Լրահոս
Հայաստան
20:21
23.02.22
230

Հարգելի շնասերներ, փրկեք գյումրեցիներին շներից. քաղաքագետն է ահազանգում

Img default alt hy

Վերջին շրջանում բավական ակտիվացել են շնասերների և չշնասերների դիմակայությունը Գյումրիում։

Ես ինքս շնասեր չեմ, բայց միևնույն ժամանակ կտրականապես դեմ եմ շների նկատմամբ դաժան վերաբերմունքին, գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Սակայն այն ինչին ականատես եմ եղել վերջին երկու ամսում ապացուցում են, որ բավական ագրեսիվացած և մեծաքանակ ոհմակներով շրջող շները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի բնակիչների համար և ծայրահեղ անհրաժեշտություն է, որ քաղաքային իշխանություններն արագ քայլեր ձեռնարկեն և ապահովեն բնակիչների անվտանգությունը։

Լուսանկարները, որ հրապարակել եմ, արել եմ այն նույն վայրերում, որտեղ մեկ-երկու օր առաջ ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են մեծ ոհմակներով շրջող շները հարձակվում մարդկանց վրա։

Օրինակ՝ մի քանի օր առաջ աշխատանքի ճանապարհին առավոտյան 8։40 սահմաններում, քաղաքի կետնրոնում՝ Մազմանյան -Պուշկին խաչմերուկում ականատես եղա, թե ինչպես մի 7-8 շուն հարձակվեցին մի կնոջ և երեխայի վրա...Սակավաթիվ անցորդները և ես հազիվ ենք փրկել կնոջը ագրեսիվ շներից (ի դեպ, լուսանկարն արել եմ հաջորդ օրը)։

Շների հարձակման ևս մեկ դեպք, որին ես ականատես եղա, տեղի էր ունեցել հունվարի 13-ին Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ գտնվող հրապարակում, որտեղ մի քանի ագրեսիվ շներ հարձակվել էին մի տղամարդու վրա։

Սարսափելի վիճակ է Գյումրիի Անի և Մուշ ծայրամասային թաղամասում, որտեղ շների հարձակման դեպքերը գրեթե ամեն օր են... Շներն իրենց զոհերին դարանակալում են դպրոցների և թաղամասներում տեղադրված աղբամանների մոտ։

Շների անվտանգության մասին մտածող շնասերներին կխնդրեի մի քիչ էլ մտածել քաղաքի անպաշտպան բնակիչներ մասին, ովքեր, հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին դառնում են ցերեկը պահ մտած և քնած, սակայն, հատկապես երեկոյան ագրեսիվացած շների ոհմակների հարձակման զոհը։

Կխնդրեի շնասերներին խրատներ չտալ, թե ինչպես պետք է շների հարձակման ենթարկվող մարդիկ իրենց պահեն հարձակման ժամանակ և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ պարզելու, օրինակ՝ թե ինչու՛ ստերջացումից հետո շների քանակը քաղաքում ոչ միյան չի նվազել, այլև կտրուկ աճել է»։