Լրահոս
Տարածաշրջան
21:36
23.02.22
246

Իրանը գոհ չէ Սյունիքի ճանապարհներից. բեռնափոխադրումը «կրճատվել է» կամ «քիչ աճել»

Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Իրանից եկող բեռնափոխադրումները կրճատվել են:

Հետո՝ Քերոբյանը ուղղել է իրեն, թե չէ՝ քիչ են աճել: Էկոնոմիկայի նախարարը որպես մխիթարություն անցած տարվա ապրանքաշրջանառության վիճակագրությունն է ներկայացրել: