելին